Կաղապար:Արեւելահայերէն Կաղապար:Տեղեկաքարտ Թատերական գործիչ (արեւմտահայերէն) Պետրոս Ադամեան (21 Դեկտեմբեր 1849, Կոստանդնուպոլիս - 3 Յունիս 1891, Կոստանդնուպոլիս), հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ եւ հասարակական գործիչ։

Marina Boghigian/Ավազարկղ 06
Դերեր
Ներկայացումներ
  • Շեքսպիրի «Համլեթ»,
  • Շեքսպիրի «Օթելլօ»,
  • Շեքսպիրի «Լիր արքայ»



Պետրոս Հերոնիմոս Ադամեան (), հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ եւ հասարակական գործիչ։ Համլեթի եւ Օթելլոյի դերակատարումներով ան դասուած է աշխարհի մեծագոյն ողբերգակներու շարքին, իր ժամանակի հայ թատրոնի առաջատարն էր եւ ամենախոշոր ողբերգակը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կը կրէ իր անունը։

Կենսագրութիւն եւ գործունէութիւն խմբագրել

Ծնած է Կ․ Պոլսոյ Ղալաթիա թաղին մէջ 1849-ին։ Հայրը Հերոնիմոսն էր, իսկ մայրը Փեբրոնէ Վասիլեան, որ վաղահաս մահացաւ, երբ տակաւին Պետրոս փոքր էր: 8-9 տարեկանին Պետրոսի կ'ուղարկեն Ս. Փրկիչի նախակրթարանը, որուն վարիչն էր Վարդան Մելիքսեթեան: Ան կը սիրէր արտասանել կարճ ոտանաւոներ եւ հաճոյք կ'առնէր դպրոցական ներկայացումներու հանդիսատեսը ըլլալէն: Փոքր տարիքէն դարձաւ ընթերցամոլ:Դպրոցի ուսման ընթացքը զինք չբաւարարելով սկսաւ ինքնաշխատութեամբ ինքզինք կատարելագործել: Ան հայ գրողներուն եւ գրասէրներուն կը դիմէր հատորներ ստանալու եւ զանոնք ընթերցելէ ետք վերադարձնելու խոստումով: Համեստ ընտանիքի 14 տարեկան զաւակը կը սկսի յաճախել Արեւելեան թատրոն եւ ներկայ կը գտնուի գրեթէ բոլոր ներկայացումներուն, իր խնայողութիւներով հազիւ հազ կարենալով վերնատան տոմսակի մը գինը վճարել։ Գիշեր մը արտակարգ ներկայացում մը կը տրուէր նոյն թատրոնին մէջ, խեղճ պատանին տոմսակ գնելու դրամը չունէր: Ան կը սպասէ արուեստագէտներուն մուտքի դրան առջեւ, որպէսզի բեմին վրայ անխօս դեր մը ստանձնելով՝ չզրկուի ներկայացումէն: Դերասանապետ Էքշեան երբ ներս կը մտնէր բեմի դռնէն, պատանի Պետրոսը կը մօտենայ անոր եւ կը խնդրէ, որ անխօս դեր մը տրուի իրեն: Էքշեան կը զգացուի համակրելի պատանիին թատրոնի հանդէպ ունեցած սէրէն ու կ'ընդունի առաջարկը: Բեմին վրայ տեսնելով Պետրոսի շնորհալի շարժուձեւերը եւ բեմական յատկութիւնները ազատ մուտքի տոմս մը կը յանձնէ անոր: Քանի մը շաբաթ ետք արդէն Պետրոս մուտք կը գործէ թատրոնի բեմ, ստանձնելով փոքր դերեր եւ այսպիսով կը սկսի իր թատերական կեանքը: Առաջին անգամ բեմ կը բարձրանայ, «Վիլհելմ Աշխարհակալ» գործին մէջ՝ սպայի մը դերով։ Այնքան ազդու կերպով կ'արտասանէ, որ իր միակ ըսելիք «մեռի՛ր, դաւաճան» խօսքերը, մէկ անգամուան մէջ իրեն սպասած ապագայի վճիռը կ'որոշէ։ Առաջին անգամ 1867-ին Միքայէլ Նալպանտեանի մահուան առաջին տարեդարձին նուիրուած երեկոյին« բեմ կը բարձրանայ իբրեւ դերասան, խաղալով Սրապիոն Հէքիմեանի առաջնորդած դերը, Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենեաց» բիեսի մէջ, որուն համար կ'արժանանայ տեղւոյն մամուլի գնահատանքին։ 1869-ին խաղալով Վարդովեանի խումբին մէջ, կ'անցնի Ռուսիա՝ Նոր Նախիջեւան ու կու տայ շարք մը ներկայացումներ։ Այդտեղ լսելով, որ Կ․ Պոլսոյ հրդեհը լափած է իր հօր կարողութիւնը՝ Պոլիս կը վերադառնայ։

1879-ին Տփղիսէն ստացած հրաւէրի համաձայն կու գայ Կովկաս, ուր «Սէր Առանց Համարման» թատերախաղով հիմք կը դնէ շարք մը ներկայացումներու։ Կարճ ժամանակի մէջ Ադամեանի անունը այնքան կ'ընդհանրանայ, որ թատրոնը կը լեցուի ո՛չ միայն հայերով, այլ նաե՛ւ օտարազգիներով։ 1880ի եւ 1881ի ամառները կը շրջի Կովկասեան գաւառական հայ քաղաքները, իսկ 1882-ին կ'երթայ Ռուսիա եւ կը խաղայ Ն․ Նովկորոտ, Մոսկուայի եւ այլ քաղաքներու մէջ։ 1884-ին դերեր կը ստանձնէ Պեթերզպուրկի մէջ, ուր մեծ յաջողութիւն արձանագրելով կ'այցելէ բազմաթիւ մեծ քաղաքներ։ Վերջապէս 1886-ին նորէն Տպղիս կը վերադառնայ, ուր խումբ կազմելով դարձեալ Ռուսիա կ'երթայ, իսկ ձմրան թատերաշրջանին կը խաղայ Տպղիսի մէջ։ 1887-ին կրկին Ռուսիա կ'երթայ այցելելով Կէրճ, Սիմֆերոպոլ, Թէոդոսիա եւ Օտեսա, իսկ 1888-ին Մոսկուա, Կազան եւ Կ․ Պոլիս, ուր նոյնպէս խումբ կազմելով կը սկսի խաղալ արդիական նոր թատրոնին մէջ։ Տեղւոյն յաջողութիւններէն ոգեւորուած, 1889-ին կ'անցնի Զմիւռնիա եւ շարք մը ներկայացումներ կու տայ, սակայն, այդտեղէն հիւանդ վիճակով Կ․ Պոլիս կը վերադառնայ։ 1890-ին բժիշկները կը յայտնաբերեն իր թոքախտի հիւանդութիւնը:։

Կ․ Պոլսոյ ռուս դեսպանը, որ Ադամեանին շատ կը յարգէր, կը սկսի այդ հիւանդութեան առաջքը առնել տեղաւորելով զայն ռուս Ս. Նիկողայէսեան հիւանդանոցին մէջ։ Հակառակ տարուած լուրջ խնամքին՝ Ադամեան չի բուժուիր եւ 2 Յունիս, 1891-ին կը մահանայ Կ․ Պոլսոյ մէջ։


1867-1869 թթ. խաղցած է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ 1872-1875 թթ. աշխատել է Պ. Մաղաքյանի թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զբաղվել է ասմունքով՝ տարածելով Մ. Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական ոճի ստեղծագործությունները։ 1879 թ. Պետրոս Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս, իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս Ախալցխայում: 1883-1885 թթ. Ադամյանն արդեն որպես ճանաչված դերասան հրավերներ է ստանում տարբեր քաղաքներից՝ Շուշի, Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով, ավելի ուշ Մոսկվա, Պետերբուրգ, Աստրախան, Խարկով, Կիև, Բաքու, Քութայիս, Վլադիկավկազ, Մոզդոկ, Թեոդոսիա, Կերչ և այլն։ Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանն՝ իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»[1]: Օդեսայում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1888 թվականին վերադարձել է Հայաստան։

1880 թ. նոյեմբերի 20-ին հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը[2]: Ադամյանը նաև գրել է բանաստեղծություններ՝ կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմաստասիրական բնույթի, ինչպես նաև՝ քնարական և երգիծական։ 1887 թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»: Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ 1888 թ. դեկտեմբերի 30-ին Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889 թ. դեկտեմբերի 10: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է նյութական ծանր վիճակում՝ տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով։ Մահացել է հունիսի 4 Պոլսի ռուսական հիվանդանոցում։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում էր նրա անունը։

Ադամյանը մահացել է անբուժելի հիվանդությունից նյութական ծանր կացության մեջ։ Աճյունն ամփոփված է Կոստանդնուպոլսի Շիշլիի հայկական գերեզմանատանը։ Հալեպում գործում է «Ադամյան» թատերախումբը։

 
Պետրոս Ադամյանի դիմաքանդակը, քանդակագործ՝ Արա Սարգսյան, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան, 1941

Դերեր թատրոնում խմբագրել

Ադամյանը կերտել է շուրջ 300 դեր, որոնցից են.

Երկեր խմբագրել

  • Նամակներ. Երևան, 1959 թ.

Գրականություն Պետրոս Ադամյանի մասին խմբագրել

  • Զարյան Ռ., Ադամյանի արվեստը, Երևան, 1960, 415 էջ
  • Զարյան Ռ., Ադամյանի կյանքը, Երևան, 1961, 535 էջ
  • Զարյան Ռ., Ադամյանի Շեքսպիրը, Երևան, 1965, 303 էջ
  • Տոնապետյան Պ., «Քսան և հնգամյա բեմական գործունեություն Պ.Հ.Ադամյանի», Կ. Պոլիս 1888 թ.
  • Արամ Վրույր, «Պետրոս Հ. Ադամյան», Թբիլիսի, 1891 թ.
  • Մելիքսեթյան Ս., «Թատերական ակնարկներ» Երևան, 1945 թ.
  • Ստեփանյան Գ., «Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության» Երևան, 1962 թ.
  • Веселовскии А., Два силуэта, «Армянский вестник», Մոսկվա, 1916, № 3. էջ. 2-4 (ռուս.)
  • Ярышкин А., Адамьян в роли Гамлета, Օդեսսա, 1887 (ռուս.)
  • Гарин-Виндинг Д.В. Петросъ Адамьянъ. Несколько воспоминаній изъ жизни армянскаго трагика (ռուս.)
  • Гайдин Б. Н. Адамян Петрос Иеронимович «Շեքսպիրի աշխարհ» հանրագիտարան (ռուս.)
  • Խաչատրյան Ս. Պետրոս Ադամյան, Ե., Հայաստան, 1970:

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան, («Новости», 1884, № 116)
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  






Կենսագրութիւն խմբագրել

Բեմական գործունէութիւն խմբագրել

1888 դեկտ․ 3-ին տօնուեցաւ Ադամեանի բեմական գործունէութեան 25 ամեայ յօբելեանը։ Ադամեան շատ անգամ խաղցած էր ռուս եւ այլազգի դերասաններու հետ, իր դերը խաղալով հայերէն կամ ֆրանսերէն եւ փորձած էր նոյնիսկ ռուսերէն խաղալ, սակայն չէր յաջողած։ Պետրոս Ադամեան ե՛ւ նկարիչ էր, ե՛ւ բանաստեղծ, ե՛ւ վիպասան, լեզուաբան, քննադատ եւ այլն։ Ան խաղցած էր զանազան դերեր՝ Համլէթ, Քին, Քօրրատօ, Օթելլօ, Ուրիէլ Աքոսթա, Լիր, Նարցիս եւ այլ դերեր։

Գրական վաստակ խմբագրել

  • Շէքսպիր եւ իր Համլէթ ոբերգութիւնը տպուած 1887
  • Նամակներ առ Սանտրօ եւ Բարեաւ մնաք իմ յոյսեր, տպուած 1894
  • Անկոչ հիւր (վէպիկ, տպուած հանդէս գրականութեան եւ պատմութեան մէջ 1888)

Անոր մնացած գրուածքներու մէկ մասը հաւաքուած է «Քերթուածք Եւ Թարգմանութիւնը» գիրքին մէջ Վենետիկ։ 1896։

Warning: Default sort key "Ադամեան, Պետրոս" overrides earlier default sort key "Ադամյան, Պետրոս".