LilitMir/Ավազարկղ4

Լամիս Բրեդիս (ռուս.՝ Ламис Бредис, ), խորհրդային մուլտիպլիկացիայի ռեժիսոր, սցենարիստ և նկարիչ։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1912 թվականի հունվարի 2-ին[1][2] Ռիգայում[3]։

Սովորել է Լենինգրադի ռազմածովային ուսումնարանում[1][2]։

1933-1934 թվականներին սովորել է «Կրոկոդիլ» հանդեսի կողմից կազմակերպված ծաղրանկարիչների դասընթացներում[1][2]։ Ըստ այլ աղբյուրների՝ նա հաճախել է այդ դասընթացներին Ալեքսեյ Ռադակովի մոտ 1933-1935 թվականներին[3]։

1934 թվականին սկսել է զբաղվել մուլտիպլիկացիայով՝ աշխատելով Վիկտոր Սմիրնովի փորձարարական մուլտիպլիկացիոն արվեստանոցում[1][2]։ Այնուհետև որոշ ժամանակ աշխատել է «Մոսֆիլմ» ստուդիայում[1][2]։

1936 թվականին (այլ աղբյուրների համաձայն՝ 1935 թվականին[3]) աշխատանքի է անցել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, որտեղ համագործակցել է Լեոնիդ Ամալրիկի, Պանտելեյմոն Սազոնովի, Իվան Իվանով-Վանոյի, Վլադիմիր Սուտեևի, Դմիտրի Բաբիչենկոյի, Զինաիդա և Վալենտինա Բրումբերգ քույրերի և այլոց հետ։ Հանդես է եկել որպես նշված Բրումբերգ քույրերի, Սուտեևի, Սազոնովի որոշ ֆիլմերի համառեժիսոր[1][2]։

1941-1949 թվականներին եղել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի գեղարվեստական մուլտիպլիկացիայի ռեժիսոր[1][2][3]։

1945 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ[3]։

ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի նախարար Իվան Բոլշակովի 1949 թվականի մարտի 28-ի թիվ 94/մ հրամանի կետերից մեկի համաձայն հեռացվել է ռեժիսորական աշխատանքից, ստուդիայում մնացել է միայն որպես մուլտիպլիկատոր նկարիչ, և նրան խիստ նկատողություն է հայտարարվել։ Հրամանի արձակման պատճառ են դարձել «Շտապ օգնություն» մուլտիպլիկացիոն ֆիլմում հայտնաբերված գաղափարական-գեղարվեստական ​​սխալները[4]։

1950 թվականին նա լքել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան[3]։

1954 թվականին աշխատանքի է անցել «Մոսնաուչֆիլմ» ստուդիայում[1][2]։ Այլ աղբյուրների համաձայն՝ նա այդ ստուդիայի հետ համագործակցել է 1941 թվականից[3]։

Դասավանդել է Սոյուզմուլտֆիլմին կից մուլտիպլիկատոր-նկարիչների դասընթացներում (1944-1950 թվականներին[3])։ Եղել է համապատասխան ուսումնական ծրագրի համահեղինակներից։ Ընդգրկվել է կուրսային ամբիոնի կազմում[1][2]:

1955 թվականին Մոսկվայի Սատիրայի թատրոնում Վլադիմիր Մայակովսկու համանուն պիեսի հիման վրա բեմադրված «Փայտոջիլը» պիեսի համար պատրաստել է «Հրդեհ» և «Հյուրերի ժամանումը» անիմացիոն ներդիրները[3]։

Մահացել է 1957 թվականի հունվարի 14-ին[1][2]։ Ըստ այլ տվյալների՝ մահացել է 1956 թվականի դեկտեմբերի 31-ին Մոսկվայում[3]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Հիմնական աղբյուրը[1][2]

«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմեր
Տարի Մուլտֆիլմի անվանում Դեր
1936 «Աֆրիկայում շոգ է» Նկարիչ-մուլտիպլիկատոր
«Գնդիկ Բոքոնիկ»
«Շինարար աղվեսը»
1937 «Ձմեռ պապն ու գորշ գայլը»
«Դերձակ-նապաստակ»
«Կարմիր գլխարկը» Բեմադրող նկարիչ
«Հանրության սիրելին» Նկարիչ-մուլտիպլիկատոր
«Քաղցր թխվածք»
«Աղմկոտ լող»
1938 «Քեռի Ստյոպան» Ռեժիսոր
«Իվաս» Նկարիչ-մուլտիպլիկատոր
«Ստախոսը»
«Որսորդ Ֆեոդորը»
«Հեքիաթ Եմելիայի մասին»
«Աշխատասեր աքլորը և անհոգ մկները»
1941 «Բարմալեյ»
«Փիղն ու Մոսկան» Ռեժիսոր, սցենարիստ
«Անգղեր» Նկարիչ
1942 «Տոնածառը (Ամանորյա հեքիաթ)» Նկարիչ-մուլտիպլիկատոր
«Քաղցրակերը» Ռեժիսոր, սցենարիստ
1943 «Շատերից մեկը» Ռեժիսոր
«Հեքիաթ Սալթան թագավորի մասին» Նկարիչ-մուլտիպլիկատոր
«Ֆոն Գրաբբե» Ռեժիսոր
1944 «Արծիվ և խլուրդ» Ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ-մուլտիպլիկատոր
«Սինդբադ նավաստի» Ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր
1945 «Ձմեռային հեքիաթ» Նկարիչ-մուլտիպլիկատոր
«Կորած հավատարմագիրը» Ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր
1946 «Գարնանային մեղեդիներ» Նկարիչ-մուլտիպլիկատոր
«Սիրամարգի պոչը»
«Ուրախության երգը»
1947 «Քեզ, Մոսկվա»
1948 «Առաջին դասը» Ռեժիսոր
«Գորշ վզիկ» Նկարիչ-մուլտիպլիկատոր
«Հեքիաթ զինվորի մասին»
«Ֆեդյա Զայցև»
1949 «Գարնանային հեքիաթ»
«Սագեր և կարապներ»
«Շտապօգնություն» Ռեժիսոր
«Կախարդական զանգակ» Նկարիչ-մուլտիպլիկատոր
1950 «Աղջիկը կրկեսում»
«Կուժ ու շվի»
«Դեղին արագիլը»
«Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին»
«Հրաշք ջրաղաց»
Նովոսիբիրսկի կինոստուդիայի վավերագրական ֆիլմեր
Տարի Ֆիլմի անվանում Դեր
1947 «Բույսերի կյանքի պատմություն»[3] Նկարիչ

Մրցանակներ

խմբագրել
  • 1944․ «Պատվո նշանի» շքանշան՝ «Հայրենական պատերազմի օրերին Խորհրդային կինեմատոգրաֆիայի բնագավառում հաջող աշխատանքի և բարձրարվեստ կինոֆիլմերի թողարկման համար»[5]
  • 1947․ Վենետիկի միջազգային կինոփառատոնի դիպլոմ «Ուրախության երգը» մուլտֆիլմի համար[3]
  • 1948․ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան՝ «գունավոր կինեմատոգրաֆիայի զարգացման և կատարելագործման գործում ձեռք բերած հաջողությունների համար»[6]
  • 1948․ Վենետիկի միջազգային կինոփառատոնի դիպլոմ «Բույսերի կյանքի պատմություն» վավերագրական ֆիլմի համար[3]
  • 1949․ Մարիանսկե Լազնեում (Չեխոսլովակիա) 4-րդ միջազգային կինոփառատոնի դիպլոմ «Գորշ վզիկ» մուլտիպլիկացիոն ֆիլմի համար[3]

Գրախոսություններ, ակնարկներ, քննադատություններ

խմբագրել

Համաձայն ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի նախարար Ի.Գ. Բոլշակովի 1949 թվականի մարտի 28-ի թիվ 94/մ հրամանի, «Շտապ օգնություն» ֆիլմը, որի ռեժիսորը Լամիս Բրեդիսն էր, իր գաղափարական և գեղարվեստական բովանդակությամբ արատավոր էր, «ֆիլմի հեղինակները բռնել էին ֆիլմի կարևոր քաղաքական թեմայի՝ ռեակցիոն իմպերիալիստական ​​քաղաքականության կոպիտ խեղաթյուրման և գռեհկացման ճանապարհը»։ Գ. Ն. Բորոդինի կարծիքով, այս ֆիլմը և այդ հրամանը ողբերգական հետք են թողել Բրեդիսի ճակատագրի վրա, որին այլևս երբեք թույլ չեն տվել ռեժիսորական աշխատանք ծավալել[4]։

Ըստ Կիրիլ Մալյանտովիչի հուշերի, որը հրապարակվել է 2001 թվականին «Կինոգիտական նոթեր» ամսագրում, Լամիս Բրեդիսը «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի լավագույն նկարիչ-մուլտիպլիկատորներից մեկն էր։ Ըստ ազգության՝ լատիշ: Բնավորությամբ՝ խորամանկ և դեմագոգ[7]։

Ըստ Եվգենի Միգունովի հուշերի, որոնք հրապարակվել են «Կինոգիտական նոթեր» ամսագրում 2001 թվականին, Լամիս Բրեդիսը լավ է իմացել մուլտֆիլմ նկարելու տեխնիկան, բայց լավ չի նկարել: Նա բարեխղճորեն վերլուծում էր, բայց ընդունակ չէր ստեղծագործական ազդակների։ Ազգությամբ լատվիացի էր, մանկության տարիներին եղել է անօթևան: Իր բնույթով նա խորամանկ, երկդիմի կարիերիստ էր, որոշ ժամանակ եղել է կուսակցության բյուրոյի անդամ։ Չնայած ղեկավարության վստահությունը ձեռք բերելու կարողությանը, նա հեռացվել է «Սոյուզմուլտֆիլմից» ինտրիգների, բամբասանքների և դավաճանության համար, ինչին հակված էր։ Հարբած ժամանակ նա դեմ չի եղել կռվելու։ Նոր աշխատավայրում, հարբած լինելով, ոտքով հարվածել է ստուդիայի աշխատակցուհիներից մեկին (հղի կնոջ)։ Այդ պահվածքից կատաղած գործընկերներն անմիջապես դաժան ծեծի են ենթարկել նրան, ինչի հետևանքով էլ մեկ ամիս անց նա մահացել է[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Бредис Ламис // Энциклопедия отечественной мультипликации / Сост. Сергей Капков. — М. : Алгоритм, 2006. — С. 126—127. — 838 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4.
  • Наталья Василькова. Роман Качанов : Значение имеют открытия, а не поиски // Наши мультфильмы: лица, кадры, эскизы, герои, воспоминания, интервью, статьи, эссе / Редакторы: Наталья Лозинская, Андрей Трофимов. — М. : Интеррос, 2006. — С. 100—101. — 349 с. — ISBN 5-91105-007-2.
  • Кирилл Малянтович. Аниматоры «Союзмультфильма» / Предисл. и коммент. Георгий Бородин // Киноведческие записки. — 2007. — Вып. 81. — С. 168—201.
  • Кирилл Малянтович. Как боролись с «космополитами» на «Союзмультфильме» (рассказ-воспоминание) / Публикация, предисловие и комментарии Г. Н. Бородина // Киноведческие записки. — 2001. — Вып. 52. — С. 191—196.
  • Евгений Мигунов. Я — космополит? / Публикация, предисловие и комментарии Г. Н. Бородина // Киноведческие записки. — 2001. — Вып. 52. — С. 197—205.
  • «Скорая помощь». Судьба мультфильма Медведкина / Публикация, предисловие и комментарии Г. Н. Бородина // Киноведческие записки. — 2000. — № 49. — С. 83—85.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Бредис Ламис». аниматор.ру. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)


https://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D1%80%D0%B5%D0%B4%D0%B8%D1%81,_%D0%9B%D0%B0%D0%BC%D0%B8%D1%81#CITEREF%D0%AD%D0%BD%D1%86%D0%B8%D0%BA%D0%BB%D0%BE%D0%BF%D0%B5%D0%B4%D0%B8%D1%8F_%D0%BE%D1%82%D0%B5%D1%87%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%B5%D0%BD%D0%BD%D0%BE%D0%B9_%D0%BC%D1%83%D0%BB%D1%8C%D1%82%D0%B8%D0%BF%D0%BB%D0%B8%D0%BA%D0%B0%D1%86%D0%B8%D0%B82006

https://ru.wikipedia.org/w/index.php?oldid=132597780


https://en.wikipedia.org/wiki/List_of_elected_and_appointed_female_heads_of_state_and_government


https://ru.wikipedia.org/wiki/%D0%93%D1%80%D0%BE%D0%B4%D0%B7%D0%B5%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F,_%D0%A1%D1%82%D0%B5%D1%84%D0%B0%D0%BD%D0%B8%D1%8F


https://ru.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%B0%D0%B0%D0%BA%D0%B8,_%D0%90%D0%BC%D0%B8%D1%80


https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D1%83%D0%BD%D0%B4%D0%B5,_%D0%9F%D0%B5%D1%82%D0%B5%D1%80


https://en.wikipedia.org/wiki/University_of_Massachusetts_Press


https://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D1%8D%D0%BD%D1%85%D0%BE


https://ru.wikipedia.org/wiki/%D0%98%D0%B3%D0%BB,_%D0%90%D0%BD%D0%B4%D0%B6%D0%B5%D0%BB%D0%B0


https://en.wikipedia.org/wiki/Civil_society


https://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D1%8B%D0%B1%D0%BE%D1%80_%D1%82%D0%B5%D0%BB%D0%B5%D0%B2%D0%B8%D0%B7%D0%B8%D0%BE%D0%BD%D0%BD%D1%8B%D1%85_%D0%BA%D1%80%D0%B8%D1%82%D0%B8%D0%BA%D0%BE%D0%B2