Ժամադրություն մահվան հետ
«Ժամադրություն մահվան հետ» (անգլ.՝ Appointment with Death, Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպերից։ Տպագրվել է 1938 թվականի մայիսին Collins Crime Club հրատարակչության կողմից Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ֊ում Dodd, Mead and Company հրատարակչության կողմից նույն թվականին։ Ռուսաստանում վեպը «Էկսմո» հրատարկչությունը տպագրեց «Ժամադրություն մահվան հետ» վերնագրով[1], իսկ «Ցենտրպոլիգրաֆ»-ում՝ «Հանդիպում մահվան հետ» վերնագրով[2]։
Ժամադրություն մահվան հետ անգլ.՝ Appointment with Death | |
---|---|
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
Շարք | Էրքյուլ Պուարոյի կանոնը |
Նախորդ | Մահ Նեղոսի վրա |
Հաջորդ | Էրկյուլ Պուարոյի Սուրբ ծնունդը |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Collins Crime Club |
Հրատարակման տարեթիվ | մայիսի 2, 1938 |
Վեպը պատմում է Մերձավոր Արևելքում Էրքյուլ Պուարոյի արկածների մասին։
Սյուժե
խմբագրելԵրուսաղեմում արձակուրդներն անցկացնելիս Պուարոն լսում է Ռեյմոն Բոյթոնի և նրա քրոջ խոսակցությունը, որի ընթացքում Բոյթոնն ասում է. «Հիմա, դու տեսնում ես, որ նրան պետք էր սպանել»։ Նրանց մայրը՝ միսիս Բոյթոնը՝ դաժան և բռնակալ (նախկին բանտային հսկիչ) ղեկավարում էր ընտանիքի բոլոր երիտասարդ անդամներին։ Նրան չէին սիրում անգամ ընտանիքի այն ադամները, ովքեր նրա հետ ուղղակիորեն կապված չէին։ Սակայն երբ նրան սպանում են, Պուարոյին մնում է ընդամենը 48 ժամ, որպեսզի լուծի հանելուկը, սակայն նա անգամ փաստարկներ չուներ որ եղածը սպանություն է։ Պուարոն վստահեցնում է, որ կարող է հետաքննել հանցագործությունը և դրա համար նրան միայն պետք էր հարցաքննել կասկածյալներին։ Հարցաքննությունների ընթացքում նա բացահայտում է սպանության դրդապատճառը, ինչպես նաև պարզվում է մահվան պատճառը՝ դիգիտոքսինը։ Անակնկալ կերպով, հարցաքննությունից մի օր հետո Պուարոն հավաքում է բոլորին և ասում, որ մարդասպանը միսիս Վեսթոհոլմն է։ Մի քանի տարի առաջ միսիս Վեսթոհոլմն պատիժ էր կրում այն բանտում, որտեղ որպես հսկիչ աշխատում էր միսիս Բոյթոնը։ Որոշ ժամանակ անց միսիս Բոյտոնը փորձել էր շանտաժի ենթարկել օրիորդ Վեսթհոլմին և սպանվել էր։
Վեպի հերոսները
խմբագրել- Էրքյուլ Պուարո - բելգիացի դետեկտիվ
- Գնդապետ Կալբուրի - Տրանսիորդանիայի գլխավորը
- Լեդի Բոյթոն - սպանության զոհը, տանջում էր իր խորթ երեխաներին
- Ռահմոնդ Բոյթոն - զոհի խորթ որդին
- Քերոլ Բոյթոն - զոհի խորթ աղջիկը
- Լենոկս Բոյթոն - զոհի խորթ որդին
- Մոնտանա Բոյթոն - Լենոկս Բոյտոնի կինը
- Ջեֆֆերսոն Կոուպ - ամերիկացի
- Ջեներվա Բոյթոն - զոհի աղջիկը
- Բժիշկ Ժերար - ֆրանսիացի հոգեբան
- Սառա Քինգ - երիտասարդ բժիշկ
- Օրիորդ Վեթսհոլմ - խորհրդարանի անդամ
- Միսս Ամաբել Պիրս - նախկին դայակ
Գրական քննադատություն
խմբագրել- «The Guardian» թերթի 1928 թվականի մայիսի 27–ի հոդվածում ասվում է. «Հնարամիտ սյուժեի, պատմության, անսպասելի հանգուցալուծման, նուրբ բնութագրերի և շրջապատի գեղապատկերության համար «Հանդիպում մահվան հետ» վեպը կարելի է համարել Քրիստիի լավագույն գործերից։
- 1938 թվականի մայիսի 19–ին «Daily Mirror» թերթում վեպի մասին տպագրվել է այսպիսի հոդված «Սա այնպիսի գիրք չէ, որը ես խորհուրդ կտայի կարդալ գիշերը։ Միսիս Բոյթոնի չար աչքերը կարող են ձեզ այցելել ձեր երազում և ձեր երազները դարձնել մղձավանջ։ Սա բավականին վախենալու և սրտահույզ պատմություն է։ Հրաշալի գիրք է»[3]։
Էկրանավորում և թատերական բեմադրություններ
խմբագրելԱգաթա Քրիստին հարմարացրել է վեպը պիեսին 1945 թվականին։ Դա ամենառադիկալային փոփոխություններից էր, որ երբևէ արել էր Ագաթա Քրիստին։ Պիեսում չկար Էրքյուլ Պուարոն, փոխվել էր մարդասպանը։ Ըստ պիեսի միսիս Բոյթոնը ինքնասպան էր եղել, բայց թողել էր հետքեր, որոնք փաստում էին, որ ինքնասպանության համար մեղավոր էր ընտանիքի անդամներից որևէ մեկը։
Վեպը էկրանավորվել է 1988 թվականին։ Էրքյուլ Պուարոյի դերակատարն էր հայտնի դերասան Պիտեր Ուստինովը։ Ֆիլմը Էրքյուլ Պուաորյի մասին պատմող վեց ֆիլմերից վերջինն էր, որտեղ խաղում էր Ուստինովը։
Վեպի հիման վրա նկահանավել է նաև բրիտանական «Ագաթա Քրիստիի Պուարոն» հեռուսատսերիալի սերիաներից մեկը։ Հեռուստասերիալի գլխավոր դերակատարը Դևիդ Սուշեն է։ Սյուժեն բավականին տարբերվում է վեպից։
- Օրինակ միսիս Բոյթոնը ոչ թե բանտային հսկիչ էր, այլ ընտանեկան բռնակալ։ Վեպում միսիս Բոյտոնի սյուժետային գիծը որևէ կապ չունի ֆիլմում միսիս Բոյտոնի սյուժետային գծի հետ։
- Մարդասպանը ունենում է հանցակից՝ դոկտոր Ժերարը, որը սակայն ամբողջովին անմեղ է վեպում։
- Դեպքերը տեղի են ունենում ոչ թե Երուսաղեմում, այս Սիրիայում։
- Սպանության եղանակը զգալիորեն փոփոխվում է։ Սկզբից մարդասպանը միսիս Բոյտոնին թունավորում է կաթվածահար անող թույնով, իսկ բժիշը Ժերար նրա հագուստի տակ է դնում այծի արյունով մեղմամոմ։ Արդյունքում մեղրամոմը արևի տակ հալվում է և ստացվում է տպավորություն որ նա մահացել է։ Այս ամենից հետո մարդասպանը դաշույնով սպանում է միսիս Բոյթոնին։
- Ավելացվել են նոր կերպարներ, որոնք չկային Քրիստի վեպում․ լորդ Բոյթոնը, դայակ Թեյլորը և քույրիկ Ագնեշկան։
- Փոխվել են մի քանի երկրորդական կերպարների նախապատմությունները։ Այս տարբերակում Ջեֆֆերսոն Կոուլը այն խորթ երեխաներից մեկն էր, ում հետ վատ էր վարվում միսիս Բոյթոնը երիտասարդ ժամանակ։ Մեծանալով նա որոշում է վրեժ լուծել նրանից՝ ավերել նրա ֆինանասական կայսրությունը, այսպիսով ապահով լինել, որ նա երբեք չի պատմի իր անցյալի մասին։ Սակայն միսիս Բոյտոնը մահանում է ավելի շուտ, քան իմանում է իր ֆինանսական սնանկացման մասին։ Ջինին այստեղ Ռեյմոնդի և Քերոլի քույրն է, նա նույնպես դառնում է մարդասպանի գլխավոր մոտիվներից մեկը, մինչդեռ վեպում նա միսիս Բոյտոնի միակ կենսաբանակ երեխան էր։ Խորհրդարանի անդամ օրիորդ Վեստհոլմը, ոչ թե ամերիկացի է, այլ բրիտանացի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1 Каталог изданий Эксмо(չաշխատող հղում)
- ↑ Агата Кристи. Назначено умереть. Лениздат, 1998 (ISBN 5-289-01709-7)
- ↑ «This is not a book I should recommend you to read last thing at night. The malignant eye of Mrs. Boynton might haunt your sleep and make a nightmare of your dreams. It’s a pretty eerily bloodcurdling tale. A grand book.» Mary Dell, the Daily Mirror, May 19, 1938 (страница 26)