Ջալանդհար (ա.-փենջ.` ਜਲੰਧਰ, անգլ.՝ Jalandhar), քաղաք Հնդկաստանի Փենջաբ նահանգում, Ջալանդհար շրջանի վարչական կենտրոնը։ Ջալանդհարը 1947 թվականից մինչև 1953 թվականը եղել է Փանջաբ նահանգի վարչական կենտրոնը (մինչև մայրաքաղաքի տեղափոխումը Չանդիգարհ)[1]։

Ջալանդհար
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Կարգավիճակքաղաք
Մտնում էJalandhar District?
ԲԾՄ228 ± 1 մետր
Բնակչություն873 725 մարդ (2011)
Տարածք110 կմ²
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ181
Փոստային ինդեքսներ144001
Ավտոմոբիլային կոդPB08
mcjalandhar.in(անգլ.)

Պատմություն խմբագրել

Ջալանդհարը Փենջաբի հին քաղաքներից մեկն է, որը հայտնի է առնվազն մեր թվարկության 100 թվականից[2]։ Դոաբ Ջալանդհարը (մարզ, գտնվում է Բիաս և Սաթլեջ գետերի միջև) եղել է Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության արևելյան եզրը։ Հնում Ջալանդհարի իշխանությունները միավորել են գրեթե բոլոր ստորին դոաբները՝ Ռավի գետից մինչև Սաթլեջ գետը[3]։ Համաձայն Պադամայի պուրանների՝ Ջալանդհար դոաբն իր անունն ստացել է Շիվայի որդու՝ Դանավայի Ջալանդհար թագավորի կողմից։ Նախքան սիկհականությանը տարածումը Ջալանդհարում պաշտվող գլխավոր աստվածը եղել է Շիվան։

Ջալանդհարի մասին ամենավաղ հիշատակումը կատարել է Քուշանական արքա Կանիշկին, որի օրոք մոտավորապես մեր թվարկության 100 թվականին տեղի է ունեցել բուդդայական աստվածաբանների խորհուրդը, որոնք հավաքվել էին բուդդայական տեքստերի հավաքման, համակարգման և աղանդների միջև եղած տարաձայնությունների մեղմացման նպատակով։

Տասներորդ դարի երկրորդ կեսից մինչև 1019 թվականը Ջալանդհարը եղել է հինդուական Շահի իշխանության կազմում։

1551 թվականի նոյեմբերին Ջալանդհարում Հումայուն կայսրի որդի Աքբարն ամուսնացել է իր ազգականուհու՝ Ռուկայա Սուլթան Բեգունի հետ, որը դարձել է իր առաջին և գլխավոր կինը[4]։

16-րդ դարից սկսած Ջալանդհարի մարզում սկսել է տարածվել սիկհականությունը։ 1811 թվականին մահարաջ Ռաջիթ Սինգհը սիկհական համայնքի տեղացի առաջնորդների աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Ջալանդհարի դոայի նկատմամբ։ 1845 թվականին Ռանի Ջինդ Քաուրը հռչակվել է սիկհների կայսրուհի և սկսվել է անգլո-սիկհական առաջին պատերազմը։ 1846 թվականի սիկհականներն ստիպված են եղել Ջալանդհար դոաբը զիջել անգլիացիներին։

Աշխարհագրություն խմբագրել

Ջալանդհարը գտնվում է Բիաս և Սաթլեջ գետերի միջև ընկած ոռոգելի հարթավայրում[1],։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից 228 մետր է։ Քաղաքը գտնվում է Մեծ անիվի ճանապարհին՝ Դելի և Ամրիթսար քաղաքների միջև՝ Ամրիթսարից 90 կիլոմետր, Փենջաբ նահանգի մայրաքաղաք Չինդիգարհից 114 կիլոմետր և Դելիից 375 կիլոմետր հեռավորության վրա[5]։

Կլիմա խմբագրել

Ջալանդհարի կլիման մերձարևադարձային մուսսոնային է, ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Ամռան առավելագույն ջերմաստիճանը կազմում է 48°С, նվազագույնը՝ 25°С։ Ձմռան առավելագույն ջերմաստիճանը 19°С է, նվազագույնը՝ −5°С։ Տարեկան միջին տեղումների քանակը մոտավորապես կազմում է 579 միլիմետր (ամենաշատ տեղումները լինում են մուսոնային սեզոնում՝ հուլիս-օգոստոս ամիսներին)

Ջալանդհարի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 19.4
(66.9)
21.6
(70.9)
26.0
(78.8)
34.5
(94.1)
39.4
(102.9)
40.6
(105.1)
34.1
(93.4)
33.1
(91.6)
32.6
(90.7)
31.5
(88.7)
27.2
(81)
22.3
(72.1)
30.19
(86.35)
Միջին ցածր °C (°F) 6.2
(43.2)
8.6
(47.5)
13.2
(55.8)
19.0
(66.2)
23.8
(74.8)
25.6
(78.1)
24.7
(76.5)
25.8
(78.4)
21.8
(71.2)
18.3
(64.9)
12.1
(53.8)
7.2
(45)
17.19
(62.95)
Տեղումներ մմ (դյույմ) 10.7
(0.421)
16.7
(0.657)
32.8
(1.291)
15.2
(0.598)
20.4
(0.803)
69.7
(2.744)
155.2
(6.11)
183.6
(7.228)
60.0
(2.362)
1.5
(0.059)
6
(0.24)
15
(0.59)
586.8
(23.103)
աղբյուր: [6]

Բնակչություն խմբագրել

Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչությունը կազմում է 873 725 մարդ[7]։ Բնակչության հիմնական լեզուն փանջաբին է, բավական տարածված է նաև անգլերենը։ Բնակչության 54,54 %-ը դավանում է հինդուիզմ, 45,46 %-ը՝ աիկհականություն։

Տնտեսություն խմբագրել

Գործում են սպորտային ապրանքների, էլեկտրոնիկայի և այլ ապրանքների արտադրություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «About Jalandhar». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. «Tourism». National Informatics Centre. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 1-ին.
  3. http://www.mahey.info/ancient-doaba.html(չաշխատող հղում)
  4. Eraly, Abraham (2000). Emperors of the Peacock Throne : the Saga of the Great Mughals. Penguin books. էջեր 123. ISBN 9780141001432.
  5. «Jalandhar, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. «Average Weather for Jalandhar — Temperature and Precipitation». The Weather Channel. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (PDF) (անգլերեն). Provisional Population Totals, Census of India 2011. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջալանդհար» հոդվածին։