«Ուրախության երգը» (ռուս.՝ «Песенка радости»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1946 թվականին։ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի առաջին մուլտֆիլմն է, որ մրցանակի է արժանացել միջազգային կինոփառատոնում[1]։

Ուրախության երգը
ռուս.՝ Песенка радости
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՄստիսլավ Պաշչենկո
ՀնչյունավորումՅուրի Խրժանովսկի
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1946

Ստեղծման պատմություն խմբագրել

Ֆիլմի վրա աշխատանքներն սկսվել են «Լենֆիլմ» ստուդիայի «գունավոր նկարված ֆիլմի» բաժանմունքում Հայրենական մեծ պատերազմից առաջ։ Սկսված պատերազմը խանգարել է մուլտֆիլմի նկարահանումն ավարտին հասցնելուն[2]։

Լենինգրադի շրջափակման սկզբում ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Մստիսլավ Պաշչենկոն մեկնել է ռազմաճակատ։ Մի քանի ամիս անց վիրավորվելուց հետո վերադառնալով Լենինգրադ՝ նա որոշել է ավարտել սկսված աշխատանքը։ Բայց գունավոր կինոյի բաժանմունքի շենքի վրա ընկած ռումբը ոչնչացրել է թանկարժեք ողջ տեխնիկան և բոլոր ֆիլմերի նյութերը (պատերազմից հետո բաժանմունքը չի վերականգնվել)։ Շենքի ավերակներում «Ուրախության երգը» մուլտֆիլմին վերաբերող ոչ մի նյութ Մստիսլավ Պաշչենկոյին գտնել չի հաջողվել։ Շրջափակված քաղաքում մուլտֆիլմի վրա աշխատող նույնպես չի եղել․ Լենինգրադի գրեթե բոլոր նկարիչ-մուլտիպլիկատորները զոհվել էին ռազմաճակատում կամ մահացել շրջափակման ընթացքում[2]։

Մուլտֆիլմի ստեղծումը ստիպված են եղել նորից սկսել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[3], բայց ապագա մուլտֆիլմի՝ Բևեռային գիշերվա կերպարով չարին հաղթող Ուրախության մասին կադրերը ծնվել են շրջափակված Լենինգրադում։

1969 թվականին «Խորհրդային կինոարվեստի պրոպագանդայի բյուրո» հրատարակության կողմից «Ֆիլմ-հեքիաթ» շարքում հրատարակվել է «Ուրախության երգը» գիրքը (ըստ մուլտիպլիկացիոն ֆիլմի) Եվգենի Միգունովի նկարազարդումներով[4]։

Սյուժե խմբագրել

Դիզված ձնակույտից բարձրանում է բարձրահասակ կերպարանք՝ գլխին սառցե թագով։ Սպիտակ մազերը երիզում են պառավի՝ Բևեռային գիշերվա մութ, չար դեմքը։ Մուգ ապույտ զգեստը ձուլվում է երկնքի ֆոնին, և միայն երեք աստղեր են վառ փայլում կիսաթափանցիկ ֆանտաստիկ կերպարանքի կրծքին․․․

— Մ․ Պաշչենկո

Բեռային գիշերն ընթացիկ տարում շատ ցուրտ էր ու թվում էր անվերջ։ մինի Աղջիկը եղբորը ճանապարհում է որսի, նստում օջախի մոտ և երգում։ Լսելով նրա երգը՝ գալիս են նապաստակն ու արջուկը։ Աղջիկը նրանց պատմում է, որ շուտով գարուն կգա։ Իրենց մոտ կթռչի կարմրակուրծք թռչունը, կերգի իր երգն ու կարթնացնի շուրջն ամեն ինչ․ անտառը կկանաչի, ծաղիկները կծաղկեն, լուսավոր ու տաք կլինի։ Բայց կրակը հանգչում է, և նրանք գնում են փայտ բերելու։ Հանկարծ լսվում է կարմրակուրծք թռչունի երգը։

Բևեռային գիշերը նույնպես լսում է կարմրակուրծք թռչունի գարնանային երգն ու որոշում սառեցնել նրան, որ գարունը չգա։ Նա սառնություն է փչում թռչնակի վրա, հափշտակում նրան ու թռչում իր սառցե քարայրը։ Բայց աղջիկը կառչում է նրա հագուստի ծայրից ու նույնպես հայտնվում քարայրում, որտեղ նրան հաջողվում է վերցնել թռչնակին, տաքացնել ու ազատ արձակել նրան։

Նապաստակն ու արջուկն ուղևորվում են փրկելու աղջկան, հասցնում են կանխել սառցե սանդուղքի քանդվելն ու նրան ցույց են տալիս ճանապարհը։

Բևեռային գիշերը վրա է հասնում ու սառեցնում աղջկան։ Բայց մոտ է թռչում կարմրակուրծք թռչունն ու գարնանային երգով արթնացնում աղջկան, ապա ծաղիկներին, անտառին ու շրջապատում ամեն ինչի։ Բացվում է գարունը։

Ստեղծողներ խմբագրել

Ռեժիսոր Մստիսլավ Պաշչենկո
Սցենարիստ Մստիսլավ Պաշչենկո
Բեմադրող նկարիչներ Եվգենի Միգունով, Անատոլի Սազոնով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ռոման Դավիդով, Պյոտր Ռեպկին, Նաեժդա Պրիվալովա, Ելիզավետա Կազանցևա, Լև Պոպով, Լիդիա Ռեզցովա, Ֆաինա Եպիֆանովա, Գրիգորի Կոզլով, Լամիս Բրեդիս, Ի․ Սիսոևա
Նկարիչ-դեկորատորներ Օլգա Գեմերլինգ, Կոնստանտին Մալիշև, Գեորգի Պոզին, Վ․ Սուտեևա, Վերա Վալերիանովա
Օպերատորներ Նիկոլայ Վոինով, Անատոլի Վելիկոխատկո
Կոմպոզիտոր Գ. Կրեյտներ
Հնչյունային օպերատոր Ս. Ռենսկի
Տեխնիկական օգնական Վ. Շիլինա
Մոնտաժող Լիդիա Կյակշտ
Տնօրեն Բ. Ցոֆնաս
  • Բուերի մասնակցությամբ բոլոր տեսարանների մուլտիպլիկատը կատարել է նկարիչ Բորիս Սավկովը[5]։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Դերասան Դեր
Յուրի Խրժանովսկի Արջուկ Արջուկ
Յուլյա Յուլսկայա Նապաստակ, աղջիկ Նապաստակ, աղջիկ
Վիկտորյա Իվանովա վոկալ վոկալ
Ա. Սմիրովա
Կոլցովա

Մրցանակներ խմբագրել

Վերաթողարկում խմբագրել

  • Մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով Մուլտֆիլմերի հավաքածու № 10 – «Հյուսիսի ժողովուրդների հեքիաթներ» ժողովածուում, որում ներառվել են «Սարմիկո» (1952), «Տայգայական հեքիաթ» (ռուս.՝ «Таёжная сказка», 1951), «Քաջի սիրտը» (ռուս.՝ «Сердце храбреца», 1951), «Ուրախության երգ» (1946) մուլտֆիլմերը[7].

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 1. — М.: Госкиноиздат, 1950. — 208 с.

Արտաքին հղումներ խմբագրել