Բացել գլխավոր ցանկը

Դևիդ Սուշե

անգլիացի դերասան

Դևիդ Սուշե (անգլ.՝ David Suchet; մայիսի 2, 1946(1946-05-02)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, որը համաշխարհային ճանաչում ստացավ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Պուարո» հեռուստասերիալում գլխավոր դերակատարումից հետո: Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր է, BAFTA-ի հնգակի թեկնածու:

Դևիդ Սուշե
անգլ.՝ David Suchet
David Suchet.jpg
Ծնվել էմայիսի 2, 1946(1946-05-02)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[2]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրոնանգլիկանություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, դերասան և Դերասանական արվեստ
Ժանրերթրիլեր և դետեկտիվ
Ծնողներհայր՝ Ջեք Սուշե
Պարգևներ և մրցանակներԲրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Բրիտանական կայսրության շքանշան
(աուդիո)
Դևիդ Սուշեի ձայնի ձայնագրությունը
Ձայնագրվել է 2009 թվականի փետրվարին BBC Radio ռադիոկայանի Desert Island Discs[en] հաղորդման ընթացքում
Օգնություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1946 թվականի մայիսի 2-ին Լոնդոնում: 1971 թվականին ավարտել է Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիան: Կինոյում առաջին դերը ստացել է 1980 թվակակին՝ հանդես գալով «Երկու քաղաքների պատմություններ» ֆիլմում:

1986 թվականից խաղում է թատրոնում. ավելի 40 դերակատարում կա նրա հաշվին:

ԸնտանիքԽմբագրել

Դևիդ Սուշեի հորական կողմից նախնիները ծագում են Կրետինգա քաղաքից (Լիտվա) և Բրիտանիա հասել են 19-րդ դարի վերջին Հարավային Աֆրիկայից. դերասանի պապը՝ Իսիդոր Սուշեդովիչը (Isidor Suchedowitz), ծագումով լիտվական հրեա էր և իր Հարավային Աֆրիկայում ապրելու տարիներին ազգանունը փոխել է Սուշե[3]:

Մորական կողմից Սուշեի նախապապը լուսանկարիչ Առնոլդ Յարշեն է, որը ծնվել է Դինաբուրգի (Ռուսական կայսրություն, այժմ՝ Դաուգավպիլս, Լատվիա) հրեական ընտանիքում, իսկ նախատատը՝ Ամելի Սալոմոնը՝ Գրոդնոյում (Ռուսական կայսրություն, այժմ՝ Բելառուս): Նրանք Լոնդոն տեղափոխվել են Փարիզից նույնպես 19-րդ դարի վերջին[4]:

1976 թվականին Դևիդ Սուշեն ամուսնացել է լոնդոնյան թատերական դերասանուհի Շեյլե Ֆերիսի հետ: 1981 թվականին ծնվեց նրանց անդրանիկ որդին՝ Ռոբերտը, 1983 թվականին՝ դուստրը՝ Քեթրինը:

Դևիդի ավագ եղբայրը՝ Ջոնը՝ անվանի հեռուստալրագրող է, մի քանի գրքերի հեղինակ (այդ թվում՝ Բեթհովենի կենսագրության): Կրտսեր եղբայրը՝ Փիթերը, բժիշկ է:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել