Սթիվեն Զաիլյան

հայ ֆիլմի խմբագիր, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ

Սթիվեն Զաիլյան (հունվարի 30, 1953(1953-01-30)[1][2], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայկական ծագումով, ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Ստեղծել է պրոդյուսերական ընկերություն։ Արժանացել է Օսկարի, Ոսկե Գլոբուսի և Բաֆտայի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի իր սցենարի համար և առաջադրվել է «Արթնացումներ», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» ֆիլմերի համար։

Սթիվեն Զաիլյան
Steven Ernest Bernard Zaillian
Ծնվել էհունվարի 30, 1953(1953-01-30)[1][2] (71 տարեկան)
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՆահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում, Crescenta Valley High School?, Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի կինեմատոգրաֆիայի ֆակուլտետ և Sonoma State University?
Քաղաքացիություն ԱՄՆ
Գործունեության տարիներ1977- մինչև մեր օրերը
Ազգությունամերիկյան ծագմամբ հրեաներ
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, մոնտաժող, ռեժիսոր և գործադիր պրոդյուսեր
ԱմուսինԷլիզաբեթ Զաիլյան
Պարգևներ
IMDbID ID 0001873

Կենսագրություն խմբագրել

Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում, Կալիֆորնիա։ Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիո լրագրող[3]։ Մեծացել է հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո[4]։ Հաճախել է Սոնոմայի համալսարանը։ Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը (1975)[5]:

Ապրում է Լոս Անջելեսում[6] իր կնոջ՝ Էլիզաբեթի, և երկու երեխաների հետ[3]։

Կարիերա խմբագրել

Հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994, Օսկար մրցանակ), «Անհնարին առաքելություն» (1996, նաև՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006(չաշխատող հղում)) և այլ ֆիլմերի սցենարների[7]։

Մրցանակներ, անվանակարգեր խմբագրել

1994 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ «Օսկար» մրցանակի է առաջադրվել «Արթնացումներ» (1990), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) և «Moneyball» (2006) ֆիլմերի սցենարների համար։ 2020 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 «Steven Zaillian biography». Tribute. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  4. Jeansonne, Glen; Luhrssen, David (2014). War on the Silver Screen: Shaping America's Perception of History. Potomac Books. էջ 66. ISBN 9781612346410. «Steven Zaillian, an Armenian American who grew up with stories of the Armenian Genocide in Ottoman Turkey during World War I...»
  5. «Steven Zaillian». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  6. «Steven Zaillian Biography (1953–)». Filmreference.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Ե., 2007, էջ 718։
  8. «Հայ սցենարիստ Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Օսկար» մրցանակի». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել