Շրիդևի
Շրիդևի (հինդի` श्री देवी, իրական անունը` Շրի Ամմա Յանգեր Այյապան, օգոստոսի 13, 1963, Սիվակասի, Virudhunagar district, Թամիլ Նադու, Հնդկաստան[1] - փետրվարի 24, 2018[2][3], Դուբայ, ԱՄԷ[4]), հնդիկ դերասանուհի և պրոդյուսեր։ Նկարահանվել է հինդի, թամիլերեն, տելուգու և մալայալամ լեզուներով մոտ 265 ֆիլմերում[6][7][8][9][10]։ Պարգևատրվել է կառավարական Պադմա Շրի պարգևով (2013 թ.) և Filmfare Awards մրցանակներով։
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 13, 1963 |
Ծննդավայր | Սիվակասի, Virudhunagar district, Թամիլ Նադու, Հնդկաստան[1] |
Մահացել է | փետրվարի 24, 2018[2][3] (54 տարեկան) |
Մահվան վայր | Դուբայ, ԱՄԷ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և կինոպրոդյուսեր |
Ընտրանի | Mr. India?, Chandni? և English Vinglish? |
Ամուսին(ներ) | Բոնի Կապուր և Միթհուն Չակրաբորտի |
Երեխա(ներ) | Janhvi Kapoor?[5] և Khushi Kapoor?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Շրիդևին ծնվել է փաստաբանի ընտանիքում։ Նրա մայրենի լեզուն թամիլերենն է։ Ունի մեկ հարազատ քույր և հայրական կողմից երկու եղբայր։
Շրիդևին կինոյում նկարահանվել է մանկական տարիներից։ Առաջին մեծ դերը խաղացել է 1976 թվականին նկարահանված «Moondru Mudichu» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Քամալ Հասանը և Ռաջնիկանտը։ 1983 թվականին Շրիդևին առաջին անգամ «Տխուր պատմություն» ֆիլմի համար ներկայացվել է Filmfare Award մրցանակի։ Հիշարժան են նրա դերակատարումները «Դատավոր Չոուդրին» (1982 թ.), «Արտիստը» (1983 թ.), «Թանկագին ընկեր» (1983 թ.), «Օձային Աստված» (1984 թ.), «Երջանիկ տունը» (1986 թ.), «Կախարդական ադամանդը» (1986 թ.), «Միսթր Հնդկաստան» (1987 թ.), «Հարազատ երեխան» (1987 թ.), «Խարդախը» (1988 թ., առաջին Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար), «Չանդնի» (1988 թ.), «Սիրո ակնթարթ» (1991 թ., երկրորդ Filmfare Award մրցանակը), «Գող Չանդուն» (1992 թ., Նանդի մրցանակ), «Լուսներեսը» (1994 թ.), «Բաժանում» (1997 թ.) և այլ ֆիլմերում։
Ամուսնանալուց հետո Շրիդևին որոշ ժամանակով լքեց կինոնկարահանման հրապարակը, սակայն 2004 թվականին կրկին վերադարձավ։ Նրա խաղընկերներն են եղել Քամալ Հասանը, Ջիտենդրան, Միթհուն Չակրաբորտին, Անիլ Կապուրը, Ամիթաբհ Բաչչանը, Շահրուխ Խանը, Սալման Խանը և ուրիշներ։
Անձնական կյանքը խմբագրել
Շրիդևին սիրավեպ է ունեցել Միթհուն Չակրաբորտիի հետ և նույնիսկ լուրեր էին պտտվում նրանց գաղտնի ամուսնության մասին։ Սակայն բաժանվել են, երբ Միթհուն Չակրաբորտին հրաժարվել է ամուսնալուծվել իր օրինական կնոջից՝ դերասանուհի Յոգիտա Բալիից։ 1996 թվականին Շրիդևին ամուսնացել է կինոպրոդյուսեր Բոնի Կապուրի հետ, ով հանուն Շրիդևիի լքել է իր առաջին կնոջը։ Ամուսնության ընթացքում Շրիդևին և Բոնի Կապուրը ունեցել են երկու դուստր։
Մահը խմբագրել
Շրիդևին մահացել է 2018 թվականի փետրվարի 24-ին, Դուբայում գտնվող Jumeirah Emirates Towers հյուրանոցի իր համարի լոգարանում` պատահաբար խեղդվելուց[11][12][13][14][15][16]։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել Մումբայում[17][18]։ Դիակիզումից հետո դերասանուհու աճյունը Ռամեշվարամում իջեցվել է ծովը[19][20][21]։
Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1973 | Ատամն ընդ ատաման | Jaise Ko Taisa | Մուննի |
1977 | Տասնվեց տարեկանում | Pathinaru Vayathinile | Մայիլ |
1978 | Կարմիր վարդը | Sigappu Rojakkal | - |
1978 | Պրիյա | Priya | - |
1979 | Կալյանարամ և Ռաման | Kalyanaraman | Շենբագամ |
1980 | Գուրու | Guru | - |
1980 | Աղքատության գույնը` կարմիր | Varumayin Niram Sigappu | - |
1981 | Հարազատական կապեր | Illalu | Ջյոթհի |
1982 | Չադնրամուքհի և Դևդաս. Սիրո անմահ պատմություն | Vazhve Mayam | Դևի |
1982 | Կիսալուսինը հայտնվում է երրորդ օրը | Moondram Pirai | Բհագյալակշմի, Վիջի |
1982 | Անվախ Ռաջան | Pokkiri Raja | - |
1982 | Դատավոր Չոուդրին | Justice Chowdhary | - |
1983 | Հերյուրանք | Himmatwala | Ռեքհա Բանդուկվալա |
1983 | Թանկագին ընկեր | Jaani Dost | Շալու |
1983 | Տխուր պատմություն | Sadma | Նեհալատա Մալհոտրա |
1983 | Դատավոր Չոուդրին | Justice Chaudhury | Ռեքհա |
1983 | Արտիստը | Kalaakaar | Ռադհա Կհաննա |
1983 | Ժառանգորդուհին | Adutha Varisu | - |
1984 | Անողորմը | Inquilaab | Աշա Նաթհ |
1984 | Նվերը | Tohfa | Լալիտա |
1984 | Օձային աստված | Maqsad | Բհարատի |
1984 | Նոր հույս | Naya Kadam | Լակշմի |
1984 | Խանդ | Akalmand | Պրիյա |
1984 | Պայծառացում | Jaag Utha Insan | Սանդհյա |
1985 | Վտարանդին | Sarfarosh | Վիջայա |
1985 | Զոհը | Balidaan | Ումա |
1985 | Սուտ երդում | Masterji | Ռադհա |
1985 | Անհնազանդը | Aaj Ka Dada | - |
1986 | Սուլթանի տիրույթները | Sultanat | Շեհզադի Յասմին |
1986 | Աստվածային հայրիկը | Bhagwaan Dada | Բիջլի, Գիտա |
1986 | Հատուցում հանցագործության համար | Aakhree Raasta | Վինիտա Բհատնագար |
1986 | Խիզախը | Janbaaz | Սիմա |
1986 | Կարմա | Karma | Ռադհա |
1986 | Կախարդական ադամանդը | Nagina | Ռաջնի |
1986 | Կրակ և բոց | Aag Aur Shola | Աարտի |
1986 | Նշանադրություն | Suhagan | - |
1986 | Երջանիկ տունը | Ghar Sansar | Ռադհա |
1986 | Ես ծառա չեմ | Naan Adimai Illai | - |
1987 | Անգին նվերը | Nazrana | Տուլսի |
1987 | Միսթր Հնդկաստան | Mr India | Սիմա Սոհնի |
1987 | Հպարտություն և առնականություն | Himmat Aur Mehanat | Ջյոտի |
1987 | Հարազատ երեխան | Aulad | Դևկի |
1987 | Հայրենիքի պաշտպանները | Watan Ke Rakhwale | Ռադհա Պրատապ |
1987 | Կեղծ վկան | Jawab Hum Denge | Ջյոտի |
1988 | Վագրուհին | Sherni | Դուրգա |
1988 | Սիրո զոհը | Ram-Avtar | Սանգիտա «Շանո» |
1988 | Ժամանակի ձայնը | Waqt Ki Awaz | Լատա Պրասադ |
1988 | Կյանքի աստառը | Sone Pe Suhaaga | Մինա |
1989 | Գուրու | Guru | Ումա, Ռոմա |
1989 | Օրենքից դուրս | Gair Kaanooni | Լակշմի |
1989 | Չանդնի | Chandni | Չանդնի Մաթհուր |
1989 | Խաբեբա կինը | ChaalBaaz | Անջու Դաս, Մանջու Դաս |
1989 | Կախարդական ադամանդը 2 | Nigahen: Nagina Part II | Նիլամ |
1989 | Ես քո թշնամին եմ | Main Tera Dushman | Ջուգնի |
1990 | Քարե սրտով մարդը | Pathar Ke Insan | Լատա Ռայ |
1991 | Կանացի բախտ | Farishtay | Ռասբհարի |
1991 | Գող Չանդուն | Kshana Kshanam | Սատյա |
1991 | Սիրո ակնթարթ | Lamhe | Պալավի, Պուջա Բհատնագար |
1991 | Գնչուները | Banjaran | Ռեշմա, Դևի |
1992 | Հիասթափություն | Heer Ranjha | Հիր |
1993 | Երդումը պահել | Roop Ki Rani Choron Ka Raja | Սիմա Սոնի, Շանտա |
1993 | Ճանապարհից շեղվածը | Gumrah | Ռոշնի Չադհա |
1993 | Աստված վկա | Khuda Gawah | Բենազիր, Մեհդի |
1993 | Մտերիմ ընկերները | Gurudev | Սունիտա, Պրիյա |
1993 | Չանդրա Մուքհի | Chandra Mukhi | Չանդրա Մուքհի |
1994 | Թանկագինս | Laadla | Շիտալ Ջեթլի |
1994 | Լուսներեսը | Chaand Kaa Tukdaa | Ռադհա |
1996 | Վրիժառուն | Army | Գիտա |
1996 | Կորցնել ինքն իրեն | Mr. Bechara | Աշա, Անիտա |
1997 | Բաժանում | Judaai | Կաջալ Վերմա |
1997 | Ճիշտն ու սուտը | Kaun Sachcha Kaun Jhootha | Սապնա Մաթհուր |
2004 | Իմ անկրկնելի կինը | Meri Biwi Ka Jawab Nahin | Դուրգա |
2012 | Ինգլիշ-վինգլիշ | English Vinglish | Շաշի Գոդբոլ |
2015 | Վագրը | Puli | Յավանարանի |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 2,0 2,1 2,2 Bollywood actor Sridevi passes away: The Indian Express (25 February 2018) — 2018.
- ↑ 3,0 3,1 3,2 Sridevi: Bollywood superstar dies at 54 of heart attack: BBC News (25 February 2018) — 2018.
- ↑ 4,0 4,1 4,2 Bollywood actress Sridevi passes away: Khaleej Times (25 February 2018)
- ↑ 5,0 5,1 Sridevi Passes Away at 54: Her Personal Moments With Daughters Jhanvi, Khushi You May Have Missed — 2018.
- ↑ CNN-IBN։ «From actors to demigods; the first superstars of cinema»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-04-ին։ Վերցված է 2016-01-11
- ↑ Indian cinema @100: Defining moments you chose – NDTV.com Photo Gallery
- ↑ CNN-IBN։ «100 Years of Indian Cinema: 50 Iconic Heroines»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2016-01-11
- ↑ Boxofficeindia.com։ «Top Actress»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-17-ին։ Վերցված է 2016-01-11
- ↑ Rediff։ «Bollywood's Best Actresses Ever»
- ↑ «Boney Kapoor talks about Sridevi’s final moments - Times of India ►»։ The Times of India։ Վերցված է 2018-03-04
- ↑ «Bollywood bathtub death: Star’s final moments»։ NewsComAu։ Վերցված է 2018-03-04
- ↑ Saunders Emmeline (2018-03-04)։ «Sridevi's shocking last minutes revealed by heartbroken husband Boney Kapoor»։ mirror։ Վերցված է 2018-03-04
- ↑ «Sridevi death: Cops question Boney Kapoor, hotel staff, family; check call logs»։ Economic Times։ փետրվարի 27, 2018
- ↑ «Bollywood's Sridevi drowned in hotel bathtub, Dubai police say»։ CTV News։ փետրվարի 26, 2018
- ↑ «Sridevi died due to drowning, not cardiac arrest: Dubai Police»։ Images։ փետրվարի 26, 2018։ Վերցված է փետրվարի 26, 2018
- ↑ «Sridevi's Funeral In Mumbai Tomorrow, Family Says In Statement»։ NDTV։ փետրվարի 27, 2018
- ↑ «Sridevi state funeral news updates: Actor cremated in Mumbai's Vile Parle, husband Boney Kapoor perfomed last rites- Entertainment News, Firstpost»։ Firstpost (en-US)։ Վերցված է 2018-02-28
- ↑ «Sridevi's Ashes To Be Immersed In Rameswaram Tomorrow»։ NDTV.com։ Վերցված է 2018-03-04
- ↑ «Boney Kapoor, daughters Jahnvi and Khushi immerse Sridevi’s ashes in Rameswaram. See pic»։ hindustantimes.com (անգլերեն)։ 2018-03-04։ Վերցված է 2018-03-04
- ↑ «Sridevi's ashes immersed in Rameswaram by husband Boney Kapoor and daughters Janhvi and Khushi. Pic inside»։ TimesNow։ մարտի 4, 2018։ Վերցված է 2018-03-04