Նայիբ Արմանդո Բուկելե Օրտես (իսպ.՝ Nayib Armando Bukele Ortez, հուլիսի 24, 1981(1981-07-24)[1], Սան Սալվադոր, Սալվադոր[2]), սալվադորցի պետական և քաղաքական գործիչ, գործարար, 2019 թվականի հունիսի 1-ից Սալվադորի նախագահը։ 2012 թվականին ընտրվել է Նուևո-Կուսկալթան մունիցիպալիտետի քաղաքապետ։ 2015 թվականին դարձել է Սան Սալվադորի քաղաքապետը։ Երկու ընտրարշավներում էլ ընտրվել է Ֆարաբունդո Մարտիի անվան ազգային ազատագրման ճակատից[5]։ 2024 թվականի փետրվարի 4-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ըստ նախնական տվյալների, ընտրողների ավելի քան 85%-ը քվեարկել է Բուկելեի օգտին[6][7]։

Նայիբ Բուկելե
իսպ.՝ Nayib Armando Bukele Ortez
 
Կուսակցություն՝ Ֆարաբունդո Մարտիի անվան ազգային ազատագրական ճակատ, Նոր Գաղափարներ, Grand Alliance for National Unity? և Democratic Change?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարար և ինֆլյուենսեր
Դավանանք միաստվածություն
Ծննդյան օր հուլիսի 24, 1981(1981-07-24)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Սան Սալվադոր, Սալվադոր[2]
Քաղաքացիություն  Սալվադոր
Ի ծնե անուն իսպ.՝ Nayib Armando Bukele Ortez
Հայր Armando Bukele Kattán?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Նայիբ Բուկելեն ծնվել է 1981 թվականի հուլիսի 24-ին Սան Սալվադորում։ Մայրն Օլգա Օրտեզ դե Բուկելեն է, հայրը՝ պաղեստինական ծագմամբ գործարար Արմանդո Բուկելե Կատանը, որը կրոնի և Սալվադորի քաղաքական կյանքում ազդեցիկ գործիչ է։ Մանկուց կարողություններ է դրսևորել ձեռնարկատիրության ոլորտում։ 18 տարեկանում նա արդեն ընկերության ղեկավար էր[8]։ Սովորել է Խոսե Սիմեոն Կանյասի անվան կենտրոնամերիկյան համալսարանի իրավաբանական բաժնում, սակայն որոշել է դադարեցնել իր բարձրագույն կրթությունը, որպեսզի նվիրվի ընտանեկան բիզնեսին։ Նա «Yamaha Motors El Salvador» ընկերության սեփականատերն է[9], որը Սալվադորում վաճառում և տարածում է Յամահա ընկերության ապրանքները[10]։ «OBERMET, S.A. DE C.V» ընկերության տնօրենն է և նախագահը[11]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2012 թվականի մարտի 11-ին Ֆարաբունդո Մարտիի անվան ազգային ազատագրման ճակատի (FMLN) կոալիցիայից Նայիբ Բուկելեն ընտրվել Է Լա Լիբերտադ դեպարտամենտի Նուևո-Կուսկատլան մունիցիպալիտետի քաղաքապետ՝ առաջ անցնելով Ազգայնական հանրապետական դաշնակցության (ARENA) թեկնածուից[12]։

2015 թվականի մունիցիպալ ընտրություններում Բուկելեն, ներկայացնելով «FMLN» և «PSP» կոալիցիան, հաղթանակ է տարել և դարձել երկրի մայրաքաղաք Սան Սալվադորի քաղաքապետ՝ առաջ անցնելով Ազգայնական հանրապետական դաշնակցության թեկնածուին, որը նախորդող 6 տարիների ընթացքում ղեկավարել է քաղաքը[13]։

Սակայն 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Նայիբ Բուկելեն, մեղադրվելով կուսակցության բարոյագիտական դատարանի կողմից, հեռացվել է կուսակցությունից՝ ներքին տարանջատումը խթանելու և կուսակցության դեմ ուղղված զրպարտչական հայտարարությունների համար[14][15][16]։

Նախագահական ընտրարշավ խմբագրել

«FMLN»-ից հեռանալուց հետո 2019 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու նրա մտադրությունը հակվել է մասնակցել որպես անկախ թեկնածու, որը մերժում է երկրի քաղաքական համակարգը[17]։ Նա իրեն քաղաքական կուսակցության վերածելու նպատակով սկսել է «Նոր գաղափարներ» շարժումը, որով կարող էր իր թեկնածությունը քվեարկության դնել ընտրություններում[18]։

Նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարությունից հետո նա ճնշման է ենթարկվել ինչպես «FMLN»-ի ձախ, այնպես էլ Ազգայնական հանրապետական դաշնակցության աջ թևի կողմից։ Երկրի երկու հիմնական կուսակցություններն էլ արգելափակել են սեփական կուսակցություն հիմնելու կամ որևէ այլ կուսակցությունից առաջադրվելու նրա բոլոր փորձերը։ Ի վերջո, իր հետ վերցնելով «FMLN»-ի ակտիվների մի մասին՝ նա միացել է վերջինիս վերջին դաշնակից Ազգային միասնության լայն դաշինքի (GANA) Կենտրոնական աջ կուսակցությանը։ Ոմանք Բուկելեի այս երկդիմի որոշումը դիտարկել են որպես դավաճանություն նրա առաջադեմ իդեալներին։ Նրա նախընտրական ընտրարշավը պնդել է, որ գոյություն ունեցող կուսակցությանը միանալը նախագահական ընտրարշավ անցկացնելու համար միակ մնացած տարբերակն էր։ 2019 թվականի փետրվարի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին Նայիբ Բուկելեն հաղթանակ է տարել[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 https://cnnespanol.cnn.com/2019/01/22/quien-es-nayib-bukele-el-candidato-presidencial-lider-en-la-contienda-de-el-salvador/
  3. https://web.archive.org/web/20220131121232/https://time.com/collection/100-most-influential-people-2021/
  4. https://www.laprensagrafica.com/elsalvador/Bukele-es-distinguido-con-doctorado-honoris-causa-por-universidad-en-Beijing-20191204-0243.html
  5. «Biografía». Nayib Bukele. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  6. Renteria, Nelson; Kionsian, Sarah; Jorgic, Drazen (2024 թ․ փետրվարի 4). «El Salvador's President Bukele Declares Himself Winner of Presidential Vote». Reuters (անգլերեն). San Salvador, El Salvador. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  7. «El Salvador's President Bukele Claims "Record" Re-Election Victory». France 24 (անգլերեն). 2024 թ․ փետրվարի 5. Վերցված է 2024 թ․ փետրվարի 5-ին.
  8. «http://www.contrapunto.com.sv/nacionales/politica/nayib-bukele-el-capitalista-mas-popular-de-la-izquierda-salvadorena». Contrapunto.com.sv. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  9. Labrador, Gabriel (2014 թ․ օգոստոսի 20). «El FMLN abre la puerta grande a Nayib Bukele». El Faro. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  10. «Yamaha Motor El Salvador». Yamaha Motors El Salvador. 2017 թ․ հուլիսի 26. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  11. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. «Elecciones El Salvador 2012 - Concejos Municipales - LA LIBERTAD - NUEVO CUSCATLAN». www.tse.gob.sv. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. «Resultados de Concejos Municipales - TSE». tse.gob.sv. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին.
  14. «FMLN expulsa a Bukele del partido». El Diario de Hoy. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  15. «Nayib Bukele, expulsado del FMLN por estas razones». La Prensa Gráfica. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  16. Rauda Zablah, Arauz, and Valencia, Nelson, Sergio, and Roberto (2017 թ․ հոկտեմբերի 7). «Medas-sólo-por-interés-electorero".htm». El Faro (digital newspaper).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. «El Salvador's New Savior - Upside Down World». Upside Down World (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  18. «El futuro de Nuevas Ideas y situación de la Alcaldía». Nayib Bukele. 2018 թ․ մայիսի 14. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  19. El Salvador: anti-corruption candidate Nayib Bukele wins presidential election
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայիբ Բուկելե» հոդվածին։