Բարմալեյ (մուլտֆիլմ)

Բարմալեյ (ռուս.՝ «Бармалей»), 1941 թվականի խորհրդային մուլտֆիլմ, նկարված ըստ Կոռնեյ Չուկովսկու համանուն հեքիաթի, որը «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում ստեղծել են ռեժիսորներ Լեոնիդ Ամալրիկը և Վլադիմիր Պոլկովնիկովը։

Picto infobox cinema.png
Բարմալեյ
ռուս.՝ Бармалей
Տեսակմուլտֆիլմ
Հիմնված էԲարմալեյ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ և Վլադիմիր Պոլկովնիկով
ՍցենարիստԿոռնեյ Չուկովսկի
Բեմադրող նկարիչԼեոնիդ Ամալրիկ և Վլադիմիր Պոլկովնիկով
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն924 վայրկյան
ՊրիկվելLimpopo?
ՍիկվելՍիրամարգի պոչը
Թվական1941

Քանի որ մուլտֆիլմը նկարահանվել է նույն ռեժիսորների կողմից և օգտագործում է Այբոլիտի նույն գեղարվեստական ոճը և դիզայնը, ինչպես նաև՝ 1939 թվականին նկարահանված «Լիմպոպո» մուլտֆիլմում (նույնպես նկարված ըստ Չուկովսկու հեքիաթի), «Բարմալեյը» կարելի է համարել նրա շարունակությունը։ Դա նաև նկատվում է հետպատերազմյան «Սիրամարգի պոչը» մուլտֆիլմում։

ՍյուժեԽմբագրել

Կ. Չուկովսկու հեքիաթի մոտիվներով նկարված արյունարբու ավազակ Բարմալեյի մասին։ Վանյան և Տանյան զբոսնելու են գնում Աֆրիկա։ Նրանց այնտեղ բռնում է չար ավազակ Բարմալեյը։ Բարմալեյին կուլ է տալիս կոկորդիլոսը, բժիշկ Այբոլիտի խնդրանքով։

ՍտեղծողներԽմբագրել

Դերերերը կրկնօրինակեցինԽմբագրել

Մուլտֆիլմի մասինԽմբագրել

  Հենց 1939-41 թվականներին Սոյուզմուլտֆիլմի նոր ստուդիայում սկսեցին հայտնվել ժապավեններ, որոնք հետագայում մտան  հայրենական կինոյի ոսկե հիմնադրամի մեջ՝ Լեոնիդ Ամալրիկի և Վլադիմիր Պոլկովնիկովի Լիմպոպո և Բարմոլեյ մուլտֆիլմերը և այլն։ Մուլտիպլիկատորների համար որպես օրինակ և դրական մարդու կերպարը անիմացիոն պատկերների հնարավորություններով ցույց տալու համար լավագույն ապացույցը դարձել է Լ․ Ամալրիկի բժիշկ Այբոլիտի կերպարը և  Վ. Ի. Պոլկովնիկովի Լիմպոպոյի կերպարը (1939)։
- Գեորգի Բորոդին[1]
 


ՏեսահրատարակչությունԽմբագրել

  • Մուլտֆիլմը թողարկվել է «Մոյդոդիրը և ընկերությունը» մուլտֆիլմերի ժողովածուում[2], դիստրիբյուտոր՝ «Союз»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Бородин Г. Киностудия «Союзмультфильм» Archived 2016-03-05 at the Wayback Machine. Краткий исторический обзор
  2. DVD «Мойдодыр и компания»

Արտաքին հղումներԽմբագրել