Դհարմենդրա (իրական անունը՝ Դհարամ Սինգհ Դեոլ, անգլ.՝ Dharmendra, դեկտեմբերի 8, 1935(1935-12-08)[1], Nasrali, Ludhiana district, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ կինոդերասան, պրոդյուսեր, քաղաքական գործիչ։ Հնդկական կինեմատոգրաֆում իր կատարած ներդրումների համար արժանացել է մի քանի մրցանակի, ինչպես նաև Հնդկաստանի երրորդ մեծագույն Պադմա Բհուշան քաղաքացիական պարգևին։

Դհարմենդրա
անգլ.՝ Dharmendra
Ծնվել էդեկտեմբերի 8, 1935(1935-12-08)[1] (88 տարեկան)
ԾննդավայրNasrali, Ludhiana district, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնսիկհիզմ
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և քաղաքական գործիչ
Ամուսին(ներ)Հեմա Մալինի
Երեխա(ներ)Սաննի Դեոլ, Բոբբի Դեոլ, Էշա Դեոլ և Ահանա Դեոլ
Պարգևներ և մրցանակներ
vijaytafilms.com

Կենսագրություն խմբագրել

Դհարմենդրան ծնվել է սիկհերի ընտանիքում։ Մանուկ հասակից երազել է կինոյում նկարահանվելու մասին։ Ամուսնացել է 19 տարեկանում։ Որոշ ժամանակ անց մասնակցել է «Filmfare» ամսագրի հայտարարած մրցույթին՝ որի նպատակն էր որոնել կինոյի համար նոր դեմքերի։ Դեբյուտը կայացել է 1960 թվականին՝ «Եվ կյանքս, և սիրտս քեզ համար» ֆիլմում, որից ստացված հոնորարն ընդամենը կազմել է 51 ռուփի[2]։ Այդ ֆիլմը հաջողություն չի ունեցել։

1960-ական թվականներին Դհարմենդրան նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից հավանաբար ամենահաջողվածը 1966 թվականին նկարահանված «Քար և ծաղիկ» ֆիլմն էր՝ Մինա Կումարիի մասնակցությամբ[3]։ Չնայած ֆիլմերում նրա բազմաթիվ խաղընկերուհիներին՝ Մինա Կումարի, Աշա Պարեկհ, Շարմիլա Թագոր, Մումթազ և այլք, Դհարմենդրայի համար առավել արգասաբեր էին Հեմա Մալինիի հետ համատեղ ֆիլմերը։ 1975 թվականին ստեղծված «Վրեժ և օրենք» ֆիլմի նկարահանումների ժամանակ արդեն ակնհայտ էր նրանց միջև եղած ռոմանտիկ կապը։

Անձնական կյանքը խմբագրել

Դհարմենդրան առաջին անգամ ամուսնացել է 1954 թվականին՝ 19 տարեկանում, Պրակաշ Կաուրի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու դուստր և երկու որդի (հայտնի դերասաններ Սաննի Դեոլը և Բոբբի Դեոլը

Երկրորդ անգամ ամուսնացել է Հեմա Մալինիի հետ։ Նրանք ունեն երկու դուստր։ Դուստրերից մեկը՝ Էշա Դեոլը նույնպես դերասանուհի է։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1960 Եվ կյանքս, և սիրտս քեզ համար Dil Bhi Tera Hum Bhi Tere Աշոկ
1962 Ճակատագրի հեգնանքը Anpadh Դիպակ Նաթհ
1963 Կալանավորուհին Bandini Դևենդրա
1964 Իրականություն Haqeeqat կապիտան Բահադուր Սինգհ
1964 Ծաղիկներ տաճարից Pooja Ke Phool Բալռաջ
1964 Սիրո ժամանակաշրջանը Ayee Milan Ki Bela Ռանջիտ
1965 Ստվերներ Kaajal Ռաջեշ
1965 Տոնական լապտերիկ Akashdeep -
1965 Նիլան և Ակաշը Neela Aakash Ակաշ
1965 Պուրնիմա Purnima Պրակաշ
1966 Երկար սպասված գարունը Aaye Din Bahar Ke Ռավի, Պրակաշ
1966 Քար և ծաղիկ Phool Aur Patthar Շակա Սինգհ
1966 Մայրական սեր Mamta Բարիստեր Ինդրանիլ
1966 Անուպամա Anupama Աշոկ
1966 Ամուսնու եղբայրը Devar Շանկար Ռայ, Բհոլա
1966 Սեր և ատելություն Mohabbat Zindagi Hai Ամար
1966 Սպասել գարնանը Baharen Phir Bhi Aayengi Ջիտենդրա Գուպտա
1966 Սիրտը կրկին հիշում է Dil Ne Phir Yaad Kiya Աշոկ
1967 Կրտսեր հարսնացուն Majhli Didi Բիպինչանդրա
1967 Հարսնացու մեկ գիշերով Dulhan Ek Raat Ki Աշոկ
1968 Աչքեր Ankhen Սունիլ
1968 Կրկնորդը Izzat Շեկհար, Դիլիպ Սինգհ
1968 Իմ ամենասիրելի ընկերը Mere Hamdam Mere Dost Սունիլ
1968 Որս Shikar Աջայ Սինգհ
1969 Մուսսոնների ժամանակը Aya Sawan Jhoom Ke Ջայշանկար
1969 Ընկերության փորձություն Aadmi Aur Insaan Մունիշ Մեհրա
1969 Հավատա երազանքին Yakeen Ռաջեշ
1969 Միայն սեր Pyar Hi Pyar Վիջայ Պրատապ
1970 Կործանված կյանք Jeevan Mrityu Աշոկ Տանդոն
1970 Դառը ճշմարտություն Man Ki Aankhen Ռաջեշ Ագարվալ
1970 Գեղեցիկ և համառ Tum Haseen Main Jawan Սունիլ
1970 Իմ անունը ծաղրածու է Mera Naam Joker Մահենդեր Կումար
1971 Իմ հայրենիքը Mera Gaon Mera Desh Աջիտ
1971 Պահապանը Rakhwala Դիպակ Կումար
1971 Նոր ժամանակներ Naya Zamana Անուպ
1972 Դամբարան Samadhi Լակհան Սինգհ, Աջայ, Ջասվան
1972 Անարդարություն Do Chor Տոնի
1972 Զիտան և Գիտան Seeta Aur Geeta Ռակա
1972 Սիրելի Ռաջա Raja Jani Ռաջկումար «Ռաջա» Սինգհ
1973 Անբանը Loafer Ռանջիտ
1973 Լճի այն կողմում Jheel Ke Us Paar Սամիր Ռայ
1973 Լուսատտիկը Jugnu Աշոկ Ռոյ (Ջուգնու)
1973 Մակընթացություն և տեղատվություն Jwar Bhata Բալռաջ Դաս Պրասադ (Բիլու)
1973 Գտնել միմյանց Yaadon Ki Baaraat Շանկար
1973 Ճակատագրի պատմություն Kahani Kismat Ki Աջիտ Շարմա
1973 Գինը Keemat Գոպալ
1974 Հավատարիմ ընկերը Dost Մանավ
1974 Գրպանահատը Pocket Maar Շանկար
1975 Մահացու երդում Pratiggya տեսուչ Դավինդեր Սինգհ, Աջիտ Սինգհ
1975 Վրեժ և օրենք Sholay Վիրու
1975 Լռելյայն Chupke Chupke Պարիմալ Տրիպատի
1976 Ջունգլիների արքան Maa Վիջայ
1976 Հաշիշ Charas Սուրաջ Կումար
1977 Խաղացողի խաղը Khel Khilari Ka Աջիտ
1977 Անուրջների աղջիկը Dream Girl Անուպամ Վերմա
1977 Սիրո հավերժական հեքիաթը Dharam Veer Դհարամ Սինգհ
1977 Խարդավանք Chacha Bhatija Շանկար
1978 Շալիմարն առևանգողները Shalimar Ս. Ս. Կումար
1978 Հմայված եմ քեզնով Dillagi Սվարնկամալ
1979 Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները Alibaba Aur 40 Chor Ալի Բաբա
1980 Բոցավառվող գնացքը The Burning Train Աշոկ
1981 Դժվար ճակատագիր Aas Paas Արուն Չոուդհարի
1981 Մարդասպանը Krodhi Վիկրամջիտ Սինգհ
1981 Աստծո մարտակառքը Katilon Ke Kaatil Աջիտ
1982 Ռաջպուտ Rajput Մանու
1982 Բարին և չարը Teesri Aankh Աշոկ Նաթհ
1982 Ես վրեժ կլուծեմ Main Intequam Loonga Կումար Ագնիհոտրի
1982 Սամրատ Samraat Ռամ
1983 Թանկագին ընկեր Jaani Dost Ռաջու
1983 Աղետ Qayamat Շյամ, Ռաջեշվար
1983 Սուլթանի դուստրը Razia Sultan Յակուտ Ջամալուդդին
1984 Թագադրություն Raaj Tilak Զոհրավար Սինգհ
1984 Ճշմարտություն և սուտ Jhutha Sach Վիջայ
1984 Ես չեմ ապրի Jeene Nahi Doonga Ռոշան, Ռակա
1984 Ինչպես երեք հրացանակիրները Jagir Շանկար
1985 Ստրկություն Ghulami Ռանջիտ Սինգհ Չոուդհարի
1986 Սուլթանի տիրույթները Sultanat գեներալ Խալիդ
1986 Ես ամենաուժեղն եմ Main Balwan տեսուչ Չոուդհարի
1987 Ժողովրդի թշնամին Insaniyat Ke Dushman տեսուչ Շեքհար Կապուր
1987 Կրակեք ամենուր Aag Hi Aag Շեր Սինգհ
1987 Զոհելով կյանքը Jaan Hatheli Pe Սոնի
1987 Պայքար գաղափարների համար Mera Karam Mera Dharam Աջայ Շանկար Շարմա
1987 Հայրենիքի պաշտպանները Watan Ke Rakhwale Մահավիր
1988 Անխուսափելի հատուցում Khatron Ke Khiladi Բալվանտ, Կարամվիր
1988 Երկրաշարժ Zalzala տեսուչ Շիվ Կումար
1989 Երդվում եմ ամուսնուս հիշատակով Kasam Suhaag Ki Թհակուր Սուլթան Սինգհ
1989 Հանցագործը Shehzaade Սուբեդհար Զորավար Սինգհ, տեսուչ Շանկար Շրիվաստավ
1989 Օրենքի ուժը Sachai Ki Taqat Հավալդար Ռամ Սինգհ
1991 Կանացի բախտ Farishtay Վիրենդրա Կումար
1991 Աստվածության թշնամին Dushman Devta Շիվա
1993 Զինակիրը Kshatriya Մահառաջ Պրիտհվի Սինգհ
1995 Հրաշագործ մեդալյոնը Taaqat Շակտի Սինգհ
1995 Սուրբ մեղսագործը Paappi Devataa Ռահիմ Խան
1996 Արժեքներ առևանգողների վերադարձը Return of Jewel Thief Սուրյա Դև Սինգհ
1998 Պետք չէ վախենալ սիրուց Pyaar Kiya To Darna Kya Թհակուր Աջայ Սինգհ
2004 Երկար սպասվածը Hum Kaun Hai? Վիրենդրա
2007 Կյանքը մեծ քաղաքում Life in a Metro Ամոլ
2007 Հարազատ մարդիկ Apne Բալդև Սինգհ Չոուդհարի
2007 Դավաճան Ջոնին Johnny Gaddaar Շեշադրի
2011 Խելագար ընտանիքը Yamla Pagla Deewana Դհարամ Սինգհ Դհիլոն
2011 Ասա ինձ, Աստված Tell Me O Kkhuda Անտոնի Կաստելլո
2013 Խելագար ընտանիքը 2 Yamla Pagla Deewana 2 Դհարամ Սինգհ Դհիլոն
2014 Կրկնակի տհաճություններ Double DI Trouble -

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #138982023 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «My First Break: Dharmendra». The Hindu (անգլերեն). 2010 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. Chandrima Pal (2013 թ․ օգոստոսի 15). «Men who loved and left Meena Kumari». Mumbai Mirror (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դհարմենդրա» հոդվածին։