Նենսի Փելոսի
Նենսի Պատրիսիա դը Ալեսանդրո Փելոսի (անգլ.՝ Nancy Patricia D'Alesandro Pelosi, մարտի 26, 1940[4][5][6][…], Բալթիմոր[7][8]), ամերիկացի քաղաքական գործիչ։
Նենսի Փելոսի անգլ.՝ Nancy Pelosi | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Trinity Washington University? (1962) և Institute of Notre Dame? (1958)[2] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | իտալական ծագումով ամերիկացի |
Դավանանք | կաթոլիկություն[3] |
Ծննդյան օր | մարտի 26, 1940[4][5][6][…] (85 տարեկան) |
Ծննդավայր | Բալթիմոր[7][8] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Nancy Patricia D'Alesandro |
Հայր | Թոմաս դ'Ալեսանդրո կրտսեր |
Մայր | Annunciata M. "Nancy" D'Alesandro?[9] |
Ամուսին | Փոլ Փելոսի |
Զավակներ | Nancy Corinne Prowda?, Փոլ Փելոսի կրտսեր, Քրիստին Փելոսի և Ալեքսանդրա Փելոսի |
Կայք՝ | pelosi.house.gov |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելՆենսի Պատրիսիա դը Ալեսանդրո Փելոսին ծնվել է 1940 թ-ի մարտի 26-ին Բալթիմորում, Մերիլենդ, ԱՄՆ։ Ամերիկացի քաղաքական գործիչ և ներկայացուցիչների պալատի խոսնակն է։ Նա ընտրվել է որպես պալատի անդամ Կալիֆորնիա նահանգից դեռևս Ջորջ Վոկեր Բուշի նախագահության ժամանակ։ Հետագայում մնացել է որպես խոսնակ նաև նախագահ Բարաք Օբամայի նախագահության ընթացքում։ Նա ներկայացուցիչների պալատում հայկական խմբի անդամ է։ Նրա հայրը՝ Թոմաս դը Ալեսանդրոն (en) եղել է Կոնգրեսի անդամ, իսկ հետո նաև Բալթիմորի քաղաքապետ։ Նույն պաշտոնում հետագայում եղել է նաև նրա եղբայրը։
2007 թվականի հոկտեմբերի կեսերին, այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում էր ընդունել 1915 թվականին Օսմանյան թուրքերի կողմից հայերի բնաջնջումը որպես ցեղասպանություն որակելու մասին, Փելոսին խոստացավ քվեարկության դնել այդ ցեղասպանության ընդունման բանաձևը[21]։ Բանաձևի նախագիծը նախազգուշացումներ առաջացրեց նախագահ Բուշի կողմից և կատաղի քննադատություն Թուրքիայի կողմից, ընդ որում Թուրքիայի վարչապետն ասաց, որ բանաձևի ընդունումը կվտանգի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները[22]։ Այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի աջակցությունը թուլացավ, բանաձևի հովանավորները հրաժարվեցին քվեարկության իրենց կոչից, և հոկտեմբերի վերջին Փելոսին ետ կանչեց ցեղասպանության ընդունման բանաձևն առանց քվեարկության։
Բանաձևն ընդունվել է Փելոսիի՝ խոսնակի պաշտոնում երկրորդ ժամկետում։ 2019 թվականի հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատը քվեարկել է 405 կողմ, 11 դեմ՝ հաստատելով բանաձևը։
2022 թվականի ապրիլի 30-ին Փելոսին Կիևում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ խոստանալով ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային ռուսական ներխուժման ժամանակ[23][24]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/nancy-pelosi-1940
- ↑ 2,0 2,1 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ https://www.npr.org/2022/06/29/1108548298/pelosi-vatican-communion-abortion-rights
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 GeneaStar
- ↑ 7,0 7,1 7,2 Profile: Nancy Pelosi
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.usatoday.com/story/onpolitics/2013/01/23/pelosi-superbowl-49ers-ravens/1859309/
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/nancy-pelosi/
- ↑ https://www.jfklibrary.org/events-and-awards/profile-in-courage-award/award-recipients/nancy-pelosi-2019
- ↑ https://www.president.gov.ua/documents/2882022-42333
- ↑ Pelosi N. (unspecified title) — 2022.
- ↑ Ing-wen T. (unspecified title) — 2022.
- ↑ https://www.president.gov.ua/documents/7342022-44529
- ↑ https://time.com/collection/100-most-influential-people-2019/5567750/nancy-pelosi-2/
- ↑ https://time.com/collection/100-most-influential-people-2020/5888303/nancy-pelosi-speaker-of-the-house/
- ↑ https://time.com/collection/most-influential-people-2018/5217622/nancy-pelosi/
- ↑ https://www.elespanol.com/espana/politica/20230512/sanchez-nancy-pelosi-orden-isabel-catolica-washington/763173680_0.html
- ↑ https://www.assas-universite.fr/fr/recherche/docteurs-honoris-causa
- ↑ «VOA News - US House Speaker: Armenian Genocide Measure Will Go Forward». web.archive.org. 2007 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Reuters | Breaking International News & Views». Reuters (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Pelosi, Congressional Delegation Statement on Visit to Kyiv, Ukraine». Speaker Nancy Pelosi (անգլերեն). 2022 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Pelosi concludes secret visit to Ukraine». POLITICO (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Նենսի Փելոսիի պաշտոնական կայք էջը Արխիվացված 2007-01-05 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Փելոսի» հոդվածին։ |