Մանիբոլ (անգլ.՝ Moneyball), կենսագրական ֆիլմ, սպորտային դրամա, որի ռեժիսորն է Բենեթ Միլերը։ Ֆիլմը հիմնված է Մայքլ Լյուիսի գրքի վրա, որը լույս է տեսել 2003 թվականին։ Ֆիլմը պատմում է բեյսբոլային թիմի՝ «Օկլանդ Աթլետիկսի» և նրա գլխավոր մենեջեր՝ Բիլլի Բինի մասին։ Բիլլիի նպատակն է առանց մեծ ֆինանսական ներդրումների ստեղծել մրցունակ թիմ։

Մանիբոլ
անգլ.՝ Moneyball
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, սպորտային ֆիլմ և դրամա
Թվականսեպտեմբերի 9, 2011[1] և փետրվարի 2, 2012[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲեննեթ Միլլեր[3][4][5][…]
ՊրոդյուսերԲրեդ Փիթ, Մայքլ Դե Լուկա և Rachael Horovitz?
Սցենարի հեղինակՍթիվեն Զաիլյան, Աարոն Սորկին և Մայքլ Լյուիս
ԴերակատարներՋոնա Հիլ[3][4][6][…], Ֆիլիպ Սեյմուր Հոֆման[3][4][7], Բրեդ Փիթ[3][4][6][…], Ռոբին Ռայթ[4][6][7], Քրիս Փրեթ[7], Կետրին Մորիս, Սփայք Ջոնզ[7], Առլիս Հովարդ[7], Casey Bond?[7], Գլեն Մորշաուեր[7], Ջեք ՄաքԳի[7], Քերիս Դորսի[7], Նիկ Սիրսի[7], Դայմոնդ Ռիդ[7], Stephen Bishop?[7], Vyto Ruginis?[7], Royce Clayton?[7], Բրենտ Ջենինգս[7], Nick Porrazzo?[7], Reed Thompson?[7], Ջեյմս Շանքլին[7], Diane Behrens?[7], Տակայո Ֆիշեր[7], Derrin Ebert?[7], Miguel Mendoza?[7], Adrian Bellani?[7], Tom Gamboa?[7], Barry Moss?[7], Թեմմի Բլանչարդ[8], Լեզա Գերերո, Բոբի Կոտիկ, Ken Medlock? և Art Ortiz?
ՕպերատորՈւոլլի Փֆիսթեր
ԵրաժշտությունՄայքլ Դաննա
ՄոնտաժՔրիստոֆեր Թելեֆսեն
Պատմվածքի վայրՕքլենդ
Նկարահանման վայրԼոնգ Բիչ
ԿինոընկերությունScott Rudin Productions, Michael De Luca Productions և Columbia Pictures
Տևողություն133 րոպե
Բյուջե50 000 000 $[9]
Շահույթ110 200 000[10]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

2001 թվականի փլեյ-օֆֆում «Նյու Յորք Յանկիսին» պարտվելուց հետո «Օկլանդ Աթլետիկսը» կորցնում է մի քանի առաջնային դիրքեր գրավող խաղացողներ. նրանք գնում են ուրիշ թիմեր ավելի բարձր աշխատավարձով։ Գլխավոր մենեջեր Բիլլի Բինը ստիպված է լինում նրանց փոխարինել պակաս տաղանդավոր և հաջողակ բեյսբոլիստներով 2002 թվականի մրցաշրջանի համար։ Քլիվլենդ գալու ժամանակ Բիլլին հանդիպում է Պիտեր Բրենդին, որը նոր էր ավարտել Յելի համալսարանի տնտեսագիտական բաժինը և օգտագործում էր նոր մեթոդ խաղացողների ձեռքբերման բնագավառում։ Հաշվի առնելով խաղացողների տվյալները՝ Բիլլին որոշում է փորձել Պիտերի տեսությունը և պայմանագիր կնքում մի քանի խաղացողների հետ, որոնք, ըստ «Աթլետիկսի» սքաութների (սքաութներն այն մարդիկ են, որոնք կառավարում են թիմը՝ մարզիչներ, մենեջերներ և այլք), լավ մարզավիճակում չէին, իսկ Պիտերին նշանակում է իր օգնական։ Ֆիլմի ընթացքում հայտնվում են մի քանի ֆլեշբեքներ, որտեղ տեսնում ենք Բիլլի կյանքը. բեյսբոլային սքաութները նրան խոսք էին տվել հրաշալի բեյսբոլային ապագա, և Բիլլին հրաժարվում է համալասարան ընդունվելուց՝ բարձրագույն լիգայում խաղալու համար, բայց, ցավոք, նրա կարիերան չի հաջողվում։

«Աթլետիկսի» սքաութները չեն հավատում նոր մեթոդին, որն ընտրել է Բիլլին։ Համաձայն դրան՝ Բիլլին վարձում է երեք ավելի թույլ խաղացողներ մեկ ուժեղի փոխարեն։ Չնայած խաղացողներին Բիլլին է գնում, գլխավոր մարզիչ Արթ Հոուն է որոշում թիմի կազմը, և նա դուրս է թողնում նորեկներին։ Տասնչորս խաղից հետո «Աթլետիկսը» զբաղեցնում է վերջին տեղը մրցաշարի աղյուսակի մեջ, և վիճակն ուղղելու ու նորեկներին խաղալու հնարավորություն տալու համար Բիլլին վաճառում է այն խաղացողներին, որոնց բաց էր թողնում դաշտ գլխավոր մարզիչը։ Բինը հավատացնում է ակումբի սեփականատիրոջը, որ մրցաշրջանի կեսին նրանք կլինեն լավագույն յոթնյակի մեջ։ Հոուն, չունենալով այլ ելք, բաց է թողնում դաշտ այն խաղացողներին, որոնց գնել էր Բիլլին, և նրանք սկսում են հաղթել։ Թիմը հաղթում է քսան խաղ շարունակ՝ ռեկորդ սահմանելով ամերիկյան բեյսբոլում։ Չնայած հաջողությանը՝ «Աթլետիկսը» պարտվում է փլեյ-օֆում «Մինիսոթա թվինս» թիմին և դուրս մնում մրցաշարից, բայց Բիլլին գոհ էր արդյունքներից և արդեն գիտեր, որ Պիտերի տեսությունը աշխատում է։

Այդ նույն տարի բեյսբոլային ակումբ «Բոսթոն Ռեդ Սոքսը» առաջարկում է Բիլլին դառնալ իր գլխավոր մենեջերը։ Չնայած նրան, որ Բիլլին կդառնար ամենաբարձր վճարվող մենեջերը բեյսբոլի պատմության ընթացքում՝ ստանալով 12.5 միլիոն դոլար տարեկան՝ նա հրաժարվում է առաջարկից և մնում «Աթլետիկսում»։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 2004 թվականից «Բոստոն Ռեդ Սոքսը» սկսում է օգտագործել այդ տեսությունը նոր խաղացողներ գնելիս։
  • «Օկլանդ Աթլետիկսի» սեփականատիրոջ դերը խաղացել է Բոբի (Ռոբերտ) Կոտիկը՝ հայտնի համակարգչային խաղեր արտադրող Աքթիվիժն Բլիզարդի (Activision Blizzard) ընկերության նախագահը։

Նկարահանող և դերասանական անձնակազմ խմբագրել

Նկարահանող անձնակազմ խմբագրել

Դերասանական անձնակազմ խմբագրել

  • Բրեդ Փիթ - Բիլլի Բինն
  • Ջոնա Հիլ - Պիտեր Բրենդ
  • Ֆիլիպ Սեյմուր Հոֆման - Արթ Հոու
  • Ռոբին Ռայթ - Շերն
  • Քրիս Փրաթ - Սքոթ Հեթբերգ
  • Քերիս Դորսեյ - Քյսի Բինն
  • Սթեֆան Բիշպ - Դավիդ Ջասթիս
  • Բրենթ Ջենինգս - Ռոն Վաշինգթոն


Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ

Սաունդթրեք խմբագրել

  1. One Out Away (1։49)
  2. A Little Bit of Faith (1։10)
  3. Spring Training (1։34)
  4. Big League (2։20)
  5. Opening Day (1։12)
  6. Losing Streak (1։39)
  7. Can't Miss Prospect (2։05)
  8. Time Tested Intangibles (1։22)
  9. Is Losing Fun? (0։54)
  10. Coaching (1։01)
  11. It's a Process (1։52)
  12. More (1։37)
  13. The Streak (3։04)
  14. Turn Around (0։49)
  15. Old Ground (4։27)
  16. Hattie (1։25)
  17. Game 5 (1։08)
  18. Fenway (1։30)
  19. The Offer (0։42)
  20. Oakland (1։13)
  21. On Its Head (1։35)
  22. The Show - Քերիս Դորսեյի կատարումը (3։14)
  23. The Mighty Rio Grande | This Will Destroy You (11։17)

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

2011 - AFI Film

  • լավագույն ֆիլմ

2011 - Boston Society of Film Critics

  • լավագույն դերասան - Բրեդ Փիթ
  • լավագույն սցենար - Աարոն Սորկին և Ստիվեն Զալյան

2011 - Broadcast Film Critics Association

  • լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար), Ստեն Չերվին (պատմություն)

2011 - Chicago Film Critics Association

  • լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար)

2011 - New York Film Critics Circle

  • լավագույն դերասան - Բրեդ Փիթ
  • լավագույն սցենար - Աարոն Սորկին և Ստիվեն Զալյան

Նոմինացիաներ խմբագրել

Օսկար խմբագրել
  • լավագույն ֆիլմ
  • լավագույն ձայն
  • լավագույն դերասան - Բրեդ Փիթ
  • լավագույն երկրորդ պլանի դերասան - Ջոնա Հիլ
  • լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար), Ստեն Չերվին (պատմություն)
  • լավագույն մոնտաժ - Քրիստոֆեր Թելևսեն
Ոսկե Գլոբուս խմբագրել
  • լավագույն ֆիլմ դրամա ժանրում
  • լավագույն դերասան - Բրեդ Փիթ
  • լավագույն երկրորդ պլանի դերասան - Ջոնա Հիլ
  • լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար)
BAFTA խմբագրել
  • լավագույն ադապտացված սցենար - Աարոն Սորկին (սցենար), Ստիվեն Զալյան (սցենար)
  • լավագույն դերասան - Բրեդ Փիթ
  • լավագույն երկրորդ պլանի դերասան - Ջոնա Հիլ

Տեխնիկական և այլ տվյալներ խմբագրել

  • Երկիրը ԱՄՆ
  • Լեզուն Անգլերեն
  • Պրեմիերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 9-ին Կանադայում, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում

Այլ երկրներում այն կայացել է

ԱՄՆում - 19 սեպտեմբեր 2011
Հնդկաստանում - 7 հոկտեմբեր 2011
Ղազախստանում - 20 հոկտեմբեր 2011
Ռուսաստանում - 20 հոկտեմբեր 2011
Ֆրանսիայում - 16 նոյեմբեր 2011
Գերմանիայում - 2 հունվար 2012
Ֆինլանդիայում - 2 դեկտեմբեր 2011
Բելգիայում - 7 դեկտեմբեր 2011
Պորտուգալիայում - 12 հունվար 2012
Դանիայում - 15 դեկտեմբեր 2011
Նոր Զելանդիայում - 16 փետրվար 2012
Քուվեյթում - 8 դեկտեմբեր 2011
Իտալիայում - 25 նոյեմբեր 2011
Ճապոնիայում - 9 նոյեմբեր 2011
Ֆիլմի անունը այլ լեզուներով խմբագրել
Միջազգային անունը - Moneyball

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել