Մահափորձ Դոնալդ Թրամփի դեմ
ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել 2024 թվականի հուլիսի 13-ին Բաթլերում տեղի ունեցած (Փենսիլվանիա) հանրահավաքի ժամանակ, որտեղ անց է կացվել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավը[11]։ Գնդակն անցել Է Թրամփի գլխից միլիմետր հեռավորության վրա՝ ճեղքելով նրա աջ ականջի վերին հատվածը[12][13]։
Մահափորձ Դոնալդ Թրամփի դեմ | |
---|---|
Տեսակ | մահափորձ, քաղաքական բռնություն և հրազենով հարձակում |
Երկիր | ԱՄՆ |
Գրոհի վայր | Բատլեր շրջան[1] |
Տեղադրանք | Butler Farm Show?[2][3] |
Գրոհի նպատակ | Դոնալդ Թրամփ |
Տարեթիվ | հուլիսի 13, 2024[4] |
Զենք | AR-15 style rifle?[5] |
Զոհվածներ | 2 մարդ[6] և 1 մարդ[6][7] |
Վիրավորներ | 5[8][9][10] |
40°51′26″ հս․. լ. 79°58′16″ ամ. ե.HGЯO | |
Attempted assassination of Donald Trump Վիքիպահեստում |
Հրաձգությունն իրականացրել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը՝ որը եղել է Բեթել Պարկ քաղաքից, կրակել է AR-15 ինքնաձիգից՝ հանրահավաքի անվտանգության գոտու պարագծից դուրս գտնվող շենքի տանիքից՝ մոտավորապես 60-90 մետր հեռավորությունից[14], հրաձիգը կարողացել է մի քանի կրակոց արձակել, որից հետո սպանվել է Գաղտնի ծառայության անդամի կողմից[15]։ Ըստ Բաթլեր շրջանի շրջանային դատախազության՝ հրաձիգը սպանել է ցուցարարներից մեկին, ևս երկու վիրավոր ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց[16]։
Հրաձգությունը հետաքննվում է որպես սպանության փորձ[17][18][19]։ Սա առաջին դեպքն է, երբ 1981 թվականին Ռոնալդ Ռեյգանի գնդակահարությունից հետո ԱՄՆ նախկին կամ ներկայիս նախագահը վիրավորվում է մահափորձի ժամանակ, և առաջին անգամն է, որ նախագահի թեկնածուի վրա կրակում են 1972 թվականին Ջորջ Ուոլասի դեմ մահափորձից հետո[20]:
Նախապատմություն
խմբագրելՆախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն է[21]։ 2024 թվականի հուլիսի 13-ի հանրահավաքը եղել է նրա նախագահական քարոզարշավի մի մասը՝ ուղղված Փենսիլվանիա նահանգում ընտրողների մասնակցության մեծացմանը[22]:
Հրաձգությունը տեղի է ունեցել նախընտրական բանավեճում Թրամփի հաջողությունից երկու շաբաթ անց և Հանրապետական կուսակցության ազգային համագումարի մեկնարկից երկու օր առաջ, որի ընթացքում Թրամփը պաշտոնապես կընտրվի որպես Հանրապետական կուսակցության թեկնածու՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն։ Բացի Թրամփի առաջադրումից` համագումարում սպասվում է նաև փոխնախագահի պաշտոնի հավակնորդի հայտարարությունը:
Թրամփի հանրահավաքներին ներկաները ստուգվում են զենքի և արգելված իրերի համար[23]։ Ըստ Բաթլեր շրջանի հանրապետական կոմիտեի նախագահ Ջեյմս Է. Հյուլինսի` հանդիպմանը ներկա է եղել մոտ 50000 մարդ[24]։
2020 թվականին Թրամփը Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում, որտեղ անցկացվում է հանրահավաքը, հավաքել է ձայների 65 տոկոսը՝ Բայդենի 33 տոկոսի դիմաց[25]։
Կրակոցներ
խմբագրելՀուլիսի 13-ին` ժամը 18:11-ին` Թրամփի ելույթը սկսելուց վեց րոպե անց[26], բազմաթիվ կրակոցներ են հնչել[27][28]։ Ըստ New York Times-ի լուսանկարիչ Դագ Միլսի, որը եղել է դեպքի վայրում, լսվել է երեք կամ չորս կրակոց[29]։ ABC News-ի թղթակից Քեթրին Ֆոլդերսի փոխանցմամբ 8 կրակոց է արձակվել AR-15 ոճի ինքնաձիգից։ Կրակողը դիրքավորվել է մոտակա շենքի տանիքում և օգտագործել ինքնաձիգ[30][31]։ Կրակողը չի անցել ստուգում, քանի որ նա գտնվել է հանրահավաքի անվտանգության պարագծից դուրս[32] մոտավորապես 60-90 մետր հեռավորության վրա[30]։ Եվս երեք ցուցարար վիրավորվել է, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երկուսը ծանր վիճակում են։ Ականատեսները հայտնել են, որ տեսել են Գաղտնի ծառայությանը, որը հետապնդել է մեկին տրիբունաներից ձախ[33][34]։
Դիպուկահարի կրակոցներից հետո Թրամփը բռնել է իր ականջը, ապա կռացել՝ թաքնվելով ամբիոնի հետևում։ Գնդակն անցել Է Թրամփի գլխից միլիմետր հեռավորության վրա։ ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները շտապել են նրա մոտ և իրենց մարմիններով ծածկել նրան։ 25 վայրկյան անց Թրամփը ոտքի է կանգնել՝ ականջի և այտի վրա տեսանելի արյունով[35]։ Այնուհետև Թրամփը բարձրացրել է բռունցքը և այն ուղղել ամբոխի վրա, հավաքի մասնակիցները ողջունել են նրան և վանկարկել «ԱՄՆ»՝ ի պատասխան նրա ժեստին: Դրանից հետո նախագահի թեկնածուին ուղեկցել են հանրահավաքից Գաղտնի ծառայության գործակալների նեղ օղակով, հեռանալով նա սեղմած բռունցքով բարձրացրել է ձեռքը, ինչը ամբոխի ցնծության պատճառ է դարձել[36][37][38]։
Հետևանքներ
խմբագրելԹրամփին տեղափոխել են Բաթլեր Մեմորիալ հիվանդանոց՝ հետազոտության համար։ Գաղտնի ծառայության ներկայացուցիչն ասել է, որ Թրամփը ապահով է[39]։ Դրանից կարճ ժամանակ անց նորից հետազոտվել է, և նախընտրական արշավի խոսնակ Սթիվեն Չենգը հայտնել է, որ Թրամփը «լավ է»[40]: Այնուհետև Թրամփի ավտոշարասյունը լքել է հիվանդանոցը երեկոյան 21:30-ի սահմաններում և ուղևորվել դեպի Պիտսբուրգի միջազգային օդանավակայան[41][42]։
Բաթլեր շրջանի դատախազն տեղեկացրել է, որ կրակողը և ցուցարարներից մեկը սպանվել են[43]:
ԱՄՆ ներկայացուցիչ Ռոննի Ջեքսոնը ավելի ուշ Fox News-ին հայտնել է, որ իր եղբորորդուն կրակել են պարանոցի հատվածից[44]։
50.000 հանդիսատեսի շտապ տարհանումը ականատեսները բնութագրել են որպես «լոգիստիկ մղձավանջ»[45]։
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի խոսնակը հայտարարել է, որ ոստիկանության ներկայությունը կավելանա ամբողջ քաղաքում` «նախազգուշական նկատառումներից ելնելով»[46]:
Հետաքննություն
խմբագրելՄիացյալ Նահանգների գաղտնի ծառայությունը հետաքննություն է սկսել Արդարադատության նախարարության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի հետ համատեղ[47]։ Հանցագործությունը հետաքննվում է որպես սպանության փորձ[48]: Սա 1981 թվականին Ռոնալդ Ռեյգանի գնդակահարությունից հետո ԱՄՆ նախկին նախագահի դեմ առաջին մահափորձն է[49] և 1972 թվականին Ջորջ Ուոլեսի դեմ մահափորձից հետո նախագահի թեկնածուի դեմ առաջին մահափորձը[20]։
Կասկածյալ
խմբագրելԴաշնային քննիչները նախապես պարզել են կրակողի ինքնությունը. նա Փենսիլվանիայի Բեթել Պարկ քաղաքից 20-ամյա տղամարդ է՝ Թոմաս Մեթյու Քրուքս անունով[50]։
Արձագանք
խմբագրելՀրաձգությունից հետո Թրամփը հայտարարություն է արել Truth Social սոցիալական ցանցում՝
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Կամալա Հարիսը տեղեկացել են հանցագործության մասին[51]։ Ավելի ուշ Բայդենը հրաձգության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել և ասել՝. «Մենք ճեպազրույց ենք անցկացրել Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության վերաբերյալ։ Ես ուրախ եմ, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա, նրա ընտանիքի և բոլոր նրանց համար, ովքեր ներկա էին հանրահավաքին, քանի որ մենք սպասում ենք լրացուցիչ տեղեկությունների: Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը` նրան ապահով պահելու համար: Ամերիկայում նման բռնության տեղ չկա։ Ամբողջ ազգը պետք է համախմբվի նրան դատապարտելու համար»[52][53][54][55]։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման[56], Միչիգանի նահանգապետ Գրետխեն Ուիթմերը, Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հեքիմ Ջեֆրիսը, Սենատի մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը, տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիչը, Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշուա Շապիրոն և Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին[57] դատապարտել են քաղաքական բռնությունները։ Նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը ասել է, որ ժամանակն է մի կողմ դնել տարաձայնությունները և աղոթել նախագահ Թրամփի և նրա ընտանիքի համար[58]: ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը կրակողին անվանել է «վախկոտ» և գովել Գաղտնի ծառայությանն իրենց պատասխանի համար[59]։
Բազմաթիվ քաղաքական առաջնորդներ դատապարտել են կրակոցները, այդ թվում՝ Խավիեր Միլեյը՝ Արգենտինայից[60], Էնթոնի Ալբանեզին՝ Ավստրալիայից[61], Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանից[62], Ջասթին Թրյուդոն՝ Կանադայից[63], Գաբրիել Բորիչը՝ Չիլիից[64], Նիկոս Խրիստոդուլիդեսը՝ Կիպրոսից[65], Պետր Պավելը՝ Չեխիայից[66], Դանիել Նոբոայը՝ Էկվադորից[67], Նայիբ Բուկելեն՝ Սալվադորից[68], Ալեքսանդր Ստուբը՝ Ֆինլանդիայից, Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայից[67], Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանից[69], Կիրիակոս Միցոտակիսը Հունաստանից[70], Վիկտոր Օրբանը Հունգարիայից[71], Նարենդրա Մոդին Հնդկաստանից[71], Ջոկո Վիդոդոն Ինդոնեզիայից[72], Սիմոն Հարիսը Իռլանդիայի Հանրապետությունից[73], Բենյամին Նեթանյահուն Իսրայելից[74], Ջորջիա Մելոնին՝ Իտալիայից[64][71] Ֆումիո Կիսիդան՝ Ճապոնիայից[75], Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Ղազախստանից[76], Անդրես Մանուել Լոպես Օբրադորն՝ Մեքսիկայից[77], Մուհամեդ Մույձուն՝ Մալդիվներից[78], Շեհբազ Շարիֆը Պակիստանից[79], Բոնգբոնգ Մարկոսը Ֆիլիպիններից[80], Անջեյ Դուդան և Դոնալդ Տուսկը Լեհաստանից[81], Յուն Սուկ Յոլը Հարավային Կորեայից[82], Պեդրո Սանչեսը՝Իսպանիայից[83], Ուլֆը Քրիսթերսոնը Շվեդիայից, Լայ Չինգ-Տեն՝ Թայվանից[79], Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թուրքիայից[84], Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրաինայից[71], Քեյր Սթարմերը՝ Միացյալ Թագավորությունից[85] և Նիկոլաս Մադուրոն՝ Վենեսուելայից[86]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Vargas R. A. Ex-Secret Service agents say ‘massive realignment’ warranted after Trump rally shooting — 2024. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ Reports E. S. Motorcade leaves Butler after shooting at Trump rally
- ↑ Leanne Abraham, Helmuth Rosales, Elena Shao, Anjali Singhvi and Charlie Smart How the Trump Rally Gunman Had an Edge Over the Countersnipers
- ↑ 4,0 4,1 Donald Trump safe, 2 dead after shooting at campaign rally — Entertainment Weekly, 2024.
- ↑ News A. B. C. Video Trump rally shooter used AR-15-style rifle, Secret Service says
- ↑ 6,0 6,1 Live updates: Trump says he was shot in the ear during rally; one attendee and shooter are dead — AP.
- ↑ Robinson W. Trump rally attendee killed in assassination attempt identified — 2024.
- ↑ Barnes J. E., Gold M., Levien S. J. Live Updates: Trump ‘Safe’ After Shooting at Rally; Suspected Gunman Killed — The New York Times, 2024. — ISSN 0362-4331
- ↑ Signs of trouble at Trump rally were evident in minutes before gunman opened fire — 2024.
- ↑ https://www.wsj.com/livecoverage/trump-rally-incident/card/rep-ronny-jackson-says-family-member-injured-at-trump-rally-shooting-CpeeVlUG8rHlWTmgifiD
- ↑ Gold, Michael; Levien, Simon J. (2024-07-13). «Live Election Updates: Trump Rushed Off Stage at Rally After What Sounded Like Shots». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ Meyer, Matt; Shelton, Shania; B. Powell, Tori (2024-07-13). «Live updates: The latest on the 2024 campaign | CNN Politics». CNN (անգլերեն). Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ СМИ: пуля прошла в нескольких сантиметрах от головы Трампа, он ранен
- ↑ https://www.cbsnews.com/news/trump-says-shots-pierced-injured-ear-rally-pennsylvania/
- ↑ Tanyos, Faris (2024-07-13). «Trump rally shooter killed by Secret Service sniper, officials say - CBS News». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ Barnes, Julian E.; Gold, Michael; Levien, Simon J. (2024-07-13). «Live Updates: Trump 'Safe' After Shooting at Rally; Suspect Killed». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է July 14, 2024-ին.
- ↑ Barnes, Julian E.; Gold, Michael; Levien, Simon J. (July 13, 2024). «Live Updates: Trump 'Safe' After Shooting at Rally; Suspect Killed». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից July 13, 2024-ին. Վերցված է July 13, 2024-ին.
- ↑ Colvin, Jill (July 13, 2024). «Shooting at Trump rally is being investigated as assassination attempt, AP sources say». AP News. Արխիվացված օրիգինալից July 13, 2024-ին. Վերցված է July 13, 2024-ին.
- ↑ Smith, David; Vargas, Ramon Antonio (July 13, 2024). «Trump rally shooting being investigated as suspected attempt on his life». The Guardian. ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է July 13, 2024-ին.
- ↑ 20,0 20,1 Brasted, Chelsea (July 14, 2024). «Trump rally violence recalls historic presidential attacks». Axios. Վերցված է July 14, 2024-ին.
- ↑ Kinnard, Meg (2024-03-13). «Biden and Trump are now their parties' presumptive nominees. What does that mean?». AP News. Արխիվացված օրիգինալից July 11, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ O'Donoghue, Gary; Murphy, Matt (July 13, 2024). «Trump rushed off stage at rally as shots heard». BBC News. Արխիվացված օրիգինալից July 13, 2024-ին. Վերցված է July 13, 2024-ին.
- ↑ Gold, Michael; Levien, Simon; Robertson, Campbell. «Trump 'Safe' After What Sounded Like Gunshots at Rally». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ Vigdor, Neil. «Some people who were in the crowd described the evacuation of the rally as a logistical nightmare». The New York Times. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ Alund, Natalie Neysa (14 July 2024). «Where was Trump rally? Butler County, PA appearance was site of shooting Saturday». USA Today. Վերցված է 14 July 2024-ին.
- ↑ Layne, Nathan; Larson, Soren (2024-07-13). «Pop, pop, pop, then a bloodied Trump rushed from election rally». Reuters. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ «Gunshots reportedly fired at Donald Trump rally – as former president rushed off stage». Sky News. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ «Trump rushed off stage at Pennsylvania rally as loud noises heard». BBC. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ null (2024-07-13). «Update from Maggie Haberman». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ 30,0 30,1 Stein, Chris; Lawther, Fran; Stein (now), Chris; Lawther (earlier), Fran (2024-07-14). «Trump rally shooting being investigated as assassination attempt; Biden says 'everybody must condemn' political violence – latest». the Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ «Trump rally shooting: Attacker dead after shots fired at Donald Trump rally». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ Stein, Chris; Lawther, Fran (2024-07-14). «Trump rally shooting being investigated as assassination attempt; Biden says 'everybody must condemn' political violence – latest». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ Gold, Michael; Levien, Simon J.; Robertson, Campbell (2024-07-13). «Live Election Updates: Trump 'Safe' After What Sounded Like Gunshots at Rally». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ null (2024-07-13). «Update from Simon J. Levien». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ Layne, Nathan; Larson, Soren (July 13, 2024). «Pop, pop, pop, then a bloodied Trump rushed from election rally». Reuters. Վերցված է July 13, 2024-ին.
- ↑ Трамп чудом остался жив, стрелок мертв: что известно о покушении на экс-президента — Российская газета
- ↑ Donald Trump shot in assassination attempt at rally, 1 dead
- ↑ Lawther, Fran (2024-07-13). «Donald Trump rushed off stage at rally after sound of gunshots ring out – live updates». The Guardian. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ null (2024-07-13). «Update from Michael Gold». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ Gold, Michael (2024-07-13). «Steven Cheung, a Trump spokesman, said former President Donald J. Trump is "fine and is being checked out at a local medical facility."». The New York Times. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ Rinaldi, Olivia; MacFarlene, Scott; Rosen, Jacob; Sgana, Nicole; Tabachnick, Cara. «Trump safe after rally shooting, says bullet struck his ear; gunman and audience member dead». CBS News. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ Trump motorcade arrives at Pittsburgh International Airport around 10 p.m. after rally shooting (video). Pittsburgh International Airport: CBS News. 2024-07-13.
- ↑ CNN сообщил подробности покушения на Трампа — РБК
- ↑ McGraw, Meridith; Allison, Natalie (2024-07-13). «Trump 'felt the bullet ripping through the skin' during campaign rally shooting». Politico. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ null (2024-07-13). «Update from Neil Vigdor». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ «Live updates: Shooter dead, rally attendee killed and Trump whisked off stage after gunshots ring out at rally». AP News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ «The Secret Service is leading the response».
- ↑ «Shooting at Trump rally is being investigated as assassination attempt, AP sources say». AP News (անգլերեն). 2024-07-13. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ Colvin, Jill (2024-07-13). «Shooting at Trump rally is being investigated as assassination attempt, AP sources say». AP News (անգլերեն). Վերցված է July 14, 2024-ին.
- ↑ «Federal Investigators have Tentatively Identified Trump Shooter». NBC News. 2024-07-13.
- ↑ Rogers, Katie (2024-07-13). «Vice President Kamala Harris has also received an initial briefing on the Trump rally, the White House says». The New York Times. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ «Live updates: Trump says he was shot in the ear during rally; authorities say a shooter is dead». NBC News (անգլերեն). 2024-07-14. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ News, A. B. C. «Biden calls Trump rally shooting 'sick,' says 'no place in America for this kind of violence'». ABC News (անգլերեն). Վերցված է 2024-07-14-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ https://www.wsj.com/livecoverage/trump-rally-incident/card/biden-gets-briefing-on-trump-incident-cMSlORMRvEY6NsExig2x
- ↑ x.com
- ↑ x.com
- ↑ «Trump shooting latest: 'Shooter and audience member dead' - as bloodied former president tells supporters to 'fight'». Sky News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ Polus, Sarah (2024-07-13). «RFK Jr. calls for prayers for Trump after apparent shots ring out at rally». The Hill. Վերցված է July 14, 2024-ին.
- ↑ Byrnes, Jesse (July 14, 2024). «George W. Bush condemns 'cowardly attack' at Trump rally». The Hill. Վերցված է July 14, 2024-ին.
- ↑ «Estados Unidos. La reacción de Javier Milei tras el ataque a Donald Trump». La Voz (իսպաներեն). July 13, 2024. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է July 13, 2024-ին.
- ↑ «Trump rally shooting an 'inexcusable attack' on democratic values: Anthony Albanese». Sky News. 14 July 2024. Վերցված է 14 July 2024-ին.
- ↑ «İlham Əliyev Trampa sui-qəsdlə bağlı - PAYLAŞIM ETDİ». FED.az (ադրբեջաներեն). 2024-07-14. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ Mangione, Kendra (July 13, 2024). «'Democracy must prevail': Shooting at Trump rally condemned by Trudeau, Poilievre». CTV News. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է July 13, 2024-ին.
- ↑ 64,0 64,1 «World leaders express solidarity with Trump after assassination attempt». Al Jazeera. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ «Cyprus President condemns Trump assassination attempt». cna.org.cy. 14 July 2024. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է July 14, 2024-ին.
- ↑ «Prezident Petr Pavel odsoudil pokus o atentát na Donalda Trumpa». denikn.cz (չեխերեն). 2024-07-14. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ 67,0 67,1 Gold, Michael; Barnes, Julian E.; Levien, Simon J. (2024-07-13). «Trump Is Safe After Assassination Attempt; Suspected Gunman Is Dead: World leaders express concern». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից July 13, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ Hernández, Silvia (13 July 2024). «Presidente Bukele, Barack Obama, Elon Musk, Marco Rubio, Matt Gaetz y otros políticos condenaron lo ocurrido a Trump». La Noticia SV (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 14 July 2024-ին.
- ↑ Gavin, Gabriel (23 May 2024). «EU commissioner denies he threatened Georgia's prime minister». Politico.
- ↑ «Κυρ. Μητσοτάκης: Η πολιτική βία είναι μη αποδεκτή στις δημοκρατικές κοινωνίες». Moneyreview.gr. 2024. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ 71,0 71,1 71,2 71,3 «World leaders react to Trump rally shooting». Voice of America. 2024-07-14. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ Media, Kompas Cyber (2024-07-14). «Donald Trump Ditembak, Jokowi: Saya Terkejut dan Sedih...». KOMPAS.com (ինդոնեզերեն). Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ «Trump shooting 'a horrific and heinous act' - Taoiseach». BBC News. 14 July 2024. Վերցված է 14 July 2024-ին.
- ↑ Herszenhorn, Miles J. (2024-07-13). «Prayers for Trump pour in from world leaders after shooting». Politico.
- ↑ 産経新聞 (2024-07-14). «岸田文雄首相「民主主義への挑戦」 トランプ氏暗殺未遂を非難». 産経新聞:産経ニュース (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ «Тоқаев АҚШ-тың экс-президенті Дональд Трампқа жасалған қастандықты қатаң айыптады». Tengrinews.kz (ղազախերեն). 2024-07-14. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ «Global leaders condemn assassination attempt targeting former US President Donald Trump». AP News. 2024-07-14. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ «The President condemns the violent attack on former President Trump». The President's Office. Արխիվացված օրիգինալից 14 July 2024-ին. Վերցված է 14 July 2024-ին.
- ↑ 79,0 79,1 Powell, Tori B.; Shelton, Shania; Meyer, Matt; D'Antonio, Isabelle; Tucker, Emma; Yeung, Jessie; Faheid, Dalia (2024-07-13). «International leaders share shock, condolences and condemnation after Trump rally shooting». CNN. Արխիվացված օրիգինալից July 13, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ «Marcos on Trump's rally shooting: We condemn all forms of political violence». Manila Bulletin. July 14, 2024. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է July 14, 2024-ին.
- ↑ «Duda o "wstrząsającym momencie nie tylko dla Ameryki". Tusk: przemoc nigdy nie jest odpowiedzią». TVN24 (լեհերեն). 2024-07-14. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ «Yoon 'appalled' by attack on Trump, wishes him speedy recovery». Yonhap News Agency. July 14, 2024. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է July 14, 2024-ին.
- ↑ «Sánchez condena el ataque a Trump: "La violencia y el odio no tienen cabida en democracia"». ABC (իսպաներեն). 2024-07-14. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ «Trump'a yönelik saldırıya tepkiler». aa.com.tr. Anadolu. 14 July 2024. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 14 July 2024-ին.
- ↑ «Keir Starmer leads UK condemnation of 'appalling' assassination attempt on Trump». The Independent. 2024-07-14. Վերցված է 2024-07-14-ին.
- ↑ «Condemnation of Trump rally shooting crosses party lines, and blame game and calls for probe begin». ABC News. Վերցված է 2024-07-14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահափորձ Դոնալդ Թրամփի դեմ» հոդվածին։ |