«Աղջիկը կրկեսում» (ռուս.՝ «Девочка в цирке»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Նկարահանվել է Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների կողմից Յուրի Օլեշայի սցենարով։ Էկրան է բարձրացել 1950 թվականին[1]։ «Փերու նվերները» հեքիաթի ժամանակակից մեկնաբանությունն է։

Picto infobox cinema.png
Աղջիկը կրկեսում
ռուս.՝ Девочка в цирке
Աղջիկը կրկեսում.jpg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստՅուրի Օլեշա
ՀնչյունավորումՄիխայիլ Յանշին, Վերա Բենդինա և Aleksandr Komissarov?
ՕպերատորՆիկոլայ Վոինով
ԵրկիրFlag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1950

ՍյուժեԽմբագրել

Անփույթ ու ալարկոտ աղջիկը գնում է կրկես առանց տնային աշխատանքը կատարելու։ Արենայում ծաղրածու-աճպարարը երեխաներին առաջարկում է փոխել սխալ գրված (առանց «Т» տառի) «извеСНый» բառը։

Շուտով պարզվում է, որ դա շատ հեշտ առաջադրանք է բոլոր երեխաների համար, բացի մուլտֆիլմի գլխավոր հերոսուհուց, որին էլ աճպարարը կանչում է արենա և խնդրում ճիշտ գրել այդ բառը, սակայն աղջիկը չի կարողանում կատարել առաջադրանքը։ Կրկեսի արտիստներն սկսում են ամոթանք տալ աղջկան, որը նույնիսկ սկսում է լաց լինել։

Աղջկա համադասարանցին, որ գերազանցիկ էր, վազում է արենա և ուղղակիորեն հայտարարում, որ ոչ մի դեպքում թույլ չի տա նեղացնել ընկերուհուն։ Նա խոստանում է, որ կպարապի նրա հետ։

Մյուս երեխաները նույնպես խոստանում են հերոսուհուն, որ ամբողջ դասարանը կօգնի նրան։ Նա ինքն էլ խոստանում է, որ անպայման կուղղվի։ Հետո նա հանկարծ հասկանում է, թե ինչպես է գրվում «извесТный» բառն ու ճիշտ գրում է այն։ Շուտով ընկերների օգնության շնորհիվ նրա օրագրից անհետանում են անբավարար թվանշանները[2]։

Տեխնիկական տվյալներԽմբագրել

Գունավոր, հնչյունային։ Ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1950 թվականին, տևողությունը՝ 20 րոպե, 36 վայրկյան։

Թողարկում տեսաերիզով ու DVD-ովԽմբագրել

Մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով և DVD-ով հետևյալ հավաքածուներում.

  • «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» (ռուս.՝ «Лучшие советские мультфильмы»), «Studio PRO Video», VHS, 1990-ական թվականների կեսեր,
  • «Սոյուզմուլտֆիլմ», հավաքածու, «Союз» ստուդիա, VHS, 1995։

Մուլտֆիլմի վրա աշխատել ենԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել