Բացել գլխավոր ցանկը

Մլակային տենդ, պապատաչի տենդ, եռօրյա տենդ, վիրուսային հիվանդություն։

Մլակային տենդ
Dengue.jpg
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասվիրուսային հիվանդություն[1], flavivirus infectious disease? և Մոռացված արևադարձային հիվանդություն
ՊատճառԴենգեի հարուցիչ
Բուն պատճառC34528[1]
Փոխանցման ձևմոծակների միջոցով փոխանցվող
Հիվանդության ախտանշաններհոգնածություն[2], գլխացավ[2], Հոդացավ[2], միալգիա[2], սրտխառնոց[2], ավշային հանգույցների բորբոքում[2] և փսխում[2]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Հիվանդությունների բազա3564
MedlinePlus001374
eMedicine215840
MeSHIDD003715
Disease OntologyDOID:12205
NCI ThesaurusC34528[1]
Dengue Վիքիպահեստում
Phlebotomus pappatasi մլակը

Հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, որը մարդու օրգանիզմ է թափանցում Phlebotomus pappatasi մլակների խայթման ժամանակ։ Գաղտնի շրջանը տևում է 3-6 օր։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, ուղեկցվում ջերմության բարձրացմամբ (39,5-40,5 °C, տևում է 3-5 օր), գլխացավերով։ Ցավեր են առաջանում նաև աչքերը շարժելիս, ձկնամկանների, թիկունքի և սրբանոսկրի շրջաններում։ Վիրուսն արյան մեջ հայտնաբերվում է հիվանդության սկզբից 24-36 ժ անց։ Մլակային տենդը տարածված է տաք երկրներում (Մերձավոր Արևելք, Արևելյան Աֆրիկա, Կենտրոնական և Հարավային Ամերիկա, Եվրոպայի միջերկրածովյան ափեր), ԽՍՀՄ-ում օջախներ են նկատվել Ղրիմում, Միջին Ասիայում, Անդրկովկասում և Կովկասում, սակայն մլակների ոչնչացման արմատական միջոցառումների շնորհիվ դրանք վերացվել են։ Տեղական բնակչությունը մլակային տենդի հանդեպ իմունիտետ է ձեռք բերում մանկական տարիքում հիվանդանալուց հետո կամ համաճարակային օջախ գալուց 1-2 տարի անց։ Զանգվածային բռնկումը նկատվում է այլ երկրներից ժամանած ընկալունակ բնակչության մեջ։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 628