Միրեյա Լալագունա
Միրեյա Լալագունա Ռոյո (նոյեմբերի 21, 1992[1], Բարսելոնա), իսպանացի դերասանուհի, մոդել և գեղեցկության թագուհի, որը թագադրվել է Միսս Իսպանիա 2015 մրցույթում, իսկ նույն տարվա դեկտեմբերին Սանյայում հաղթել Միսս Աշխարհ 2015 մրցույթում։ Միսս Աշխարհ 2014 Ռոլին Ստրաուսը Հարավային Աֆրիկայից թագադրել է նրան արարողության ավարտին։ Նա առաջին Միսս Աշխարհն է Իսպանիայից[2]։
Միրեյա Լալագունա իսպ.՝ Mireia Lalaguna Royo | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1992[1] (31 տարեկան) |
Ծննդավայր | Բարսելոնա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Բարսելոնայի համալսարան |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Mireia Lalaguna Royo Վիքիպահեստում |
Նա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի համալսարանում ձեռք է բերել դեղագործի աստիճան[փա՞ստ]:
Ցուցադրություն խմբագրել
Miss Atlántico Internacional 2014 խմբագրել
2014 թվականին Միրեյան թագադրվել է որպես Miss Atlántico Internacional 2014` հաղթելով ցուցադրությունում հաջողության հասած Լորենա Ռոմասոյին։
Միսս Աշխարհ Իսպանիա 2015 խմբագրել
Միրեյան հաղթել է նաև Միսս Աշխարհ Իսպանիա 2015 մրցույթում 2015 թվականի հոկտեմբերի 24-ին Իսպանիայի Մալագա տաճարում։
Միսս Աշխարհ 2015 խմբագրել
Նա ներկայացրել է Իսպանիան Միսս Աշխարհ 2015 մրցույթում, որն անցկացվել է Սանյայում, Չինաստան[3]։ Նա 2015 թվականի դեկտեմբերի 19-ին թագադրվել է որպես Միսս Աշխարհ 2015։ Իսպանիան առաջին անգամ էր դառնում Միսս Աշխարհի հաղթող[4][5]։ Դա միայն երկրորդ մեծ տիտղոսն էր Ամպարո Մունյոսից հետո, որը հաղթել էր Միսս Տիեզերք 1974 մրցույթում։
Որպես աշխարհի գեղեցկության թագուհի՝ նա ճանապարհորդել է դեպի Ինդոնեզիա, Պուերտո Ռիկո, Միացյալ Նահանգներ (մի քանի անգամ), Հնդկաստան, Քենիա, Ռուսաստան, Չինաստան (մի քանի անգամ), Ֆիլիպիններ, Կորեա, Անգլիա, Հարավային Աֆրիկա, Գանա, Մեքսիկա, Բրազիլիա, Իտալիա, Ջերսի և Իսպանիա։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Mireia_Lalaguna
- ↑ Heller, Corinne (2015 թ․ դեկտեմբերի 19). «And the Miss World 2015 Winner is...». E! Online. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Mireia Lalaguna se alza con la corona de Miss World Spain 2015». ABC News (Spanish). 2015 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Miss World 2015: Spain wins and England doesn't make the Top 20». Telegraph.co.uk. 2015 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Lauren Weigle. «Miss Spain Mireia Lalaguna Royo Wins Miss World 2015». Heavy.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող: Ռոլին Ստրաուս |
Միսս Աշխարհ 2015 |
Հաջորդող: Ստեֆանի Դել Վալյե |
Նախորդող: Էդինա Կուլշար |
Միսս Աշխարհ Եվրոպա 2015 |
Հաջորդող: Լենթի Ֆրենս |
Նախորդող: Իսիդորա Բորովչանին |
Միսս Աշխարհ Թոփ մոդել 2015 |
Հաջորդող: Յին Կոնգ |
Նախորդող: Լուրդես Ֆերնանդես |
Միսս Աշխարհ Իսպանիա 2015 |
Հաջորդող: Ռաքել Տեժեդոր |
Նախորդող: Լորենո Ռոմասո |
Miss Atlántico Internacional 2014 |
Հաջորդող: Ռեյնա Պրեսկոտ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրեյա Լալագունա» հոդվածին։ |