Կուժ ու շվի (ռուս.՝ Дудочка и кувшинчик), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ»-ի կողմից՝ 1950 թվականին։ Նկարահանված է ըստ Վալենտին Կատաևի նույնանուն հեքիաթի (1940)։

Կուժ ու շվի
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎիկտոր Գրոմով
ՍցենարիստՎալենտին Կատաև
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ

Սյուժե խմբագրել

Ամառային մի օր Պետյան, Ժենյան և Պավլիկը գնում են անտառ` հատապտուղ հավաքելու։ Հավաքելու ընթացքում նրանք երգում էին։ Ինչպես հետո պարզ է դառնում, դա այդքան էլ հեշտ գործ չէ, և այն այդքան էլ դուր չէր գալիս Ժենյային։ Նա հանդիպում է անտառապահ ծերուկին` սնկերի և հատապտուղների հովանավորին։ Նա աղջկան տալիս է կախարդական շվին, որի նվագից խոտերը բացվում էին, և հատապտուղները դառնում էին լավ տեսանելի։ Իսկ շվիի փոխարեն նա պահանջում է կուժ։ Հատապտուղներ հավաքելու համար անհրաժեշտ էր և՛ շվի և՛, կուժ։ Հատապտուղ հավաքելը չէր ստացվում դրանցից միայն մեկի առկայությամբ։ Արդյունքում Ժենյան ճիշտ որոշում է կայացնում և սկսում հավաքել հատապտուղը իր ձեռքերով։ Մուլտֆիլմը վերջանում է երգով։

Հեղինակներ խմբագրել

  • Ռեժիսոր – Վիկտոր Գրոմով
  • Սցենարիստ – Վալենտին Կատաև
  • Խոսքերի հեղինակներ – Վալենտին Կատաև, Միխայիլ Վոլպին
  • Կոմպոզիտոր – Անտոնիո Սպադավեկկիա
  • Նկարիչ և բեմադրիչ – Վլադիմիր Դեգտյարով
  • Օպերատոր – Ելենա Պետրովա
  • Հնչյունային օպերատոր – Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ – մուլտիպլիկատորներ – Դմիտրի Բելով, Միխայիլ Բոտով, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Արբեկով, Գենադի Ֆիլիպով, Վլադիմիր Դանիլևիչ, Իգոր Պոդգորսկի, Լամիս Բրեդիս, Իոսիֆ Ստարյուկ
  • Նկարիչ-դեկորատորներ – Ն. Վերեշչագինա, Գալինա Նևզովորա, Ելենա Տաննեբերգ
  • Աեոգրաֆիա – Կոստանտին Մալիշև
  • Նկարչի օգնական – Իրինա Կուրապովա
  • Տեխնիկական օգնական – Գալինա Լյուբանսկայա
  • Մոնտաժ – Վ. Եգորովա
  • Դերերը հնչունավորում – Գեորգի Միլլյար (փայտփորիկ), Գալինա Իվանովա

Երաժշտություն և երգեր խմբագրել

Երգը թողարկվել է «Մելոդիա» ընկերության կողմից մուլտֆիլմերի երգերի ժողովածուներում, ավելի ուշ թողարկվել է նաև «Սվեմա» ձայներիզների վրա։ 1990-ական թվականներին երգը ներառվել է «Թվիք-Լիրեկ» ընկերության կողմից թողարկած այլ հավաքածուների մեջ, իսկ 1999 թվականից MP3 ձևաչափով թողարկվել է տարբեր ընկերությունների կողմից։

Վերաթողարկում խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է հետևյալ հավաքածուներում.

  • Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր, 1990-ականների կեսեր, Studio PRO Video, VHS ձևաչափ
  • «Սոյուզմուլտֆիլմ», 2-րդ հավաքածու, «Սոյուզ» վիդեոստուդիա, VHS, 1995
  • «Ռուս գրողների հեքիաթներ», 3-րդ թողարկում , Ա. Չեխով, Դ. Մամին-Սիբիրյակ։ Տեսաերիզում ընդգրկված մուլտֆիլմերն են. «Յոթնագույն ծաղիկը» (1948), «Շվին ու կուժը» (1950), «Կաշտանկա» (1952), «Մոխրագույն վզիկը» (1948)։
  • «Ծույլիկների հետ պատահած դեպքեր», դիստրիբյուտոր` «Թվիք-Լիրեկ»։ Ընդգրկված մուլտֆիլմերից են. «Չեմ ուզում» (1986), «Հեքիաթ կորած ժամանակի մասին» (1978), «Շվի և կուժ» (1950), «Հիասքանչ զանգակ» (1949), «Կախարդական խանութ» (1953)։

Գրականություն խմբագրել

  • Катаев В. П. и др. Мультфильмы про ребят. — М.: АСТ, 2014. — 368 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-17-082197-6

Աղբյուրներ խմբագրել