Ջիլ Թրեյսի Ջեյքոբս Բայդեն (անգլ.՝ Jill Tracy Jacobs Biden, ի ծնե Ջեյքոբս, նախկինում՝ Սթիվենսոն, հունիսի 3, 1951(1951-06-03)[2][9][10][…], Hammonton, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1][3][2][…]), ամերիկացի մանկավարժ, որը 2009-2017 թվականներին եղել է ԱՄՆ-ի երկրորդ տիկինը։ ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջո Բայդենի կինն է․ ամուսնու երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 20-ին, որից հետո Ջիլ Բայդենը կրում է ԱՄՆ առաջին տիկնոջ տիտղոսը։

Ջիլ Բայդեն
անգլ.՝ Jill Biden[3][1][2][…]
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն[4][5]
Կրթություն՝ Դելավերի համալսարան (1975)[6][7], West Chester University of Pennsylvania? (1981)[2][8][4], Վիլլանովա համալսարան (1987)[2][8][4], Դելավերի համալսարան (հունվար 2007)[8][2][6] և Upper Moreland High School? (1969)[6]
Մասնագիտություն՝ Առաջին տիկին, քաղաքական գործիչ, ուսուցչուհի և հեղինակ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[4]
Ծննդյան օր հունիսի 3, 1951(1951-06-03)[2][9][10][…] (72 տարեկան)
Ծննդավայր Hammonton, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1][3][2][…]
Դինաստիա Ջո Բայդենի ընտանիք
Քաղաքացիություն  ԱՄՆ[4]
Ի ծնե անուն անգլ.՝ Jill Tracy Jacobs[1][2]
Հայր Donald Carl Jacobs?[11]
Մայր Bonny Jean Godfrey?[11]
Ամուսին Ջոզեֆ Բայդեն[6]
Զավակներ Էշլի Բայդեն[1][4][5][…]
 
Ինքնագիր Изображение автографа

Ծնվել է Նյու Ջերսի նահանգի Հեմոնթոն քաղաքում, մեծացել Փենսիլվանիայի Վիլոու Գրուվ համայնքում։ 1977 թվականին ամուսնացել է Ջո Բայդենի հետ և դարձել առաջին ամուսնությունից ունեցած նրա երկու որդիների՝ Բո և Հանթեր Բայդենների խորթ մայրը․ տղաների մայրն ու մանկահասակ քույրը մահացել էին ավտովթարից 1972 թվականին։ Ջո և Ջիլ Բայդեններն ունեն մեկ դուստր՝ Էշլին, որը ծնվել է 1981 թվականին։

Բայդենը բակալավրի կոչում է ստացել Դելավերի համալսարանում, մագիստրոսի կոչումներ Վեսթչեսթերի և Վիլանովա համալսարաններում, իսկ դոկտորական աստիճան Դելավերի համալսարանում։ Տասներեք տարի ավագ դպրոցում անգլերեն ու ընթերցանություն է դասավանդել, իսկ հոգեբուժարանում հուզական խնդիրներ ունեցող դեռահասների։ 1993 - 2008 թվականներին Դելավերի տեխնիկական հանրային քոլեջում դասավանդել է անգլերեն ու գրավոր խոսք։ 2009 թվականից ի վեր Հյուսիսային Վիրջինիայի հանրային քոլեջում անգլերենի պրոֆեսոր է և համարվում է երկրորդ տիկնանցից առաջինը, որը վարձատրվող աշխատանք է կատարել իր ամուսնու փոխնախագահության ընթացքում։ «Բայդեն կրծքի առողջության նախաձեռնություն» շահույթ չհետապնդող կազմակերպության հիմնադիրն է, «Book Buddies» ծրագրի և «Բայդեն հիմնադրամի» համահիմնադիրը և Միշել Օբամայի հետ հանդիսանում է «Joining Forces» կազմակերպության համահիմնադիր։

Վաղ կյանք խմբագրել

Ջիլ Թրեյսի Ջեյքոբսը ծնվել է 1951 թվականի հունիսի 3-ին[Ն 1] Նյու Ջերսի նահանգի Հեմոնթոն քաղաքում[12]։ Մի քանի անգամ տեղափոխվելուց հետո իր չորս կրտսեր քույրերի հետ մանկության մեծ մասն անցկացրել է Փենսիլվանիայի Վիլոու Գրուվ համայնքում[13][14]։ Հայրը՝ Դոնալդ Կառլ Ջեյքոբսը (1927–1999)[15], բանկի գանձապահ էր, որը հետագայում Ֆիլադելֆիայի շրջակայքում գտնվող Չեսթնաթ Հիլ համայնքում դարձել է խնայողության և փոխատվության ընկերակցության կառավարիչ[16]։ Ընտանեկան ազգանունն սկզբնապես եղել է Ջիակոպա, սակայն իր իտալացի պապիկը փոխել է այն[16][17]։ Մայրը՝ Բոննի Ջին Ջեյքոբսը (1930–2008)[13], տնային տնտեսուհի էր[15] և ուներ անգլիական և շոտլանդական արմատներ[18]։

Մեծանալով Դելավերի հովտում՝ ձեռք է բերել մասնակի ֆիլադելֆիական առոգանություն և ցմահ հետաքրքրություն Ֆիլադելֆիայի սպորտային թիմերի նկատմամբ[19][20]։ Ընտանիքը կրոնասեր չի եղել, բայց իններորդ դասարանում Ջիլն ինքնուրույն դասերի է մասնակցել պրեսբիտերական եկեղեցուն միանալու նպատակով[16]։

Միշտ երազել է սեփական կարիերան ունենալու մասին[21]։ Սկսել է աշխատել 15 տարեկանում, այդ թվում՝ որպես մատուցողուհի[16][21]։ Հաճախել է Ափեր Մորլենդ հանրակրթական ավագ դպրոցը, որտեղ իրեն դրսևորել է որպես ըմբոստ աշակերտուհի, բայց միշտ սիրել է անգլերենի դասերը[22]։ Ավարտել է 1969 թվականին[23]։

Կրթություն, գործունեություն, ամուսնություններ և ընտանիք խմբագրել

Ընդունվել է Փենսիլվանիայի Վայդների համալսարան և այնտեղ սովորել մեկ կիսամյակ[24]։ Մտադրություն է ունեցել նորաձևության վաճառք ուսումնասիրել, սակայն դա նրան չի բավարարել[16]։ 1970 թվականի փետրվարին ամուսնացել է քոլեջի նախկին ֆուտբոլիստ Բիլ Սթիվենսոնի հետ[25] և հայտնի դարձել որպես Ջիլ Սթիվենսոն[26][27]։ Մի քանի տարվա ընթացքում ամուսինը Նյուարկ քաղաքում բացել է «Քարե փուչիկը», որը գտնվում էր Դելավերի համալսարանի մոտ[25]։ Այն դարձել է ամենահաջողակ քոլեջային բարերից մեկը․ բացի տեղացի նվագախմբերից՝ այնտեղ ելույթ են ունեցել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են՝ Բրյուս Սպրինգստինը[25], Չաբի Չեքերը և Թայնի Թիմը (Հերբերտ Խաուրին)[28]։

Տեղափոխվել է Դելավերի համալսարան[24], որտեղ ընտրել է անգլերենը որպես մասնագիտություն[16]։ Այնուհետև մեկ տարի արձակուրդ է վերցրել քոլեջից և Ուիլմինգթոնի տեղական մի գործակալությունում աշխատել որպես մոդել[16]։ Նա և Սթիվենսոնը հեռացել են միմյանցից[25] և ամուսնալուծվել 1974 թվականի ընթացքում[29]։

Հանդիպել է սենատոր Ջո Բայդենին 1975 թվականի մարտին[21][24]։ Հանդիպումը կազմակերպել էր Ջոյի եղբայր Ֆրենկը[24], որը նրան դեռ քոլեջից էր ճանաչում[30], թեև Բայդենն ինքը Ջիլի լուսանկարը տեսել էր տեղական գովազդներից մեկում[21][Ն 2][30]։ Թեև Ջոն նրանից համարյա ինը տարով մեծ էր, Ջիլը տպավորվել է նրա ավելի պաշտոնական տեսքից ու վարվելակերպից՝ համեմատած քոլեջի՝ իր ճանաչած տղամարդկանց, ու իրենց առաջին հանդիպումից հետո ասել է իր մայրիկին․ «Մա՛մ, ես վերջապես ջենթլմենի եմ հանդիպել»[16]։ Այդ ընթացքում տեղի էին ունենում Սթիվենսոնի հետ ամուսնալուծության բուռն վարույթները, և դատական գործն ավարտվել է նրան «Քարե փուչիկի» բաժնեմասի կեսը (ինչպես ինքն էր ցանկանում) չհատկացնելու որոշմամբ[25]։ Քաղաքացիական ամուսնալուծությունը կայացել է 1975 թվականի մայիսին[26]։

 
Ջոն և Ջիլը 1970-ականներին հանդիպելուց հետո

1975 թվականին ավարտել է Դելավերի համալսարանը՝ արվեստի բակալավրի աստիճանով[31][32][Ն 3]։ Կարիերան սկսել է Վիլմինգթոնի դպրոցական համակարգում որպես փոխարինող ուսուցիչ, հետո մեկ տարի լրիվ դրույքով անգլերեն դասավանդել Սուրբ Մարկի ավագ դպրոցում։ Այս ժամանակահատվածում հինգ ամիս աշխատել է Բայդենի սենատորական գրասենյակում[33], որի ընթացքում ամենշաբաթյա ուղևորություններ է կատարել սենատորի հետ դեպի նահանգի հարավային մասեր[24]։

Ջո Բայդենի հետ ամուսնացել է 1977 թվականի հունիսի 17-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի եկեղեցում՝ կաթոլիկ քահանայի ձեռամբ[12][21][34]։ Սա տեղի է ունեցել ավտովթարից չորս ու կես տարի հետո, որի ժամանակ նրա կինն ու մանկահասակ դուստրը մահացել էին[12]։ Ջոն մի քանի անգամ ամուսնության առաջարկ է արել նախքան նրա համաձայնությունն ստանալը, քանի որ Ջիլը զգուշանում էր հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվելուց, ցանկանում էր կենտրոնանալ իր սեփական կարիերայի վրա և սկզբում տատանվում էր ստանձնել նրա երկու փոքր որդիներին դաստիարակելու պարտավորությունը, որոնք ողջ էին մնացել ավտովթարից հետո[16][20]։ Նա մեծացրել է Բոյին ու Հանթերին, և վերջիններս նրան մայրիկ են անվանել[27]։ Չնայած նա օրինական կերպով տղաներին չի որդեգրել, նրանց համարել է իր զավակները[27]։

Շարունակել է դասավանդել և Վեսթ Չեսթերի համալսարանում աշխատել մագիստրոսի կոչման վրա՝ մեկ կիսամյակի ընթացքում անցնելով մեկ դասընթաց[24]։ Այն ավարտել է 1981 թվականին (երբ հղի էր) ու ստացել կրթության մագիստրոսի կոչում՝ ընթերցանություն մասնագիտացմամբ[16][31][35]։ Բայդենների դուստր Էշլի Բլեյզերը ծնվել է 1981 թվականի հունիսի 8-ին[36], և Ջիլը դադարել է աշխատել երկու տարի, որպեսզի խնամի երեք երեխաներին[37]։

 
Ջիլ և Ջո Բայդենները հանդիպում են Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ին Վատիկանում, 1980 թվականի ապրիլ

Հետո նա վերադարձել է աշխատանքի և դասավանդել անգլերեն՝ հանդես գալով որպես ընթերցանության մասնագետ և պատմություն դասավանդելով հուզական խանգարում ունեցող ուսանողների[21]։ 1980-ական թվականներին հինգ տարի դասավանդել է դեռահասների Ռոքֆորդ կենտրոնի հոգեբուժարանում[12][16]։ 1987 թվականին Վիլանովա համալսարանից ստացել է արվեստի մագիստրոսի կոչում[12][31]։ 1988 թվականին իր ամուսնու՝ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո Ջիլն ասել է, որ շարունակելու է դասավանդել հուզական խանգարում ունեցող երեխաներին, նույնիսկ եթե առաջին տիկին դառնա[38]։ Երեք տարի դասավանդել է Քլայմոնթի ավագ դպրոցում[16]։ 1990-ականների սկզբին անգլերեն է դասավանդել Վիլմինգթոնի Բրենդիվայն ավագ դպրոցում[39], որտեղի սովորողներից մի քանիսը հետագայում նրան հիշել են որպես իրենց մասին անկեղծորեն հոգ տանող ուսուցչի[40]։ Ընդհանուր առմամբ տասներեք տարի դասավանդել է հանրակրթական ավագ դպրոցներում[21]։

1993 - 2008 թվականների ընթացքում Դելավերի տեխնիկական հանրային քոլեջի Ստենտոն/Վիլմինգտոնի մասնաճյուղի հրահանգիչ էր[31][41][42], որտեղ դասավանդում էր գրություն և վերականգնողական կրթություն՝ շեշտը դնելով սովորողների մեջ վստահություն սերմանելու վրա[41][43]։ Հանրային քոլեջներում դասավանդելու մասին ասել է․ «Ես զգում եմ, որ կարող եմ ավելի մեծ փոփոխություն մտցնել նրանց կյանքում։ Ես ուղղակի սիրում եմ երեխաներին։ Նրանց հետ ես ինձ հարմարավետ եմ զգում։ Սիրում եմ այն կանանց, որոնք հետ են վերադառնում դպրոց և ստանում իրենց կոչումները, քանի որ այնքան կենտրոնացած են դրա վրա»[41]։

Հանդիսանում է 1993 թվականին հիմնադրված «Բայդեն կրծքի առողջության նախաձեռնություն» շահույթ չհետապնդող կազմակերպության նախագահը, որը կրծքագեղձի առողջության իրազեկման անվճար ծրագրեր է տրամադրում դպրոցներին ու Դելավեր նահանգի այլ կազմակերպություններին[44][45][46]։ Հաջորդ 15 տարիների ընթացքում կազմակերպությունն ավելի քան 7,000 ավագ դպրոցի աշակերտուհու տեղեկացրել է կրծքագեղձի պատշաճ առողջության մասին[46]։ 2007 թվականին օգնել է ֆինանսավորել «Book Buddies» ընկերությանը, որը գրքեր է տրամադրում անապահով երեխաներին[46], ինչպես նաև ակտիվորեն մասնակցել է Դելավերի ռազմական ընտանիքներին աջակցություն ցուցաբերելուն[43]։ Շաբաթը հինգ անգամ վազում է հինգ մղոն և մասնակցել է Մարին Քորփս մարաթոնին[21]։

Ավելի ուշ վերադարձել է դոկտորական աստիճանի համար ուսում ստանալուն և գրանցվել իր ծննդյան՝ Ջիլ Ջեյքոբս անունով[37]։ 2007 թվականի հունվարին, 55 տարեկանում Դելավերի համալսարանից ստացել է կրթության և կրթական առաջնորդության դոկտորի կոչում.[12][46][47][48]։ «Ուսանողների պահպանում հանրային քոլեջում. սովորողների կարիքների բավարարում» վերնագրով նրա դիսերտացիան հրատարակվել է Ջիլ Ջեյքոբս-Բայդեն անունով[47]։

Դեր 2008 թվականի նախագահական քարոզարշավում խմբագրել

 
2008 թվականի օգոստոսին իր ամուսնու՝ Բարաք Օբամայի փոխնախագահ դառնալու մասին հայտարարելու ժամանակ

Իրաքի պատերազմին անձնապես դեմ լինելով՝ Բայդենը չի ցանկացել, որ իր ամուսինը մասնակցի 2004 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին[20]։ Սակայն Ջորջ Բուշի վերընտրվելուց հետո ստիպել է ամուսնուն կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում[42]՝ հետագայում այդ մասին ասելով․ «Բառացիորեն մեկ շաբաթ ես սև եմ հագել, ես պարզապես չէի կարող հավատալ, որ նա է հաղթել, որովհետև զգում էի, որ ամեն ինչ այնքան վատ է։ Ես այնքան դեմ էի իրաքյան պատերազմին։ Ես ասացի Ջոյին․ «Դու պետք է սա փոխես, դու սա պարտավոր ես փոխել»»[41]։ 2008 թվականի՝ Ջո Բայդենի նախագահական քարոզարշավի ընթացքում շաբաթվա ընթացքում դասավանդել է, իսկ շաբաթ-կիրակի միացել ամուսնուն[42]։ Ասել է, որ որպես հավանական առաջին տիկին իր ուշադրության կենտրոնում լինելու է կրթությունը[49], և որ ինքը հիմնականում ապաքաղաքական գործիչ է և չի ձգտելու ընդգրկվել կառավարության նիստերում[42]։

Երբ Ջիլի ամուսինն ընտրվել է որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Բարաք Օբամայի փոխնախագահ, նորից սկսել է քարոզարշավը։ Նա կրել է «Կապույտ աստղ» մայրիկների ակումբի քորոց ի նշան այն բանի, որ իրենց որդի Բո Բայդենը գտնվում էր Իրաքում[41]։ Փորձառու քաղաքական հռետոր չէր, սակայն կարողացել է ունկնդիրների հետ կապ հաստատել[41], նաև Միշել Օբամայի հետ է համատեղ ելույթներ ունեցել[50]։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում շարունակել է շաբաթը չորս անգամ դասավանդել Դելավերի տեխնիկական քոլեջում ու շաբաթ-կիրակի մասնակցել քարոզարշավին՝ դրա համար նախատեսված ավտոբուսում գնահատականներ նշանակելով աշակերտների տետրերում[13][41][51]։

ԱՄՆ երկրորդ տիկին խմբագրել

Առաջին ընտրաժամկետ խմբագրել

 
Ջիլ և Ջո Բայդենները պարում են նախագահ Օբամայի առաջին երդմնակալության արարողության պարահանդեսին, 2009 թվականի հունվարի 20։ Զգեստը դիզայներ Ռիմ Աքրայից
 
Պաշտոնական լուսանկար, 2009 թվականի մարտ

Չնայած որպես ԱՄՆ երկրորդ տիկին Վաշինգտոնում փոխնախագահի պաշտոնական նստավայր տեղափոխվելուն, Բայդենը մտադրություն է ունեցել դասավանդել Վաշինգտոնի տարածքում գտնվող հանրային որևէ քոլեջում, և դրանցից մի քանիսը նրան աշխատանքի են վերցրել[52][53][54]։ 2009 թվականի հունվարին սկսել է անգլերենի երկու կուրս դասավանդել որպես դոցենտ Հյուսիսային Վիրջինիայի հանրային քոլեջի (NOVA) Ալեքսանդրիայի մասնաճյուղում[48][55]։ Հազվադեպ են երկրորդ տիկնայք աշխատել իրենց ամուսինների փոխնախագահության ժամանակ[50][53], և Բայդենը համարվում է երկրորդ տիկնանցից առաջինը, որը վճարովի աշխատանք է կատարել իր ամուսնու փոխնախագահության ընթացքում[20][48]։ Սպիտակ տան հայտարարություններում ու իր նախընտրությամբ նրան դիմում էին «Դ-ր Ջիլ Բայդեն»-ով[48][56]։

Որպես երկրորդ տիկին՝ ունեցել է ութ հոգուց բաղկացած աշխատակազմ և զբաղեցրել է Էյզենհաուերի վարչական շենքի անկյունային լյուքսը[56]։

2009 թվականի մայիսին Օբաման հայտարարել է, որ Բայդենը պետք է գլխավորի հանրային քոլեջների կարևորության մասին տեղեկացվածության նախաձեռնությունը[57]։ Հյուսիսային Վիրջինիայի հանրային քոլեջում շարունակել է դասավանդել մինչև 2009 թվականի աշուն[58]։ 2010 թվականի հունվարին հանդես է եկել բացման ելույթով Դելավերի պետական համալսարանում, որը նրա կողմից առաջին այսպիսի ելույթն էր որևէ խոշոր համալսարանում[59]։ 2010 թվականի օգոստոսին մարմնավորել է ինքն իրեն «Լայֆթայմ» հեռուստաալիքի «Բանակայինների կանայք» դրվագում, որն էլ ներառել է զինծառայողների ընտանիքների իրազեկվածության բարձրացման իր քարոզարշավում[60]։

2011 թվականի ապրիլին ամերիկյան ռազմական ընտանիքների կարիքները վեր հանելու նպատակով Միշել Օբամայի հետ հիմնադրել են «Joining Forces» ազգային նախաձեռնությունը[61][62][63]։ 2011 թվականի սեպտեմբերին իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության FWD campaign ծրագրին Սոմալի թերակղզու՝ ավելի քան 13 միլիոն բնակչությանն սպառնացող մահացու սովի, պատերազմի և երաշտի իրազեկման մասին[64]։

Շարունակել է դասավանդել Հյուսիսային Վիրջինիայի հանրային քոլեջում[65] և միայն 2011 թվականին զբաղեցրել է մշտական պաշտոն որպես դոցենտ՝ շաբաթական երկու օր դասավանդելով անգլերենի ու շարադրություններ գրելու երեք կուրսեր[66]։ Այս պաշտոնում իրեն պահել է որքան հնարավոր է բնական՝ մեկ այլ ուսուցչի հետ զբաղեցնելով մի փոքրիկ սենյակ ու կանոնավոր աշխատանքային ժամեր սահմանելով ուսանողների համար, ինչպես նաև փորձելով իրեն ուղեկցող Գաղտնի ծառայության գործակալներին համոզել հագնվել որքան հնարավոր է աննկատելի[66]։ Նրա ուսանողները հաճախ տեղյակ չէին լինում, թե ինքն ով է ու նրան պարզապես դիմում էին «Դոկտոր Բի»-ով[67]։ Գործընկերներից մեկին ասել է․ «Երբ ուսանողներս ինձ հարցնում են՝ արդյոք ես փոխնախագահի կինն եմ, ես սովորաբար պատասխանում եմ, որ նրա հարազատներից մեկն եմ․ դա հանգստացնում է նրանց»[20]։ Աշխատակազմի աշխատակիցները հիշողություններ են պատմել այն մասին, որ Բայդենը գործուղումների գնալիս միշտ իր հետ վերցում էր ուսանողների աշխատանքները, իսկ Միշել Օբաման ասել է, որ «Ջիլը միշտ տետրեր է գնահատում»[27]։

«Նյու Յորք Թայմս» օրաթերթի կողմից նրա էլփոստի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Սպիտակ տան արտոնությունները նա կիսել է իր գործընկերների հետ Սպիտակ տան միջոցառումների տոմսերի տրամադրմամբ, թեկուզ դրանք այգին այցելել կամ տոնական շրջագայություն լինեին։ Սակայն դա չի արել իր վարկանիշը բարձրացնելու համար։ Եթե կարիք է եղել աշխատանքից բացակայելու, օրինակ՝ Օբամաների հետ որևէ միջոցառման մասնակցելու կամ իր ամուսնու հետ արտասահմանյան այցեր կատարելու նպատակով, նա թույլտվություն է խնդրել քոլեջից»[20]։

Փոխնախագահական նստավայրում կյանքն իր ամուսնու հետ կենտրոնացած էր ընտանիքի ու թոռնիկների վրա[66]։ 2012 թվականի հունիսին « Don't Forget, God Bless Our Troops» վերնագրով մանկական գիրք է հրատարակել, որի հիմքում ընկած էր իր որդի Բոյի զինակոչվելը[68]։ Նույն ամսին ամուսնացել է նրանց դուստր Էշլին, որը Դելավեր նահանգի երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների ծառայությունների բաժնի սոցիալական աշխատող և աշխատակից էր[69]։

Դեր 2012 թվականի նախագահական քարոզարշավում խմբագրել

2012 թվականի նախագահական ընտրության ժամանակ, որտեղ իր ամուսինը պայքարում էր որպես փոխնախագահ վերընտրվելու համար, Բայդենը համեստ դեր է խաղացել[68]։ Նա չի խախտել իր դասացուցակը և քարոզարշավում քիչ է միայնակ հանդես եկել[68], որով արտահայտել է իր շարունակական զզվանքն ինչպես քաղաքականության, այնպես էլ հրապարակային ելույթների հանդեպ, թեև նա կարևոր դեր է ունեցել ռազմական ընտանիքներին, ուսուցիչներին ու կանանց համախմբելու գործում[68]։

Երկրորդ ընտրաժամկետ խմբագրել

 
Բայդենն Արգենտինայի առաջին տիկին Հուլիանա Ավադայի հետ 2016 թվականի հունիսին Բուենոս Այրես կատարած այցելության ժամանակ

2012 թվականի նոյեմբերի 6-ին Օբամայի և իր ամուսնու վերընտրությունից հետո երկրորդ անգամ դարձել է ԱՄՆ երկրորդ տիկին։ 2013 թվականի հունվարին տեղի ունեցած երդմնակալության պարահանդեսի ժամանակ կրել է զգեստ դիզայներ Վերա Վոնգից[70]։

Երկրորդ ընտրաժամկետում շարունակել է ռազմական անձնակազմին աջակցելը, որի շրջանակներում Լոնդոնում մասնակցել է« Invictus Games» (Անհաղթների խաղեր) կոչվող նախկին և ներկա հաշմանդամ զինծառայողների միջև անցկացվող մրցումներին[71]։

2015 թվականի մայիսին նրա որդի Բոն մահացել է գլխուղեղի քաղցկեղից։ Հետագայում ասել է, որ այդ կորուստը «ամբողջովին ջախջախող էր։ Իմ կյանքը մի ակնթարթում փոխվեց։ Նրա հիվանդության ամբողջ ընթացքում ես իսկապես հավատում էի, որ նա ապրելու է, մինչև այն պահը, երբ նա փակեց աչքերը։ Ես չէի դադարում հուսալ»[67]։ Ասել է, որ նրա մահից հետո դադարել է հավատալ ու եկեղեցի գնալ, բայց հետո նորից վերագտել է հավատը[27]։

2015 թվականի հոկտեմբերի 21-ին Սպիտակ տան վարդերի այգում եղել է ամուսնու կողքին, երբ վերջինս հայտարարել է 2016 թվականի նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության կողմից չմասնակցելու մտադրության մասին[72]։ Իր խոսքերով՝ հիսթափված է եղել նրա այդ որոշումից, քանի որ վստահ է եղել, որ նա որակավորված էր այդ պաշտոնի համար և «կլիներ լավագույն նախագահը»[73]։

Շարունակել է դասավանդել Հյուսիսային Վիրջինիայի հանրային քոլեջում[74], իսկ 2016 թվականին ամուսնու հետ ներկա է եղել լսողական շրջագայության «Cancer Moonshot 2020» նախագծի համար․ նախագիծ, որ ամուսինն էր ղեկավարում[75]։ 2016 թվականի մարտին գլխավորել է ամերիկացի աստղագնաց Սքոթ Քելիին դիմավորելու պաշտոնական պատվիրակությունը, երբ վերջինիս վերադառնում էր մոտավորապես մեկ տարի տիեզերքում անցկացնելուց հետո[76]։

Հետագա գործունեություն խմբագրել

2017 թվականի փետրվարին Բայդենները ստեղծել են «Բայդեն հիմնադրամը», որը նրանց հնարավորություն էր տալիս զբաղվել այն գործերով, որոնցով հետաքրքրված էին, այդ թվում՝ կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, ամուսնու՝ լուսնային նախաձեռնությունն ու կնոջ՝ հանրային քոլեջներով ու ռազմական ընտանիքներով հետաքրքրվածությունը[33][77]։ Նույն ամսում ընտրվել է «Save the Children» կազմակերպության նախագահ և ասել․ «Կարծում եմ, նրանց կողմից կրթության կարևորումը համապատասխանում է իմ ամբողջ կյանքի աշխատանքին»[78]։ Նրա ամուսինը համարվել է սիրված նախկին փոխնախագահ և երբ կինը 71-րդ Թոնի մրցանակաբաշխության հաղորդավար էր, նրան կանգնած ծափահարել են[33]։

2017 թվականի հունիսին ամուսինները Ռեհոբոթ Բիչ քաղաքում $2.7 միլիոն դոլլարով ամառանոց են գնել, որտեղ նախատեսել են ընդունել իրենց մեծ ընտանիքի անդամներին[79][80]։ Զույգը նաև զգալիորեն մեծացրել է իրենց բարեգործական նվիրատվությունները[81]։

 
Բայդենները 2018 թվականին Մարդու իրավունքների քարոզարշավի համար կազմակերպված ճաշին

Ամուսնու պաշտոնաթողությունից հետո Ջիլ Բայդենը շարունակել է դասավանդել Հյուսիսային Վիրջինիայի հանրային քոլեջում[78] մոտավորապես $100,000 աշխատավարձով[80]։ 2017 թվականի մայիսին ընտրվել է Միլուոկիի շրջանի տեխնիկական քոլեջի բացման արարողության ժամանակ հիմնական զեկույցով հանդես գալու համար[82]։ 2017 թվականի հուլիսին հիմնական զեկույցով հանդես է եկել Կալիֆոռնիայի ուսուցիչների գագաթնաժողովում՝ ընդգծելով ուսուցիչներին աջակցող համայնքների կարևորությունը[83]։ 2018 թվականի մայիսին Ալաբամայում նա բացման խոսք է ասել Բիշոփ Ստեյթ հանրային քոլեջում[84]։ 2019 թվականի փետրվարին զրուցել է Newport News Apprentice School դպրոցի ավարտական դասարանի աշակերտների հետ ու ասել նրանց, որ հասկանում է, որ նրանցից շատերը գտնվում են կյանքի բարդ իրավիճակներում ու որ «երբեմն օրը գլուխկոտրուկ է թվում, որը երբեք չես կարող լուծել, բայց կյանքը որտեղ էլ ձեզ տանի, ինչպես այսօր դուք եք ձեր գործի վարպետը, նավաշինարարն ու առաջնորդը և ոչ ոք չի կարող դա խլել ձեզանից»[85]։

2019 թվականին հրատարակվել է «Where the Light Enters: Building a Family, Discovering Myself» վերնագրով նրա հուշագրությունը[86]։ Գրքում քաղաքական բովանդկությունը քիչ է, այն կենտրոնացած է ընտանիքի վրա[87]։ Գրքում նա նշել է, որ թեև երախտապարտ է երկրորդ տիկին լինելու համար, սակայն իրեն միշտ ավելի լավ է զգացել «Դոկտոր Բի»-ի դերում[67]։ «Յու-Ես-Եյ Թուդեյ» օրաթերթը գրքի մասին գրել է որպես «հուզիչ հուշագրություն, որը նկարագրում է նրա ճամփորդությունը անհնազանդ դեռահասից մինչև երիտասարդ ամուսնալուծված կին ու դեպի ԱՄՆ երկրորդ տիկին»[86]։

Դեր 2020 թվականի նախագահական քարոզարշավում խմբագրել

2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում իր ամուսնու մասնակցության լայնորեն քննարկվող հնարավորության հետ կապված՝ Ջիլը նրա որոշումների կայացման գործընթացի առանցքային մասնակիցն է եղել[88]։ 2019 թվականի մարտի մի հաղորդման համաձայն՝ նա «խանդավառվածորեն» կողմ էր նրա մասնակցությանը[89]։

 
2019 թվականի օգոստոսի քարոզարշավի միջոցառմանը

Ջո Բայդենի նախագահական քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես տրվել է 2019 թվականի ապրիլի 25-ին[90]։ «Town and Country» ամսագրի վերնագրերից մեկում հայտարարված էր, որ «Ջիլ Բայդենը կարող է լինել Ջո Բայդենի ամնամեծ քաղաքական հաղթաթուղթը»[90]։

Օրեր անց իր ամուսնուն անպատշաճ ֆիզիկական շփման մեջ մեղադրող կանանց վատ իրադրության մեջ է դրել, ասելով․ «Իմ կարծիքով դուք ուղղակի չեք հասկանում, թե մարդիկ ինչպես են մոտենում Ջոյին։ Տղամարդիկ ու կանայք, որոնք մխիթարություն կամ կարեկցանք են փնտրում։ Առաջ անցնելով ասեմ, որ կարծում եմ՝ դա կստիպի նրան մտածել, ու ավելի լավ մտածել, թե ինչպես արձագանքի, երբ իրեն մարդիկ են մոտենում։ Գուցե բոլորովին կարիք չկա նրանց մոտենալու»[91]։

 
Բայդենները Դե Մոյնում 2020 թվականի Այովա նահանգի նախագահական ժողովների նախօրյակին

2019 թվականին շարունակել է դասավանդել Հյուսիսային Վիրջինիայի հանրային քոլեջում ու մի առիթով ասել մի լրագրողի․ «Հարցազրույցների միջև ես հետազոտական աշխատանքներ եմ գնահատում»[67] Առանց ամուսնու միայնակ հանդես է եկել մրցակից նահանգներում, ինչպիսին Այովան է, որոշ դեպքերում նրան ուղեկցել է թոռնուհին[92]։ Նյու Հեմփշիրում քարոզարշավային կանգառներից մեկի ժամանակ ընդգծել է ամուսնու օգտին ընտրություն կատարելու անհրաժեշտությունը, ասելով․ «Գիտեք, ձեր թեկնածուն կարող է ավելի լավ առողջական վիճակում գտնվել, քան Ջոն, բայց դուք պետք է հաշվի առնեք, թե ով է հաղթելու ընտրություններում։ Այդ դեպքում դուք գուցե մի փոքր խորհեք ու ասեք ինքներդ ձեզ․ «Լավ, ես անձնապես այսինչ-այսինչին ավելի շատ եմ համակրում», բայց ամենակարևորը պետք է լինի այն, որ մենք պետք է հաղթենք Թրամփին»[93]։

Երբ Հանթեր Բայդենը դարձել է Թրամփ-Զելենսկի հակասության մասնակից, հաստատակամորեն պաշտպանել է խորթ որդուն․ «Հանթերը սխալ ոչինչ չի արել, և դա ամենակարևորն է»[20]։ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործով դատավարության լարվածությունը բավական էր, քանի որ այն քայքայել է Հարավային Կարոլինայի սենատոր Լինդսի Գրեմի հետ բարեկամությունը, որն անընդհատ Հանթերին որպես վկա հրավիրում էր դատավարությանը ցուցմունք տալու[94]։

Այս նախագահական քարոզարշավում դրսևորել է ավելի մեծ ակտիվություն, քան նախորդ երկուսի ժամանակ և առաջին անգամ դժկամությամբ բացակայության թույլտվություն է վերցրել Հյուսիսային Վիրջինիայի հանրային քոլեջից 2020 թվականի գարնանային կիսամյակի համար, որպեսզի ամբողջությամբ նվիրվեր քարոզարշավին[20]։ Վերապատրաստվել է հեռավար ուսուցում կազմակերպելու բնագավառում, երբ ԱՄՆ-ում տարածվել է COVID-19 պանդեմիան և նշել, որ մտադիր է վերսկսել քոլեջում դասավանդելը, նույնիսկ իր ամուսնու ընտրվելու դեպքում[27]։ Եթե դա տեղի ունենա, նա կլինի առաջին տիկնանցից առաջինը, որը վճարովի աշխատանք է կատարելու Սպիտակ տնից դուրս[27]

Այովայում անցկացվող հանդիպումների ընթացքում ավելի շատ է հանդես եկել, քան իր ամուսինը[20]։ Քարոզարշավային էլփոստի հասցեն տվել է ընտրողներին, եթե հանկարծ նրանք իրեն ուղղված հարցեր ունենային[19]։ Երբ երկուսով էին հանդես գալիս, երբեմն խոսել է ամուսնուց հետո՝ եզրափակելով հանդիպումը[19]։ Լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է մարտի 3-ի սուպեր երեքշաբթի օրվա փրայմերիզներներում, երբ մի շարք հաղթանակներ տարած ամուսնու ելույթից հետո իր մարմնով փակել է մի բողոքողի ճանապարհը՝ թույլ չտալով վերջինիս հասնել իր ամուսնուն[95]։

2020 թվականի հունիսին իր ամուսնու՝ նախագահի դեմոկրատ թեկնածու դառնալուն զուգահեռ «Joey: The Story of Joe Biden» վերնագրով մանկական գիրք է հրատարակել, որտեղ վերջինիս պատկերել է որպես «քաջ ու արկածախնդիր» երեխա, թեև կակազելիս է եղել, որի համար նրան հաճախ ծաղրել են[96]։ 2020 թվականի հուլիսին խոսել է կրթության վրա COVID-19 համաճարակի ազդեցության մասին, իր ամուսնու հետ նկարահանվելով մի տեսանյութում, որտեղ շեշտում էր, որ հասկանում է այն ֆրուստրացիան, որ ապրում են երեխաները, ծնողներն ու ուսուցիչները վիրտուալ կրթական փոխարինիչների հետ կապված, բայց ասել է, որ «դպրոցներին ու ծնողներին անհրաժեշտ է պարզ, գիտականորեն հիմնավորված ռազմավարություն, որը խառնված չէ հաղորդագրությունների ու վերջնագրերի հետ»[97]։ Քննդատել է ԱՄՆ կրթության նախարար Բեթսի Դևոսին իր կարծիքով անկախ ամեն ինչից դպրոցների վերաբացման հարցում քաղաքական դրդապատճառների համար, և ասել, որ «առաջին բանը, որ Ջո Բայդենն անելու է, կրթության այնպիսի նախարար ընտրելն է լինելու, որը հանրակրթական դպրոցի տնօրեն լինի և դասարանում աշխատելու փորձ ունենա։ Ես անընդհատ լսում եմ՝ այլևս ոչ մի Բեթսի Դևիս»[98]։

Ակտիվորեն ընդգրկված լիելով փոխնախագահի ընտրության գործընթացում՝ կանգնել է Քամալա Հարիսի թեկնածության վրա[27] Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի անցկացման երկրորդ գիշերը ելույթ է ունեցել Բրենդիվայն ավագ դպրոցի դասասենյակներից մեկից, որտեղ մի ժամանակ անգլերեն էր դասավանդել[39] ։ Զուգահեռներ է անցկացրել ընտանեկան տառապանքների և երկրի աղքատ վիճակի միջև, ասելով․ «Ի՞նչպես կարելի է վերականգնել քայքայված ընտանիքը։ Նույն կերպ կարելի է վերականգնել քայքայված ազգը։ Սիրով ու ըմբռնումով, բարության փոքրիկ դրսևորումներով, քաջությամբ ու անսասան հավատով»[99]։

Հրատարակություններ խմբագրել

  • Student Retention at the Community College: Meeting Students' Needs (University of Delaware, 2007) [Ed.D. disseration]
  • Don't Forget, God Bless Our Troops (Simon & Schuster, 2012) [children's, illustrations by Raúl Colón]
  • Where the Light Enters: Building a Family, Discovering Myself (Flatiron Books, 2019)
  • Joey: The Story of Joe Biden (Simon & Schuster, 2020) [children's, illustrations by Amy June Bates]

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ուսումնական խմբագրել

Այցելու, նահանգապետ, ռեկտոր և ընկերակցություններ
Տարածք Տարեթիվ Ուսումնական հաստատություն Պաշտոն
  Դելավեր 1993 – 2008 Դելավերի տեխնիկական հանրային քոլեջ (Ստանտոն/Վիլմինգթոնի մասնաճյուղ) անգլերենի և գրավոր խոսքի ուսուցիչ
  Վիրջինիա 2008 – մինչ այսօր Հյուսիսային Վիրջինիայի հանրային քոլեջ անգլերենի պրոֆեսոր

Պատվավոր կոչումներ խմբագրել

Տարածք Տարեթիվ Ուսումնական հաստատություն Գիտական աստիճան Տվել է մեկնարկի ելույթ
  Նյու Յորք հունիս 2009 Նյու Յորքի քաղաքային համալսարան Հումանիտար գիտությունների դոկտոր (DHL)[100] Այո, Քինգսբորոյի հանրային քոլեջում[101]
  Դելավեր 9 հունվարի 2010 Դելավերի համալսարան Doctorate[102] Այո
  Ռոդ Այլենդ 15 մայիսի 2011 Սալվե Ռեջինա համալսարան Հումանիտար գիտությունների դոկտոր (DHL)[103][104] Այո
  Փենսիլվանիա 19 մայիսի 2011 Մոնտգոմերի շրջանի հանրային քոլեջ Հումանիտար գիտությունների դոցենտ[105][106] Այո[107]
  Փենսիլվանիա 16 մայիսի 2014 Վիլանովա համալսարան Հումանիտար գիտությունների դոկտոր (DHL)[108][109][110] Այո
  Նյու Յորք 21 մայիսի 2017 Հոֆստրա համալսարան Հումանիտար գիտությունների դոկտոր (DHL)[111][112] Այո

Մրցանակներ խմբագրել

Տարածք Տարեթիվ Հաստատություն Մրցանակ
  Դելավեր 8 հունվարի 2018 Դելավեր նահանգի առևտրի պալատ «Josiah Marvel Cup»

Նշումներ խմբագրել

  1. Այստեղ նշված և նախկինում այս հոդվածում օգտագործված հունիսի 5-ը սխալ է։
  2. 2020 թվականի օգոստոսին Սթիվենսոնը լրատվամիջոցներին հայտնել է, որ Ջոյի և Ջիլի հանդիպման այս հաճախ պատմվող պատմությունը հորինված է, որ ինքն ու Ջիլը Ջո Բայդենին և վերջինիս կնոջը՝ Նեյլիային ճանաչել են դեռևս 1972 թվականից, որ ինքը խնդրել էր շրջանային խորհրդի անդամ Բայդենի օգնությունը լիկյորի լիցենզիայի հետ կապված, և ֆոնդահավաք էր կազմակերպել Բայդենի՝ 1972 թվականի սենատի քարոզարշավի համար, և որ Ջոն ու Ջիլը 1974 թվականին սիրախաղ էին սկսել, նախքան իրենց բաժանվելը։ Սթիվենսոնի հայտարարությանն ի պատասխան, 2020 թվականի սեպտեմբերին Ջիլ Բայդենի ներկայացուցիչն ասել է․ «Այս պնդումները կեղծիք են, հավանաբար գիրք վաճառելու նպատակ են հետապնդում։ Ջո և Ջիլ Բայդենների հարաբերությունները լավ փաստագրված են։ Ջիլ Բայդենը բաժանվել է իր առաջին ամուսնուց 1974 թվականի աշնանն ու հեռացել իրենց ընտանեկան տնից։ Ջո և Ջիլ Բայդենների առաջին ժամադրությունը տեղի է ունեցել 1975 թվականի մարտին, իսկ 1977 թվականի հունիսին նրանք ամուսնացել են»։
  3. Աղբյուրներում Ջիլ Բայդենի՝ համալսարանն ավարտելու տարին հաճախ նշվում է 1974 թվականին, սակայն համալսարանի մամլո հաղորդագրություններն ու լրատվական հոդվածները նշում են, որ ճիշտը 1975 թվականն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Bauer P. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 Library of Congress Library of Congress Name Authority File
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Notable Names Database — 2002.
  5. 5,0 5,1 5,2 Ballotpedia — 2007.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Dr. Jill BidenWhite House Historical Association.
  7. 7,0 7,1 https://awpc.cattcenter.iastate.edu/directory/jill-biden/
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 https://web.archive.org/web/20090121181515/http://media.www.wcuquad.com/media/storage/paper676/news/2008/10/20/News/The-Quad.Talks.With.Jill.Biden-3495422.shtml
  9. 9,0 9,1 Munzinger Personen (գերմ.)
  10. 10,0 10,1 Goodreads — 2006.
  11. 11,0 11,1 Pas L. v. Genealogics — 2003.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Farrell, Joelle (2008 թ․ օգոստոսի 27). «Colleagues see a caring, giving Jill Biden». The Philadelphia Inquirer. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
  13. 13,0 13,1 13,2 Nathans, Aaron (2008 թ․ հոկտեմբերի 6). «Joe Biden's mother-in-law dies at 78». The News Journal. Արխիվացված է օրիգինալից (fee required) 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 4-ին.
  14. «Meet Dr. Jill Biden». Progress Ohio.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 24-ին.
  15. 15,0 15,1 Sama, Dominic (1999 թ․ հունիսի 9). «Donald C. Jacobs, 72; Ran Savings And Loan In Phila». The Philadelphia Inquirer.
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 Van Meter, Jonathan (2008 թ․ նոյեմբեր). «All the Vice-President's Women». Vogue (magazine). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  17. Argetsinger, Amy; Roberts, Roxanne (2009 թ․ հունիսի 1). «Obamas' Chow: Politically Palatable». The Washington Post. Վերցված է 2009 թ․ հունիսի 1-ին.
  18. Stated by Jill Biden at 2020 Democratic National Convention, August 18.
  19. 19,0 19,1 19,2 Bailey, Holly (2020 թ․ հունվարի 16). «Jill Biden tries to close the deal for her husband, one tiny Iowa town at a time». The Washington Post.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 20,8 Glueck, Katie; Eder, Steve (2020 թ․ փետրվարի 2). «In Iowa, a Former Second Lady Campaigns to Be the First». The New York Times. էջ A16.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 21,7 Seelye, Katharine Q. (2008 թ․ օգոստոսի 24). «Jill Biden Heads Toward Life in the Spotlight». The New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  22. Tasker, Annie (2008 թ․ նոյեմբերի 7). «Jill Biden getting attention». Bucks County Courier Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 7-ին.
  23. Cosentino, Dom (2008 թ․ օգոստոսի 28). «Upper Moreland grad Jill Biden in campaign limelight». Bucks County Courier Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 Cartwright, Al (1977 թ․ հուլիսի 17). «Son told Joe to marry Jill». Wilmington News-Journal. էջ 3 – via Newspapers.com.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 Markovetz, Jessie (2006 թ․ նոյեմբերի 21). «Behind the Stone Balloon: Part 1». The Review. University of Delaware. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  26. 26,0 26,1 «On the record: New Castle County: Civil». Wilmington News-Journal. 1975 թ․ մայիսի 13. էջ 39 – via Newspapers.com.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 27,6 27,7 Yuan, Jada; Linskey, Annie (2020 թ․ օգոստոսի 17). «Jill Biden is finally ready to be first lady. Can she help her husband beat Trump?». The Washington Post.
  28. Judd, Wally (1975 թ․ հոկտեմբերի 26). «Bill Stevenson: Fair Weather for Stone Balloon». The News Journal. Wilmington, Delaware. էջ 1 Business – via Newspapers.com.
  29. Cartwright, Al (1977 թ․ հուլիսի 24). «Delaware». Wilmington News-Journal. էջ 3 – via Newspapers.com.
  30. 30,0 30,1 Inside Edition Staff (2020 թ․ սեպտեմբերի 22). «Jill Biden Denies Ex-Husband's Claim She Had Affair With Joe Biden Before They Split». Inside Edition.
  31. 31,0 31,1 31,2 31,3 «Administrative, Instructional, and Student Services Personnel» (PDF). Delaware Technical & Community College. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին.
  32. Thomas, Neil (2008 թ․ նոյեմբերի 5). «University of Delaware plays major role in national election». UDaily. University of Delaware. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
  33. 33,0 33,1 33,2 Roberts, Roxanne (2017 թ․ հուլիսի 30). «Joe Biden still wants to be president. Can his family endure one last campaign?». The Washington Post.
  34. Biden, Joe (2007). Promises to Keep. Random House. էջ 117. ISBN 978-1-4000-6536-3.
  35. Stern, Frank (2008 թ․ հոկտեմբերի 20). «The Quad talks with Jill Biden». The Quad. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  36. «Iowa Caucuses '08: Joe Biden: Timeline». The Des Moines Register. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 4-ին.
  37. 37,0 37,1 Hale, Charlotte (2007 թ․ մարտի 19). «Determined to stay in school». The News Journal. Արխիվացված է օրիգինալից (fee required) 2008 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
  38. Caroli, Betty Boyd (2003). First Ladies: From Martha Washington to Laura Bush. Oxford University Press. էջ 297. ISBN 0-19-516676-0.
  39. 39,0 39,1 Glueck, Katie (2020 թ․ օգոստոսի 18). «Jill Biden returns to her old classroom to deliver a convention speech». The New York Times.
  40. Goodhue, David (2020 թ․ օգոստոսի 19). «Jill Biden's speech from the Delaware classroom where she taught brought back memories». Miami Herald.
  41. 41,0 41,1 41,2 41,3 41,4 41,5 41,6 Copeland, Libby (2008 թ․ հոկտեմբերի 23). «Campaign Curriculum». The Washington Post. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
  42. 42,0 42,1 42,2 42,3 Norris, Michelle (2008 թ․ հունվարի 1). «Presidential Candidates' Spouses: Jill Biden». All Things Considered. NPR. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
  43. 43,0 43,1 Gaouette, Nicole (2008 թ․ օգոստոսի 27). «Jill Biden has a low-key appeal». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
  44. Churnin, Nancy (2008 թ․ օգոստոսի 23). «Obama's VP pick, Joe Biden, could heighten breast cancer awareness». The Dallas Morning News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին.
  45. «About Us». Biden Breast Health Initiative. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 4-ին.
  46. 46,0 46,1 46,2 46,3 «Dr. Jill Biden». The White House. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 22-ին.
  47. 47,0 47,1 Jacobs-Biden, Jill (2006). Student Retention at the Community College: Meeting Students' Needs. University of Delaware.
  48. 48,0 48,1 48,2 48,3 Abcarian, Robin (2009 թ․ փետրվարի 2). «Jill Biden, doctor of education, is back in class». Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ փետրվարի 2-ին.
  49. «Democrat Candidate Spouses: Jill Biden». Time. 2007 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին.
  50. 50,0 50,1 Lee, Carol E. (2008 թ․ նոյեմբերի 27). «Jill Biden: Untraditional, unapologetic». The Politico. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.
  51. Pleming, Sue (2008 թ․ նոյեմբերի 3). «Jill Biden, teacher who avoids 'Washington scene'». Reuters. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
  52. Evans, Heidi (2008 թ․ դեկտեմբերի 28). «From a blind date to second lady, Jill Biden's coming into her own». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 3-ին.
  53. 53,0 53,1 Bosman, Julie (2008 թ․ նոյեմբերի 21). «'Amtrak Joe' No More». The New York Times. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին.
  54. «Campuses Crusade to Secure Prof. Biden». The Washington Post. 2009 թ․ հունվարի 16. Վերցված է 2009 թ․ հունվարի 16-ին.
  55. Rucker, Philip (2009 թ․ հունվարի 27). «Jill Biden Returns to the Classroom». The Washington Post. Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին.
  56. 56,0 56,1 Lee, Carol E. (2009 թ․ հունիսի 12). «Dr. Jill Biden's public debut». The Politico. Վերցված է 2009 թ․ հունիսի 16-ին.
  57. «Obama says job losses sobering, but sees progress». Agence France-Presse. 2009 թ․ մայիսի 8. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  58. Sweet, Lynn (2009 թ․ սեպտեմբերի 3). «Jill Biden, Captain of the Vice Squad». Politics Daily. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
  59. «Jill Biden Speaks to UD Grads». WBOC-TV. Associated Press. 2010 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  60. Wlach, Jen; Ferran, Lee (2010 թ․ օգոստոսի 6). «Second Lady Jill Biden's Acting Debut to Help Military Families». Good Morning America. ABC News. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  61. Bradley, Tahman (2011 թ․ ապրիլի 9). «Michelle Obama, Jill Biden & Celebrities Highlight the Needs of Military Families». Political Punch. ABC News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  62. «About Joining Forces». The White House. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  63. «Joining Forces – USO». joiningforces.uso.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  64. «Dr. Jill Biden Joins USAID and Ad Council to Debut FWD Campaign for the Crisis in the Horn of Africa» (Press release). PR Newswire. 2011 թ․ հոկտեմբերի 26.
  65. «Biden Visits Japanese Embassy». Time. 2011 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  66. 66,0 66,1 66,2 Parnes, Amie (2011 թ․ հունիսի 28). «Joe and Jill Biden's 'regular' lives». Politico (newspaper). Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
  67. 67,0 67,1 67,2 67,3 Jensen, Erin (2019 թ․ մայիսի 7). «Jill Biden writes of marriage with Joe, 'totally shattering' death of son Beau in new book». USA Today.
  68. 68,0 68,1 68,2 68,3 Slack, Donovan (2012 թ․ հոկտեմբերի 1). «Jill Biden tiptoes into 2012 election». Politico.
  69. «Ashley Biden and Howard Krein». The New York Times. 2012 թ․ հունիսի 3. էջ ST15.
  70. «Presidential style». The State Press. Tempe, Arizona. 2013 թ․ հունվարի 23.
  71. Sanchez, Elaine (2014 թ․ հոկտեմբերի 23). «Dr. Biden Thanks Wounded Troops, Caregivers in San Antonio». U.S. Department of Defense.
  72. Mason, Jeff (2015 թ․ հոկտեմբերի 21). «Biden says he will not seek 2016 Democratic nomination». AOL News.
  73. Stein, Sam (2015 թ․ հոկտեմբերի 25). «Jill Biden Says She Was Disappointed That Joe Didn't Run». The Huffington Post.
  74. Talev, Margaret (2015 թ․ օգոստոսի 21). «Jill Biden Is Planning a Full Teaching Load for the Fall». Bloomberg News.
  75. Johnson, Lizzie (2016 թ․ փետրվարի 29). «Joe Biden, wife hold cancer roundtable at UCSF». San Francisco Chronicle.
  76. Pestano, Andrew V. (2016 թ․ մարտի 3). «Jill Biden gifts Scott Kelly with beer, apple pie on return to U.S.». United Press International.
  77. Merica, Dan (2017 թ․ փետրվարի 1). «Joe, Jill Biden launch The Biden Foundation». CNN.
  78. 78,0 78,1 «Jill Biden to Be Named Board Chair of Save the Children». U.S. News & World Report. Associated Press. 2017 թ․ փետրվարի 21.
  79. Strum, Beckie (2017 թ․ հունիսի 13). «Joe Biden buys Rehoboth Beach vacation home on Delaware waterfront». Fox News.
  80. 80,0 80,1 Sack, Kevin; Burns, Alexander (2019 թ․ հունվարի 2). «Biden Has Set a Careful Path to a 2020 Run». The New York Times. էջեր A1, A13.
  81. Donato, Christopher; Nagle, Molly; Harper, Andaveri (2019 թ․ հուլիսի 9). «Joe and Jill Biden reported earning more than $15 million in income since leaving the White House in 2017». ABC News.
  82. «Jill Biden to deliver keynote address at MATC's spring commencement ceremony». Milwaukee, Wisconsin: WITI (TV). 2017 թ․ մայիսի 4.
  83. «Educators gathered at CSU Channel Islands get some lessons from Jill Biden». Ventura County Star. 2017 թ․ հուլիսի 31.
  84. «'You can do anything,' Dr. Jill Biden says at Bishop State's Commencement». Huntsville, Alabama: WAAY-TV. 2018 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  85. Dujardin, Peter (2019 թ․ փետրվարի 23). «Jill Biden tells Apprentice School graduates, 'You are a master of a craft, a shipbuilder and a leader.'». The Virginian-Pilot. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  86. 86,0 86,1 VanDenburgh, Barbara (2019 թ․ մայիսի 4). «5 books not to miss: Jill Biden memoir 'Where the Light Enters,' 'The Bride Test'». USA Today.
  87. «For Jill Biden fans, Delaware book signing an opportunity for a short, personal meeting». The News Journal. 2019 թ․ մայիսի 11.
  88. Peoples, Steve; Pace, Julie (2019 թ․ մարտի 9). «Biden Eyes Fundraising Challenge Amid New Sense of Urgency». WNBC-TV.
  89. Martin, Jonathan; Burns, Alexander (2019 թ․ մարտի 8). «Plan in Place, Biden's Army Awaits Biden». The New York Times. էջ A1.
  90. 90,0 90,1 Maloney, Maggie (2019 թ․ ապրիլի 25). «Why Jill Biden Might Just Be Joe Biden's Greatest Political Asset». Town & Country (magazine).
  91. Nagle, Molly (2019 թ․ ապրիլի 30). «Joe and Jill Biden respond to women who say he made them uncomfortable». ABC News.
  92. Madden, Monica (2019 թ․ հունիսի 28). «Jill Biden Visits Iowa; Supporters React to Joe Biden's Debate Performance». WHO-TV.
  93. Wise, Justin (2019 թ․ օգոստոսի 19). «Jill Biden tells voters to pick husband: 'Your candidate may be better' on some policies, but 'we have to beat Trump'». The Hill (newspaper).
  94. Dubnow, Shoshana (2020 թ․ փետրվարի 3). «Jill Biden says she no longer considers GOP Sen. Lindsey Graham a friend». ABC News.
  95. Figueroa IV, Daniel (2020 թ․ մարտի 4). «Were Jill Biden and Symone Sanders the real winners of Super Tuesday? Twitter thinks so». Tampa Bay Times.
  96. Gillette, Sam; Mauch, Ally (2020 թ․ հունիսի 30). «Dr. Jill Biden on Her Campaign Trail Project & What She Wants People to Know About Her Husband». People.
  97. «Biden outlines school reopening plan amid pandemic». Yahoo! News. Associated Press. 2020 թ․ հուլիսի 17.
  98. Axelrod, Tal (2020 թ․ հուլիսի 9). «Jill Biden promises if Biden's elected 'no more Betsy DeVos'». MSN.
  99. Choi, Matthew (2020 թ․ օգոստոսի 19). «Jill Biden opens up about family in candid DNC appearance». Politico.
  100. «Dr. Jill Biden to Deliver Commencement Address at Kingsborough Community College» (Press release). PRNewswire. 2009 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 16-ին.
  101. Saltonstall, David (2009 թ․ հունիսի 12). «Second Lady Jill Biden captivates Kingsborough Community College students». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 16-ին.
  102. Rhodes, Jerry (2010 թ․ հունվարի 9). «Education is transformational, Jill Biden tells UD graduates». UDaily. University of Delaware.
  103. Freyer, Felice J. (2011 թ․ մայիսի 16). «Vice President's wife speaks to Salve Regina grads» (PDF). The Providence Journal. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  104. «Jill Biden to speak at Salve Regina commencement». The Boston Globe. Associated Press. 2011 թ․ ապրիլի 20.
  105. DeHuff, Jenny (2011 թ․ մայիսի 20). «Jill Biden speaks at Montgomery County Community College commencement». The Ambler Gazette.
  106. «Commencement Address by Dr. Jill Biden to Graduates, Family Members, and Faculty of Montgomery County Community College» (Press release). The White House. 2011 թ․ մայիսի 19.
  107. «Dr. Jill Biden delivers Commencement Address to MCCC Graduates». YouTube. 2011 թ․ մայիսի 20.
  108. «Dr. Jill Biden, Second Lady of the United States and Villanova alumna, to Deliver University's 2014 Commencement Address, May 16» (Press release). Villanova University. 2014 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  109. Stein, Linda (2014 թ․ մայիսի 17). «Jill Biden to Villanova grads: 'Show your heart to the world'». The Delaware County Daily Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  110. «Dr. Jill Biden, Second Lady of the United States and Villanova alumna, to Deliver University's 2014 Commencement Address, May 16» (Press release). Villanova University. 2014 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  111. Eidler, Scott (2017 թ․ մայիսի 21). «Former 2nd lady Jill Biden speaks to Hofstra grads». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  112. «Honorary Degrees». Hofstra University. 2019 թ․ դեկտեմբեր.
  113. https://web.dscc.com/news/newsarticledisplay.aspx?ArticleID=2620

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիլ Բայդեն» հոդվածին։