Մահ Նեղոսի վրա
Մահ Նեղոսի վրա (անգլ.՝ Death on the Nile), Ագաթա Քրիստիի ամենահայտնի և նշանակալի վեպերից մեկն է, նրա «Արևելյան ցիկլի» առանցքային ստեղծագործությունը՝ Էրքյուլ Պուարոյի և գնդապետ Ռեյսի մասնակցությամբ։ Առաջին անգամ հրապարակվել է Միացյալ Թագավորությունում 1937 թվականի նոյեմբերի 1-ին։ Թարգմանվել է հայերեն[2]։
Հայերեն թարգմանված գրքի շապիկը | |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
Նկարագրում է | Ագաթա Քրիստիի մտացածին տիեզերք |
Շարք | Էրքյուլ Պուարոյի կանոնը |
Նախորդ | Համր վկա |
Հաջորդ | Ժամադրություն մահվան հետ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Collins Crime Club |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբերի 1, 1937 |
Կայք | agathachristie.com/story-explorer/stories/death-on-the-nile-2/(անգլ.) |
Death on the Nile Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելԳործողության վայրն ընդգրկում է Լոնդոնը, Նյու Յորքը, ինչպես նաև Վերին Եգիպտոսն ու Նուբիան, որտեղ էլ ծավալվում են հիմնական իրադարձությունները։
Էրքյուլ Պուարոն արձակուրդն անցկացնում է Եգիպտոսում, երբ նրան դիմում է երիտասարդ միլիոնատեր և նրբակիրթ Լինետ Ռիջուեյ-Դոյլն օգնության համար։ Նա խնդրում է դետեկտիվին կարգավորել գործը իր վաղեմի ընկերուհու Ժակլին Դե Բելֆորի (Ջեքի) հետ, ով հետապնդում է Լիննեթին և նրա ամուսնուն Սայմոն Դոյլին, Ջեքին Սայմոնի հարսնացուն էր, բայց նա թողեց իրեն, որպեսզի ամուսնանա Լիննեթի հետ։ Պուարոն հրաժարվում է օգնել Լիննեթին, բայց, այնուամենայնիվ, զրուցում է Ջեքիի հետ, թեև ապարդյուն, քանի որ նա խիստ վիրավորված էր։ Սայմոնը և Լիննետը գաղտնի նստում են «Կարնակ» շոգենավի վրա, որպեսզի յոթօրյա ճանապարհորդություն կատարեն Նեղոսով և թաքնվեն Ջեքիից։ Բայց շուտով նրանք իրեն հայտնաբերում են նավի մյուս ուղևորների մեջ, որոնց թվում են նաև Էնդրյու Փենինգթոնը՝ Լիննեթի խնամակալը, Լուիզա Բուրժեն՝ նրա սպասուհին, վիպասանուհի Սալոմեյա Օտտերբորնը՝ դստեր Ռոզալիի հետ, Տիկին Ալերտոնը՝ որդու Թիմոթիի հետ, հարուստ ամերիկուհի Միսս Վան Շույլերը՝ զարմուհի Կոռնելիա Ռոբսոնի և բուժքույր Միսս Բաուերսի հետ, երիտասարդ կոմմունիստ Ֆերգյուսոնը, հնագետ Գվիդո Ռիկետտին, ավստրիացի բժիշկ Բեսսները և փաստաբան Ջիմ Ֆենտորպը։ Աբու Սիմբելի մոտ Էքսկուրսիայի ժամանակ Լիննեթին հազիվ է հաջողվում փրկվել ժայռից պոկված հսկայական քարից։ Վերադառնալով շոգենավ՝ Պուարոն իմանում է, որ ուղևորներին է միացել Բրիտանական հետախուզությունից իր վաղեմի ընկերը՝ գնդապետ Րեյսը։ Նույն գիշեր սրահում Ջեքիի հետ տեղի է ունենում հարբած հիստերիկա, նա կրակում է Սայմոնի վրա ատրճանակից և վիրավորում է նրա ոտքը։ Ներկաները Ջեքիին տանում են նրա նավասենյակ, որից հետո վերադառնում և օգնություն են ցուցաբերում ծանր վիրավորված Սայմոնին, ավելի ուշ հայտնաբերվում է, որ Ջեքիի նետած ատրճանակն անհետացել է։ Առավոտյան Լիննեթի սպասուհին գտնում է իր տիրուհուն մահացած, երբ նա քնած էր կրակել էին նրա քներակին։ Պարզվում է նաև, որ սպանվածի նավասենյակում անհետացել է թանկարժեք մարգարտե մանյակը, իսկ «Կարնակի» ուղևորները գիշերը ոչ մի արտասովոր բան չեն լսել։ Պուարոն ուշադրություն է դարձնում հանգուցյալի նավասենյակում երկու շիշ եղունգների լաքի վրա։ Նավաստիները գետից Ջեքիի ատրճանակն են գտել, որը փաթաթված էր Միսս Վան Շույլերի շարֆին։ Սայմոնի ներկայությամբ Լուիզին հարցաքննելով՝ Պուարոն տարօրինակ բան է նկատում Նրա խոսքերում։ Դրանից կարճ ժամանակ անց սպասուհուն մորթված են գտնում իր նավասենյակում։ Տիկին Օտտերբորնը գալիս է Պուարոյի և Ռեյսի մոտ՝ մարդասպանի անունը հայտնելու մտադրությամբ, բայց չի հասցնում դա անել, երբ ինչ-որ մեկը կրակում է պատուհանից։ Պուարոն Փենինգթոնին մեղադրում է Լիննետի դեմ մահափորձի մեջ, նա է էքսկուրսիայի ժամանակ ժայռից քար հրել՝ վախենալով իր ժառանգության հետ կապված մեքենայությունների համար։ Բայց նա չի գնադակահարել Լիննեթին, թեև հենց իր ատրճանակից է սպանվել տիկին Օտտերբորնը։ Ռիկետին պարզվում է միջազգային ահաբեկիչ, ում հետևում է Ռեյսը։ Կորած վզնոցը Պուարոն հայտնաբերում է Թիմ Ալերտոնի մոտ, որն իրական մարգարիտները փոխարինել է կեղծիքով։ Այս կեղծիքը գողացել է հենց Միսս Վան Շույլերը, ով տառապում է կլեպտոմանիայով, իսկ Միսս Բաուերսը նրան գտել է տիրուհու իրերի մեջ և տվել Պուարոյին։ Արդյունքում Պուարոն հայտարարում է, որ Սայմոնը սպանել է իր կնոջը, իսկ ամբողջ ծրագիրը, որի նպատակն էր տիրել Լիննետի կարողությանը,որը մշակել է Ջեքին, ում հետ Սայմոնը չէր էլ մտածում հարաբերությունները դադարեցնելու մասին։ Սպանության գիշերը Սայմոնի վրա կրակելով, Ջեքին դիտավորյալ վրիպել է, իսկ վերջինս արյունահոսություն կեղծելով՝ ոտքին լցրել է եղունգների լաքի կարմիր թանաքը։ Երբ ներկաները Ջեքիին դուրս էին բերում կեղծ հիստերիաց իր նավասենյակում, կարծես վիրավոր Սայմոնը հատակից բարձրացրեց Ջեքիի ատրճանակը, գնաց Լիննետի նավասենյակ և գնդակահարեց նրան։ Դրանից հետո վերադարձավ սրահ և կրակեց իր ոտքին՝ ատրճանակը փաթաթելով Միսս Վան Շույլերի շարֆին, որպեսզի խլացնի կրակոցի ձայնը։ Լուիզին և տիկին Օտտերբորնին սպանել է Ջեքին։ Սպասուհին տեսել է թե ինչպես է Սայմոնը մտնում Լիննեթի նավասենյակ և Լիննեթը սկսել է շանտաժի ենթարկել նրան, իսկ տիկին Օտտերբորնը տեսել է թե ինչպես է Ջեկին մտնում Լուիզայի նավասենյակ, որից հետո նրան գտել են սպանված։ Երբ "Կարնակը" վերադառնում է Ասուանի մոտ գտնվող Շերլալ և ուղևորները իջնում են ափ, Ջեքին հանկարծ հանում է ևս մեկ ատրճանակ և սպանում սկզբից Սայմոնին, իսկ հետո ինքն իրեն, դրանով իսկ փրկելով երկուսին էլ կախաղանից։
Գործող անձինք
խմբագրել- Էրքյուլ Պուարո - բելգիացի խուզարկու
- Գնդապետ Ռեյս - Պուարոյի ընկեր, ՄԻ-6-ի աշխատակից (բրիտանական հետախուզության)
- Լիննեթ Ռիջուեյ-Դոյլ - երիտասարդ միլիոնատեր, սպանության զոհ ‡
- Ժակլին (Ջեքի) Դե Բելֆոր - երիտասարդ աղջիկ, Լիննեթի լավագույն ընկերուհի և դասընկերուհի ‡
- Սայմոն Դոյլ - երիտասարդ տղամարդ, ով սիրում է Ժակլինին, սակայն հետագայում ամուսնացել է Լիննեթի հետ
- Ջոաննա Սաութվուդ - Լիննեթի ընկերուհին, չամուսնացած տիկին, ով սիրում է հաջողակ և հարուստ ընկերներ
- Պարոն Չարլզ Ուինդլշեմ - անգլիացի աղքատացած արիստոկրատ, ով առաջարկություն է արել Լիննեթին և մերժում ստացել
- Սալոմեի Օտտերբորն - սիրային վեպերի հեղինակ ‡
- Ռոզալի Օտտերբորն - Սալոմեի Օտտերբորննի դուստրն է
- Տիկին Ալերտոն և նրա որդին, Տիմոթեոս (Տիմ) - տիկին Սաութվուդի հեռավոր հարազատներ
- Էնդրյու Փենինգթոն - Լիննեթի ամերիկյան հոգաբարձու-փաստաբան, որի հետ պատահաբար բախվել է Եգիպտոսում
- Լուիզա Բուրժե - Լիննեթի ֆրանսիացի սպասւհի
- Մերի - Լուիզայի նախորդը, Լիննեթի մոտից ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ տիրուհին արգելել է նրան Եգիպտոս մեկնել ամուսնացած տղամարդու մոտ
- Ֆլիթվուդ - Մերիի չկայացած փեսացուն, Եգիպտոսում աշխատում է որպես նավաստի «Կարնակ» շոգենավում, ամուսնացած է եգիպտուհի տուզեմնի ծիսակարգով, ով Մեծ Բրիտանիայում իրավաբանական ուժ ունի
- Մարիա վան Շույլեր - ամերիկացի հարուստ ծեր կին (ծագումով բելգիացի)
- Կորնելիա Ռոբսոն - Մարիա վան Շույլերի զարմուհին
- Միսս Բաուերս - Միսս Վան Շույլերի բուժքույր
- Ջեյմս (Ջիմ) Ֆերգյուսոն - երիտասարդ ճանապարհորդ, պայծառ կոմունիստ
- Գվիդո Ռիկեթթի - իտալացի հնագետ
- Ջիմ Ֆենտորպ - համեստ երիտասարդ փաստաբան
- Կարլ Բեսսներ - բժշկության գիտական դոկտոր, Ավստրիայում ունի կլինիկա
Էկրանավորում
խմբագրել- 1978 - «Մահը Նեղոսի վրա», ռեժիսոր Ջոն Գիլերմինի Բրիտանական կինոֆիլմ։ Պուարոյի դերում՝ Պիտեր Ուստինովը։ Ֆիլմում ընդգրկված են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Միա Ֆերրոուն, Մեգի Սմիթը, Դևիդ Նիվենը, Բեթ Դեյվիսը, Անջելա Լենսբերին, Ջեյն Բիրկինը և Օլիվիա Հասսին[3]։
- 2004 - «Մահը Նեղոսի վրա», լիամետրաժ հեռուստաֆիլմ, Բրիտանական «Ագաթա Քրիստիի Պուարո» սերիալի 9-րդ եթերաշրջանի երրորդ դրվագը Դևիդ Սուշեի հետ գլխավոր դերում։ Ֆիլմում ընդգրկված են նաև Էմիլի Բլանտը, Ջեյմս Ֆոքսը, Էմմա Գրիֆիթս Մալինը, Ջուդի Պարֆիթը և այլն[4]։
- 2020 - «Մահը Նեղեսի վրա» - ամերիկյան կինոֆիլմ։ Ռեժիսոր և Պուարոյի դեր կատարող դերասան - Քեննեթ Բրանան։ Ֆիլմում ընդգրկված են նաև Գալ Գադոտը, Անեթ Բենինգը, Արմի Համերը, Էմմա Մակկին և այլք «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» (2017) ֆիլմի շարունակությունը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 (unspecified title) — ISBN 972-38-1320-3
- ↑ Մահ Նեղոսի վրա
- ↑ «Death on the Nile (1978) - IMDb» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «"Poirot" Death on the Nile (TV Episode 2004) - IMDb» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Death on the Nile (2020), IMDb» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահ Նեղոսի վրա» հոդվածին։ |