Ստեֆանի Մարի Դել Վալյե Դիաս (իսպ., անգլ. Stephanie Del Valle), (դեկտեմբերի 30, 1996(1996-12-30), Սան Խուան, ԱՄՆ), երաժիշտ, մոդել և գեղեցկության թագուհի Պուերտո Ռիկոյից, որպես Միսս Աշխարհ 2016 թագադրվել է Վաշինգտոնում, Միացյալ Նահանգներ։ Միսս Աշխարհ 2015 Միրեյա Լալագունան թագադրեց նրան արարողության ավարտին։ Նա երկրորդ Միսս Աշխարհն է Պուերտո Ռիկոյից։ Ստեֆանի Դել Վալյեն դրանից առաջ հաղթել էր Miss Mundo de Puerto Rico 2016 մրցույթում։

Ստեֆանի Դել Վալյե
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1996(1996-12-30) (26 տարեկան)
ԾննդավայրՍան Խուան, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Puerto Rico.svg Պուերտո Ռիկո և Flag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՓեյս համալսարան
Մասնագիտություներաժիշտ, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
Commons-logo.svg Stephanie Del Valle Վիքիպահեստում

ԿարիերաԽմբագրել

Դել Վալյեն հաճախել է Նյու Յորքի Փեյս համալսարան, որտեղ ուսումնասիրել է իրավունք և հաղորդակցություն։ Նախքան գեղեցկության մրցույթներին մասնակցելը, Դել Վալյեն Պուերտո Ռիկոյի նորաձևության դիզայներ Կարլոս Ալբերտոյի մուսան էր։ Դել Վալյեն խոսում է երեք լեզունով. իսպաներեն, անգլերեն և ֆրանսերեն[1]։

ՑուցադրությունԽմբագրել

Miss Mundo de Puerto Rico 2016Խմբագրել

Դել Վալյեն մասնակցել է Miss Mundo de Puerto Rico 2016 մրցաշարին, որտեղ ներկայացնում էր Տոա Բաջա շրջանը, որտեղ նա մասնակցել էր տաղանդների մրցույթին և նվաճել տիտղոսը[2][3]։

Միսս Աշխարհ 2016Խմբագրել

Ստեֆանի Դել Վալյեն ներկայացրեց Պուերտո Ռիկոն Միսս Աշխարհ 2016 մրցույթում, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում, Միացյալ Նահանգներ, 2016 թվականի դեկտեմբերի 18-ին, որտեղ նա թագադրվեց որպես Միսս Աշխարհ 2016։ Սա երկրորդ անգամն էր, որ Պուերտո Ռիկոն նվաճում է Միսս Աշխարհ թագը։

Որպես աշխարհի գեղեցկության թագուհի, նա ճանապարհորդել է դեպի Չինաստան, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ, Ինդոնեզիա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Ֆիլիպիններ և կատարել բազմաթիվ շրջագայություններ Պուերտո Ռիկոյում։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «De Toa Baja la nueva Miss Mundo Puerto Rico» (Spanish)։ PrimeraHora.com։ մարտի 18, 2016 
  2. «De Toa Baja la nueva Miss Mundo de Puerto Rico» (Spanish)։ TelemundoPR.com 
  3. «De Toa Baja la nueva Miss Mundo Puerto Rico 2016» (Spanish)։ ElVocero.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-19-ին 

Արտաքին հղումներԽմբագրել

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող:
  Միրեյա Լալագունա
Միսս Աշխարհ
2016
Հաջորդող:
  Մանուշի Չհիլար
Նախորդող:
  Քեյսի Վարգաս
Miss Mundo de Puerto Rico
2016
Հաջորդող:
  Դայանարա Մարտինես