Ջեք ՄաքԳի (անգլ.՝ Jack McGee, փետրվարի 2, 1949(1949-02-02)[1], Հյուսիսային Բրոնքս, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) , ամերիկացի դերասան, որը նկարահանվել է ավելի քան 100 կինոֆիլմերում և հեռուստասերիալներում[2]։

Ջեք ՄաքԳի
անգլ.՝ Jack McGee
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1949(1949-02-02)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՀյուսիսային Բրոնքս, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունCardinal Hayes High School?
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
 Jack McGee (actor) Վիքիպահեստում

Կյանքը և կարիերա խմբագրել

ՄաքԳին ծնվել է Նյու Յորքի Հարավային Բրոնքս թաղամասում և եղել է ընտանիքի 8 երեխաներից ամենափոքրը։ Նա հաճախել է Բրոնքսի կարդինալ Հեյսի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ եղել է դասարանի ավագը, նաև խաղացել է ֆուտբոլային թիմում և միաժամանակ եղել The Young Rascals խմբի անդամների ոչ հիմնական կազմում։

1977 թվականին Նյու Յորքում հրշեջ է դարձել։ Իր առաջին դերը կինոյում խաղացել է 1985 թվականին «Թուրք 182» ֆիլմում[2][3], իսկ 1991 թվականին նկարահանվել է «Հակառակ քարշ» ֆիլմում վարորդի և ինժեների դերում։

2006 թվականին Reservoir Dogs վիդեո խաղում ՄաքԳին հնչյունավորել է պարոն Ուայթին։ Հեռուստատեսության ամենանշանակալից դերերից մեկը հրշեջ խոհարար Ջերրի Ռայլլին է՝ «Փրկիր Ինձ» հեռուստասերիալում, որը նա խաղացել է երեք սեզոնի ընթացքում։ Նաև նկարահանվել է այնպիսի շոուներում, ինչպիսիք են «Ընդհանուր գործը» (կապիտան Մայք Սատտոն) և «Անհաջողակը» (Բերթ)։

Անձնական կյանք խմբագրել

ՄաքԳիի առաջին կնոջ անունը Էյլի է եղել, իսկ երկրորդ կինը Ստեֆանի ՄաքԳին էր[2]։

ՄաքԳին տարել է հաստ աղու քաղցկեղ[2][4].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Rescue Me Season 4: Cast And Crew». Վերցված է 2007 թ․ հունիսի 19-ին. (dead link as of at least March 26, 2009)
  3. «Jack McGee at Hollywood.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 19-ին.
  4. «WeSpark Cancer Support Center». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք ՄաքԳի» հոդվածին։