Խավիեր Խերարդո Միլեյ (իսպ.՝ Javier Gerardo Milei, հոկտեմբերի 22, 1970(1970-10-22), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի քաղաքական գործիչ, գործարար և տնտեսագետ, ազգային պատգամավոր Բուենոս Այրեսից (2021 թվականից) և «Ազատությունը մոտենում է» քաղաքական կոալիցիայի առաջնորդ (2019 թվականից)։ Արգենտինայի ընտրված նախագահ (2023 թվականից)։

Խավիեր Միլեյ
իսպ.՝ Javier Gerardo Milei
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 22, 1970(1970-10-22) (53 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
ԱզգությունCroats in Argentina?
Մայրենի լեզուիսպաներեն
Կրոնկաթոլիկություն[1]
ԿրթությունIDES?, University of Belgrano?, Torcuato di Tella University? և Q124750910? (1988)[2]
Մասնագիտությունտնտեսագետ, գրող, ուսուցիչ, հաղորդավար, ռադիոհաղորդավար, քաղաքական գործիչ, հեռուստամեկնաբան, պետական ծառայող և ֆուտբոլիստ
Զբաղեցրած պաշտոններՊատգամավորների պալատի անդամ, President of the Libertarian Party (Argentina)? և Արգենտինայի նախագահ
ԿուսակցությունLiberty Advances?[3], Avanza Libertad?[4] և Libertarian Party?[5][6]
Կայքjaviermilei.com
Ստորագրություն
Изображение автографа
 Javier Milei Վիքիպահեստում

Միլեյը պաշտպանում է ավստրիական տնտեսական մտքի դպրոցը և իրեն համարում է «կարճաժամկետ մինարխիստ», բայց «փիլիսոփայորեն անարխակապիտալիստ է»։ Նա Արգենտինան համարում է «հարկային դժոխք» և հանդես է գալիս պետական ծախսերի արագ կրճատման օգտին՝ բյուջեն հավասարակշռելու համար։

Միլեյը լայնորեն հայտնի է դարձել իր կանոնավոր հեռուստատեսային ելույթներով, որտեղ նա քննադատել է Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների, Մաուրիսիո Մակրիի և Ալբերտո Ֆեռնանդեսի վարչակազմերը՝ անվերահսկելի ծախսերի և բյուջեի ճշգրտումների բացակայության համար։

2021 թվականից Միլեյն ազգային պատգամավոր է (Արգենտինայի ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի անդամ) Բուենոս Այրես ինքնավար քաղաքի «Ազատությունը մոտենում է» կոալիցիայից։ Նա խոստացել է չքվեարկել ո՛չ հարկերի բարձրացման, ո՛չ նոր հարկերի օգտին[7]։

Միլեյը 2023 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվել է Արգենտինայի համընդհանուր ընտրություններում՝ որպես փոխնախագահի թեկնածու ընտրելով Վիկտորյա Վիլյարոելին[8]։ 2023 թվականի օգոստոսի 13-ին Արգենտինայի նախնական ընտրություններում նա միայնակ հավաքել է ավելի շատ ձայներ (29,86%), քան որևէ քաղաքական ճակատ[9][10]։ Նա անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ մրցակցել է Սերխիո Մասսայի հետ[11]։ 2023 թվականի նոյեմբերի 19-ին նա հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում՝ 56 տոկոսով Մասսայի 44 տոկոսի դիմաց և դարձել ընտրված նախագահ[12]։

Վաղ կյանք և երիտասարդություն խմբագրել

Խավիեր Միլեյը ծնվել է 1970 թվականին ավտոբուսի վարորդի ընտանիքում։ Նա հաճախել է Կարդենալա Կոպելոոյի միջնակարգ դպրոցը։ 12 տարեկանում նա հայտարարել է, որ որոշել է կարիերան շարունակել տնտեսագիտության ոլորտում այն բանից հետո, երբ Խոսե Ալֆրեդո Մարտինես դե Օսի ուշ տնտեսական կառավարումը երկիրը հանգեցրել է հիպերինֆլյացիայի։ Ուշ պատանեկության և վաղ հասունության տարիներին մինչև 1989 թվականը նա եղել է «Չակարիտա Ջունիորսի» դարպասապահ։ Նա նաև երգել է Everest խմբում, որը հիմնականում կատարել է The Rolling Stones-ի քավերները[13]։

Տնտեսագետի կարիերա խմբագրել

Միլեյը ստացել է տնտեսագիտության աստիճան Բելգրանոյի համալսարանում, ինչպես նաև երկու մագիստրոսի կոչում՝ Instituto de Desarrollo Económico y Social-ում և Torcuato di Tella համալսարանում[14]։

Ավելի քան քսան տարի Միլեյը եղել է մակրոէկոնոմիկայի, աճի տնտեսագիտության և միկրոէկոնոմիկայի պրոֆեսոր։ Նա տնտեսական աճի փորձագետ է և մի շարք տնտեսական առարկաներ է դասավանդել Արգենտինայի և արտերկրի համալսարաններում։ Գրել է ավելի քան հիսուն գիտական աշխատություն[14][15]։

Միլեյն աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ Maxima AFJP-ում (մասնավոր կենսաթոշակային ընկերություն), գլխավոր տնտեսագետ Estudio Broda-ում (ֆինանսական խորհրդատվական ընկերություն) և որպես պետական խորհրդատու Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում։ Նա նաև եղել է ավագ տնտեսագետ HSBC Արգենտինայում և Corporación América մասնավոր ընկերությունում, որտեղ տասնհինգ տարի աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ և ֆինանսական խորհրդատու։ Նա աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ մի քանի ազգային և միջազգային պետական կառույցներում։ 2012 թվականից Միլեյը գլխավորել է ազգային վերլուծական Fundación Acordar կենտրոնի տնտեսական հետազոտությունների բաժինը։ Նա ընդգրկված է եղել նաև Միջազգային առևտրային պալատի և Համաշխարհային տնտեսական ֆորումի տնտեսական քաղաքականության խմբում (G20-ի խորհրդական)[16][17]։

Քաղաքական հայացքներ խմբագրել

Քաղաքական դիտորդները նրա գաղափարական հայացքները դասակարգել են որպես աջակողմյան ազատական և պահպանողական հակումների[18][19], ինչպես նաև աջ պոպուլիստական և ծայրահեղ աջ քաղաքականության խառնուրդ[9]։ Սոցիալիզմին հակադրվելու գործում Միլեյն աջակցում է Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին և ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին[20]։ Նա մտերիմ է իսպանական պահպանողական Vox կուսակցության[21], ինչպես նաև Չիլիի նախագահի պահպանողական նախկին թեկնածու Խոսե Անտոնիո Կաստուի հետ։

Միլեյը ստորագրել է Մադրիդյան խարտիան՝ իսպանական «Ձայն» կուսակցության կազմած մի փաստաթուղթ, որում ձախ խմբերը նկարագրվում են որպես Իբերո-Ամերիկայի թշնամիներ, որոնք մասնակցում են «հանցավոր նախագծին», որը գտնվում է «Կուբայի ռեժիմի հովանու ներքո»։ Այդ փաստաթուղթը նա ստորագրել է այլ քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք են Պերուից Ռաֆայել Լոպես Ալիագան, Չիլիից Խոսե Անտոնիո Կաստը և Ժաիր Բոլսոնարուի որդին՝ Էդուարդո Բոլսոնարոն Բրազիլիայից[22]։

Միլեյը դեմ է հանդես գալիս աբորտների իրավունքներին[23] և հրապարակայնորեն կրկնել է իր խիստ հակաաբորտային դիրքորոշումը[24][25]՝ հայտարարելով, որ աբորտը խախտում է չհարձակման սկզբունքը. նա դա դիտարկել է որպես ունեցվածքային հակամարտություն կամ սեփականության խնդիր[26], և համեմատություններ է անցկացրել աբորտի և գողության միջև[27][28]։ 2021 թվականի սեպտեմբերին պատասխանելով O Globo թերթի լրագրողի հարցին 10-ամյա աղջկա բռնաբարության հետ կապված աբորտի դեպքի մասին՝ Միլեյը հայտարարել է, որ նման հանգամանքներում աբորտը միևնույն է սպանություն է[29]։ Նրա կարծիքով՝ հղիության արհեստական ընդհատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մոր կյանքին վտանգ է սպառնում[30]։

Միլեյը հերքում է գլոբալ տաքացման գոյությունը՝ անտեսելով կլիմայի փոփոխության գիտական կոնսենսուսը, և այն վերագրում է սոցիալիստական հորինվածքին[31][32]։ Նա ասում է, որ կլիմայի փոփոխության հետ կապված վախերը ոչ այլ ինչ են, եթե ոչ «նեոմարքսիստների քարոզած կեղծիք»[33]։ Միլեյը հայտարարել է, որ խնդիր չունի միասեռ ամուսնությունների հետ և անտարբեր է դրանց նկատմամբ. ամուսնությունը նա դիտարկում է որպես պայմանագիր և դեմ է դրան որպես «ինստիտուտի»[34]։

Միլեյը տեսականորեն անարխակապիտալիստ է, գործնականում նա իրեն համարում է մինարխիստ, ինչպես նաև իրեն անվանում է լիբերալ-ազատական[35]։ Նա հաճախ է հիշատակում 1989-1999 թվականներին Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմին և նրա էկոնոմիկայի նախարար Դոմինգո Ֆելիպե Կավալոյին[36]։ Բացի այդ, նա պաշտպանում է ազատական մտածող Խուան Բաուտիստա Ալբերդիի և նրա սահմանադրության գաղափարներն ու արժեքները, ինչպես նաև Ալբերտո Բենեգաս Լինչին և 1980-ական թվականների սերունդը[37]։

Արտաքին քաղաքականություն խմբագրել

 
Միլեյը Արգենտինայում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Սթենլիի հետ, 2023 թվական

Արտաքին քաղաքականության վերաբերյալ Միլեյը հայտարարել է, որ Արգենտինայի նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն ու Իսրայելը կլինեն իր գլխավոր դաշնակիցները։ Նա նաև հայտնել է Իսրայելում Արգենտինայի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու իր մտադրությունը[38][39]։

2022 թվականի սկզբին Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբում Միլեյը ուկրաինական դրոշով մտել է Արգենտինայի ազգային կոնգրեսի պալատ՝ ցույց տալով իր դիրքորոշումը հակամարտության նկատմամբ[40]։ Հասարակական կարգի քաղաքականության կողմնակից Միլեյը կողմ է զենքի անսահմանափակ սեփականությանը[41]՝ նշելով, որ Արգենտինային պետք են զինված ուժեր՝ «կրկին իշխանություն ունենալու համար»[42]։ Նա աջակցում է Սալվադորում Նայիբ Բուկելեի վարած կոշտ քաղաքականությանը։ Մոդելն ուղղակիորեն չմերժելու խոհեմ մոտեցում ցուցաբերելով՝ նա հայտարարել է. «Սկզբունքորեն, մենք ասում ենք, որ պետք է ուսումնասիրենք այդ մոդելը, և այն, ինչ արել է Նաուելը [Սոտելոն, պատգամավոր], գնացել է այն ուսումնասիրելու [Սալվադոր]։ Մենք ուսումնասիրում ենք մոդելը, քանի որ այն չափազանց հաջող է եղել»[42]։

2023 թվականի օգոստոսին Միլեյը հայտարարել է, որ կքննարկի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրիին արտերկրում Արգենտինայի դեսպան նշանակելու հարցը, եթե հաղթի 2023 թվականի հոկտեմբերի համընդհանուր ընտրություններում[43]։

Նախագահի ընտրություններ 2023 խմբագրել

Electoral history of Javier Milei
Թվական Պաշտոն Քաղաքական ուժ Քվեներ Արդյունք
Ընդամենը % Տեղ
2023 Արգենտինայի նախագահ «Ազատությունը մոտենում է» 14․345․078 55,75% 1-ին Ընտրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://twitter.com/JMilei/status/915941489125003265
  2. https://www.lanacion.com.ar/lifestyle/instituto-cardenal-copello-como-es-el-colegio-al-que-el-presidente-milei-regreso-hoy-36-anos-despues-nid06032024/
  3. https://www.clarin.com/politica/jose-luis-espert-javier-milei-presentaron-listas-candidatos-separadas-sorpresas_0_em9KxhoHR.html
  4. https://www.telam.com.ar/notas/202012/537786-espert-milei-y-rosales-lanzaron-en-cordoba-el-frente-avanza-libertad.htm
  5. https://web.archive.org/web/20230421045754/https://www.clarin.com/politica/jose-luis-espert-javier-milei-presentaron-listas-candidatos-separadas-sorpresas_0_em9KxhoHR.html
  6. https://web.archive.org/web/20231120165520/https://www.telam.com.ar/notas/202012/537786-espert-milei-y-rosales-lanzaron-en-cordoba-el-frente-avanza-libertad.html
  7. «Javier Milei: «Antes de subir los impuestos me corto un brazo»». IP - Información Periodística. 2021 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  8. Clarín.com (2022 թ․ ապրիլի 11). «Javier Milei decidió que será candidato a presidente: qué tiene, cuánto mide y a quiénes quiere sumar». Clarín (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  9. 9,0 9,1 «Who is Javier Milei, Argentina's far-right populist politician?». www.aljazeera.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  10. Misculin, Nicolás (2023 թ․ օգոստոսի 14). «Argentine far-right outsider Javier Milei posts shock win in primary election». Reuters (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  11. «Argentina presidential election: Javier Milei and Sergio Massa head for run-off vote». BBC News (բրիտանական անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. Misculin, Nicolás (2023 թ․ նոյեմբերի 20). «Argentine libertarian Milei pledges new political era after election win». Reuters (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. Compte, Juan Manuel (2017 թ․ նոյեմբերի 27). [https://www.cronista.com//dixit/Milei-La-Argentina-cree-que-Macri-es-liberal-20171127-0001.html «Milei, entre la solidez t�cnica y la aspereza de un exarquero de Chacarita»]. www.cronista.com (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 26 (օգնություն)
  14. 14,0 14,1 Viriglio, Veronique (2023 թ․ օգոստոսի 16). «Argentina: Milei, un outsider contro il kirchnerismo» (իտալերեն). AGI. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  15. «Agesor». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  16. «Milei ante el círculo rojo: se reencontró con su exjefe y despertó risas, pero no confianza en su plan». La Nación (իսպաներեն). 2023 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  17. «Javier Gerardo Milei». World Economic Forum. 2016. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.
  18. Quevedo, Aldemar Moreno (2022 թ․ հունիսի 8). «¿Quién le teme a Javier Milei?». Forbes Colombia (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  19. Javier Milei(անգլ.) // Wikipedia. — 2023-08-14.
  20. «La entrevista de Javier Milei a la prensa de Brasil: "Mi alineamiento con Bolsonaro y Trump es casi natural"». infobae (եվրոպական իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  21. Niebieskikwiat, Natasha (2021 թ․ հոկտեմբերի 11). «Javier Milei refuerza su perfil internacional: fue la estrella invitada en un encuentro de la ultra derecha española». www.clarin.com (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  22. Foro Madrid(իսպ.) // Wikipedia, la enciclopedia libre. — 2023-10-03.
  23. «Economia argentina é um vulcão a ponto de estalar, diz Javier Milei, líder dos libertários». Folha de S.Paulo (բրազիլական պորտուգալերեն). 2021 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  24. Goñi, Uki (2023 թ․ օգոստոսի 14). «Far-right outsider takes shock lead in Argentina primary election». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  25. Criales, Mar Centenera, José Pablo (2023 թ․ օգոստոսի 14). «Ultra-conservative Javier Milei capitalizes on the protest vote and wins Argentina's primaries». EL PAÍS English (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. «Milei justificó su rechazo al aborto: "Hay un conflicto de propiedad"». A24 (իսպաներեն). 2021 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  27. Destape, El (2018 թ․ հունիսի 4). «Milei comparó el aborto con una situación de robo y Barbieri lo cruzó en vivo». www.eldestapeweb.com (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  28. «Javier Milei opina sobre el aborto, AM 1070- 09/01/18» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  29. Destape, El (2021 թ․ սեպտեմբերի 30). «Javier Milei sobre el aborto para O Globo: "un aborto es un asesinato agravado por el vínculo"». www.eldestapeweb.com (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  30. «Milei justificó su rechazo al aborto: "Hay un conflicto de propiedad"». A24 (իսպաներեն). 2021 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  31. anred (2021 թ․ օգոստոսի 9). «Javier Milei sobre el calentamiento global: "es otra de las mentiras del socialismo"». ANRed (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  32. «Right-wing populist Javier Milei gains support in Argentina by blasting 'political caste'». AP News (անգլերեն). 2023 թ․ մայիսի 28. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  33. «Javier Milei y la internacional de derecha». Perfil (իսպաներեն). 2023 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  34. «Cinco definiciones fuertes de Javier Milei: armas, drogas, homosexualidad, aborto y el Estado como enemigo». www.cronista.com (իսպաներեն). 2021 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  35. «Javier Milei, anarcocapitalista en la teoría y minarquista en la práctica». CNN (իսպաներեն). 2021 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  36. Página|12 (2020 թ․ օգոստոսի 20). «Javier Milei: el profeta del caos que no se cumple | Economista mediático con discurso violento y autoritario acumula record de pronósticos fallidos». PAGINA12 (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  37. «Milei anunció que Bertie Benegas Lynch encabezará la lista de diputados en provincia de Buenos Aires». Perfil (իսպաներեն). 2023 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  38. «Argentina's Far-right Presidential Candidate Studies Torah, Mulls Conversion to Judaism and Is an Avowed Fan of Israel». Haaretz (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  39. «Javier Milei: "Si soy presidente, mis aliados son EEUU e Israel"». diariolasamericas.com (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  40. «"Insólita sesión: Milei llegó embanderado de Ucrania y otro diputado en monopatín"». Cronica. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  41. «Javier Milei: "Estoy a favor de la libre portación de armas"». infobae (եվրոպական իսպաներեն). 2022 թ․ մայիսի 27. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  42. 42,0 42,1 Molina, Federico Rivas (2023 թ․ մարտի 30). «Javier Milei, the unclassifiable Argentine politician». EL PAÍS English (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  43. «Milei wants to appoint Macri as Argentina's overseas ambassador | Buenos Aires Times». www.batimes.com.ar. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.