Ռեքհա

Հնդիկ դերասանուհիներ

Բհանուրեքհա Գանեշան (թամիլերեն՝ பானுரேகா கணேசன், հինդի՝ भानुरेखा गणेशन, անգլ.՝ Bhanurekha Ganesan, հոկտեմբերի 10, 1954(1954-10-10)[1][2], Չեննայ, Մադրաս[1][2][3]), հնդիկ դերասանուհի և երգչուհի։ Ավելի հայտնի է իր կրճատ կեղծանունով, այն է Ռեքհա (թամիլերեն՝ ரேகா, հինդի՝ रेखा, անգլ.՝ Rekha: Նկարահանվել է հիմնականում հինդի լեզվով ֆիլմերում։ Հնդկական ազգային կինոմրցանակի դափնեկիր է, որպես կանացի լավագույն դերակատար (1982) և 4 անգամ հաղթող Filmfare Awards մրցույթի։

Ռեքհա
հինդի՝ रेखा
Ծնվել էհոկտեմբերի 10, 1954(1954-10-10)[1][2] (69 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Մադրաս[1][2][3]
Քաղաքացիություն Հնդկաստան[4][2][5]
ԱզգությունՀնդիկներ
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, արտակադրային երգի կատարող, երաժիշտ, դերասանուհի և կինոդերասանուհի
ԸնտրանիMuqaddar Ka Sikandar?, Khubsoorat?, Silsila?, Kalyug?, Վրեժի ծարավ, Kama Sutra: A Tale of Love? և Umrao Jaan?[4]
Ծնողներհայր՝ Gemini Ganesan?[2], մայր՝ Pushpavalli?[2]
Ամուսին(ներ)Vinod Mehra?[2]
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Բհանուրեքհա Գանեշան ծնվել է 1954 թվականին հնդկական Չեննայ քաղաքում թամիլ դերասան Գեմինի Գանեշանայի և տելուգու ֆիլմերի դերասանուհի Պուշպավալիի ընտանիքում։ Նրա ծնողները ամուսնացած չէին. հայրը լքեց մորը երբ դեռ Գանեշան փոքր էր։

Ռեքհան առաջին անգամ դեբյուտը կատարել է 1966 թվականին տելուգու լեզվով «Rangula Ratham» ֆիլմում, որի ռեժիսորն է Բ.Ն. Ռեդլիին։ Այդ ժամանակ նա ընդամենը 12 տարեկան էր։ Նա մոր խնդրանքով ընտրեց նույն ճանապարհը, ինչ իրենք՝ ծնողները, չնայած որ մինչ այդ երազում էր դառնալ ուղեկցորդուհի։ Ստորագրելով առաջին պայմանագրերը, Ռեքհան լքեց դպրոցը, որպեսզի կենտրոնանա դերասանական կարիերայի վրա և օգնել ընտանիքին իր վաստակած գումարով։ 1969 թվականից Ռեքհան սովորեց հինդին, որը բացեց նրա առաջ Բոլիվուդի դռները։ Նա դեռևս պատանի էր երբ սկսեց զուգահեռաբար նկարահանվել միանգամից մի քանի ֆիլմերում։ Գերլարված առօրյայի պատճառով իրեն զգում էր մանկությունը կորցրածի կարգավիճակում[6]։

 

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ռեքհան նկարահանվել է ավելի քան 180 ֆիլմերում։

Անձնական կյանք խմբագրել

Ռեքհան ամուսնացել է 1990 թվականին բիզնեսմեն Մուկեշ Ագարվալայի հետ։ Ամուսինն ուներ ինքնասպանության հակումներ և այն ժամանակ, երբ Ռեքհան ԱՄՆ-ում էր 1991 թվականին նա մի քանի անհաջող փորձերից հետո ինքնասպան է լինում, թողնելով երկտող. "Don't blame anyone"՝ "Մի մեղադրիր ոչ ոքի": Այդ ողբերգությունից հետո նա երբեք չամուսնացավ։

 
Դերասանուհին ազգային տարազով

Բայց դեռևս 1970-ականների վերջին նա ուներ երկարատև սիրավեպ Ամիթաբհ Բաչչանի հետ, որն այդժամ արդեն ամուսնացած էր մեկ այլ դերասանուհի՝ Ջայա Բհադուրիի հետ։

 
Դերասանուհին ճեպազրույցի ժամանակ

Ֆիլմագրություն խմբագրել

1974|| Գինը|| Hawas|| Կամեո
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
1966 Rangula Ratham
1970 Անձրևոտ աշուն Sawan Bhadon Չանդա
1971 Բախում Elan Մալա Մեհրա
1971 Haseenon Ka Devata Սունիտա
1972 Բարդ ընտրություն Raampur Ka Lakshman Ռեքհա Չօուդհարի
1972 Խեղճը Ek Bechara
1972 Սպիտակը և սևը Gora Aur Kala Պհուլվա
1972 Երկու ընկեր Do Yaar
1972 Կրկնակի հատակ Dooble cross Ռեքհա
1972 Երկիր և երկինք Zameen Aasmaan Կալպանա
1972 Մեր գյուղը և ձեր քաղաքը Gaon Hamara Shaher Tumhara Փարվատի
1973 Երախտամոռը Namak Haraam Շյամա
1973 Հավատացյալը Dharma միսիս Աշա Սինգհ
1973 Հյուրը Mehmaan Շիլա
1973 Սպասված գարունը Barkhna Bahar
1973 Եթե որ Kashmakash
1973 Ճակատագրի պատմություն Kahani Kismat Ki Ռեքհա
1973 Զարմանալի դերը Anokhi Ada Նիտա Գուպտա
1973 Գինը Keemat Սուդհա
1974 Կյանք, որ անիմաստ չես ապրել Pran Jaye Par Vachan Na Jaye Ջանիյա
1974 Կյանքի տոնավաճառ Duniya Ka Mela
1975 Կնքահայրը Dharmatha Անի
1975 Պայքար սիրո համար Aakraman Շիտալ
1975 Խորամանկել բախտին Dharam Karam Բասանտի
1975 Զոռո Zorro Ռաջկումարի Ռեքհա
1976 Կոբրա Nagin Սունիտա
1976 Դինաստիա Kabeela Շոբհա
1976 Aaj Ka Mahaatma Մալա
1976 Երկու անծանոթները Do Anjaane Սունիտա Դեվի
1976 Ժառանգորդը Khalifa Ռեքհա
1976 Ընտանիքը Santan
1977 Պատիվ և հավատ Immaan Dharam Դուրգա
1977 Ընկերության գինը Khoon Pasina Չանդա
1977 Aap Ki Khatir Սարիտա
1977 Քո թարթիչների ստվերում Palkon Ki Chhaon Mein Պարուհի
1977 Chakkar Pe Chakkar Շեյլա
1977 Միակ ճանապարհը Ek Hi Raasta
1977 Հրեշտակ և Սատանա Farishta Ya Qatil
1977 Երազանքի մեղեդի Alaap Ռադհակումարի
1977 Ռամ Բհարոզե Ram Bharose Կիրան
1977 Բյուրեղապակե տունը Kachcha Chor
1978 Երդվում եմ Գանգեսով Ganga Ki Saugand Դհանիա
1978 Տունը Ghar Աարտի Չանդրա
1978 Վերջին ավազակը Aakhri Daku
1978 Երդում և խոստումներ Kasme Vaade Պարուհի
1978 Բարեհոգին Bhola Bhala Չամպա
1978 Երկու ճամփորդ Do Musafir Բիջիլի
1978 Սեր և պատ Dil Aur Deewaar
1978 Բախտի տիրակալը Dil Aur Deewaar Զոհրաբաի
1978 Եթե հավատում ես Karmayogi Ռեքհա
1978 Երդվում եմ Աստծով Ram Kasam
1978 Անձրևի երգը Sawan Ke Geet
1978 Բարեպաշտ հոգին Parmatma Դիպա
1978 Ռախու և Քետու Rahu Ketu Տուլսի
1978 Ճակատագիր Muqaddar
1979 Անտեսանելի թշնամին Jaani Dushman Չամպա
1981 Գեղեցկույին Khubsoorat Մանջու Գուպտա
1981 Սիրելի Ումրաո Umrao Jaan Ամիրան
1981 Ցնորական երջանկություն Baseraa Պունիմա Կոհլի
1981 Սիրո կապ Silsila Չանդնի
1981 Մի սխալ Ek Hi Bhool Սադհանա Շրիվաստավ
1981 Ստրկուհին Daasi Թարա
1982 Սիրահարների հանդիպումը Deedar-E-Yaar Հուսնա
1983 Եթե դու իմ հետ չես... Agar Tum Na Hote ... Պուրնիմա Մեհրա
1984 Փառատոն Utsav Վասանտսենա
1984 Ամուսնացիր ինձ հետ, սիրելիս Maang Bharo Sajana Ռադհա
1984 Աշա և Ջոտի Asha Jyoti Ջոտի
1986 Սիրո կապերը Jaal Ամրիտա Սինգհ
1986 Եղիր երջանիկ Sadaa Suhagan Լակշիմի
1987 Սերն հաղթում է Pyaar Ki Jeet Սոնի
1988 Վրեժի ծարավը Khoon Bhari Maang Արտի
1989 Հարսնացուն Biwi Ho To Aisi Շալու
1990 Հարստություն և աղքատություն Amiri Garibi Սոնա
1996 Խաղացողների արքան Khiladiyon Ka Khiladi Մայա
2001 Զուբեյդա Zubeidaa Մանդիրա Դեվի
2003 Դու մենակ չես Koi... Mil Gaya Սոնիյա Մեհրա
2003 Քրիշ Krrish Սոնիյա Մեհրա
2003 Ուրվականը Bhoot Սարիտա
2006 Պաուհին Yatra Լաջավանտի
2010 Սեր առանց սահմանների Sadiyaan Ամրիտ Կաուր
2014 Սուպեր տատիկը Super Nani Բհարատի Բհատիա

Պարգևներ խմբագրել

  • 1981 թիվ — Filmfare Award — «Գեղեցկուհին» ֆիլմում կնոջ լավագույն դեր
  • 1982 թիվ — Հնդկասատանի ազգային կինոմրցանակ — «Սիրելի Ումրաո» ֆիլմում կնոջ լավագույն դեր
  • 1985 թիվ — Բենգալական կինոլրագրողների ասոցիացիայի մրցանակ - «Փառատոն» ֆիլմում կնոջ լավագույն դեր
  • 1989 թիվ — Filmfare Award — «Վրեժի ծարավը» ֆիլմում կնոջ լավագույն դեր
  • 1997 թիվ — Filmfare Award — «Խաղացողների արքան» ֆիլմում կնոջ երկրորդական դեր
  • 2003 թիվ — Filmfare Award
  • 2010 թիվ -  [7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Notable Names Database — 2002.
  3. 3,0 3,1 3,2 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. 4,0 4,1 Record #61838591 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. «Ռեքհայի կենսագրությունը Rekha». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. «Padma Bhushan for Aamir, Padma Shri for Sehwag». Hindustan Times. 2010 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղում խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեքհա» հոդվածին։