ԱՄՆ նախագահական ընտրություններ (2024)

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հերթական նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Դրանք կլինեն երկրի պատմության մեջ 60-րդ նախագահական ընտրությունները, որին կարող է ընտրվել ԱՄՆ-ի 47-րդ նախագահը։

ԱՄՆ Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն՝ նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուն պետք է լինի ԱՄՆ քաղաքացի, նա պետք է լինի 35 տարեկանից ոչ պակաս և երկրի տարածքում ապրի առնվազն 14 տարի։ Առավել հաճախ թեկնածուները փրայմերիզների ընթացքում առաջադրվում են քաղաքական կուսակցություններից մեկից։ Հնարավոր թեկնածուների թվում է հանրապետական Դոնալդ Թրամփը, որը եղել է ԱՄՆ նախագահ 2017-2021 թվականներին, և դեմոկրատ Ջո Բայդենը, որը նախագահ է ընտրվել 2021 թվականներին։

Ենթադրյալ թեկնածուներԽմբագրել

Դեմոկրատական կուսակցությունԽմբագրել

Փորձագետները նշում են, որ Կուոմոյի վարկանիշը զգալիորեն աճել է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ նրա հաջող պայքարի շնորհիվ, իսկ Օկասիո-Կորտեսը շատ տարածված է երիտասարդ ընտրողների և աշխատանքային դասի ներկայացուցիչների շրջանում[2][3]։ 2024 թվականի ընտրություններին Ջո Բայդենի մասնակցությունը փորձագետները քիչ հավանական են համարում նրա տարիքի պատճառով. նա այդ պահին կլինի 81 տարեկան[4]։

Հանրապետական կուսակցությունԽմբագրել

  • 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Սթիվ Բենոնը դեռ մինչև 2020 թվականի ընտրությունները հայտարարել էր, որ Թրամփն իր պարտության դեպքում կշարունակի պայքարը և կառաջադրվի 2024 թվականին[5]։
  • Հնարավոր թեկնածուների թվում են Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին[6]։

Այլ թեկնածուներԽմբագրել

  • Ռեփեր Քանյե Ուեսթը, որն առաջադրվել էր 2020 թվականին Birthday Party-ից, քվեարկության օրը հայտարարել է, որ կմասնակցի հաջորդ ընտրություններին[7][8]։
  • Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականի ընտրություններում։ Այս մասին հայտարարել է նրա կենսագիր Օմիդ Սկոբին[9]։

ԾանոթագրություններԽմբագրել