Կոստանդնուպոլիս

(Վերահղված է Կ․ Պոլիսից)

Կոստանդնուպոլիս[1] (հուն․՝ Κωνσταντινούπολις, Կոստանդնուպոլիս, կամ ἡ Πόλις — «Քաղաք»),(օսման.՝ قسطنطينيه [kostantîniyye], թուրքերեն՝ Konstantinopolis, լատ.՝ Constantinopolis), քաղաք, որ ժամանակին հանդիսացել է Հռոմեական կայսրության մայրաքաղաքը (330–395), Բյուզանդիայի մայրաքաղաքը (395-1204 և 1261-1453), Լատինական կայսրության մայրաքաղաքը (1204-1261) և Օսմանյան կայսրության մայրաքաղաքը (1453-1922)։

Կոստանդնուպոլիս
Byzantine Constantinople-en.png
Տեսակքաղաք և վարչատարածքային միավոր
ՄայրցամաքԵվրոպա
ԵրկիրByzantine imperial flag, 14th century according to portolan charts.png Բյուզանդական կայսրություն, Latin Empire Flag 3.svg Լատինական կայսրություն, Flag of the Roman Empire.svg Հռոմեական կայսրություն և Flag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
ՎարչատարածքEuropa?, Բյուզանդական կայսրություն և Օսմանյան կայսրություն
Անվանված էԿոստանդիանոս Ա Մեծ
Կոստանդնուպոլիսը Բյուզանդական շրջանում մանրամասն քարտեզ Archived 2007-03-11 at the Wayback Machine..

324 թվականին հնագույն քաղաք Բյուզանդիոնը վերանվանվեց «Նոր Հռոմ» և հռչակվեց Հռոմեական կայսրության մայրաքաղաք Կոստանդիանոս Ա Մեծի կողմից, ում պատվին քաղաքը 330 թվականի մայիսի 11-ին անվանեցին Կոստանդնուպոլիս[2]։ 5-րդ դարի կեսերից մինչև 13-րդ դարի սկիզբը Կոստանդնուպոլիսն Եվրոպայի ամենախոշոր և ամենահարուստ քաղաքն էր[3]։ Քաղաքը հայտնի դարձավ իր ճարտարապետական հուշարձաններով, ինչպիսիք էին Սուրբ Սոֆիայի տաճար, որը Արևելյան ուղղափառ եկեղեցու տաճար էր և ծառայում էր որպես Տիեզերական պատրիարքության նստավայր, Կայսերական պալատը, որտեղ ապրում էին կայսրերը, Գալաթայի աշտարակը, Հիպոդրոմը, պարիսպները և այլ հանրահայտ շինություններ։ Կոստանդնուպոլսի համալսարանը հիմնադրվել է հինգերորդ դարում և ուսուցվում էր գրականություն և արվեստ մինչև ավերվելը 1204 և 1453 թվականներին[4], ներառյալ մեծ Կայսրեական գրադարարանը որտեղ նաև պահվում էին Ալեքսանդրիայի գրադարանի մնացորդները և ուներ մոտ 100,000 գիրք[5]։ Քաղաքը Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայրն էր և պահվում էր քրիստոնեության սրբազան իրերից Քրիստոսի Փշե պսակը և Իրական Խաչը։

Կոստանդնուպոլիսը հայտնի էր իր զանգվածային և բարդ ամրություններով, որը համարվում էր իր դարաշրջանի պաշտպանողական ճարտարապետության եզակի օրինակ։ Թեոդոսյան պարիսպները ներառում էին զույգ պարիսպներ՝ փռված առաջին պատից 2 կմ դեպի արևմուտք[6]։ Կոստանդնուպոլսի դիրքը Ոսկեղջյուրից մինչև Մարմարա ծով բաժանվում էր պաշտպանողական պարիսպնեով։ Քաղաքը սկզբում կառուցվել էր որպես Հռոմիի մրցակից և որոշ որոշումներ փոխ էր առնված Հռոմից։ Կարևոր պաշտպանական համակարգի մեջ էին մտնում մեծ պալատները, ջրամնարները և աշտարակները և Կոստանդնուպոլիսը համարվում էր երկու մայրցամաքների (Եվրոպա ու Ասիա) և երկու ծովերի (Միջերկրական ու Սև) դարպաս։ Չնայած քաղաքը պաշարվել է բազմաթիվ անգամ տարբեր բանակների կողմերից, այն անառիկ է մնացել մոտ ինը հարյուր տարի։


Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9 
  2. Կաղապար:ODB
  3. Pounds, Norman John Greville. An Historical Geography of Europe, 1500–1840, p. 124. CUP Archive, 1979. 0-521-22379-2.
  4. Janin (1964), passim
  5. «Preserving The Intellectual Heritage--Preface • CLIR»։ CLIR 
  6. Treadgold Warren (1997)։ A History of Byzantine State and Society։ Stanford, CA: Stanford University Press։ էջ 89 

ԳրականությունԽմբագրել