Բուվայհիներ (պարսկերեն՝ آل بویه Āl-i Būya), իրանական (դեյլեմիտների) դինաստիա, կառավարել է Արևմտյան Իրանում և Իրաքում (935–1055)։

Հիմնադրել են Ահմեդ, Ալի և Հասան Բուվայհիներ եղբայրները, որոնք իրանական Զիյարիների դինաստիայի զորավարներն էին։ Բուվայհիները 935 թվականին նվաճել են Արևմտյան Իրանը, իսկ 945 թվականին գրավելով Բաղդադը, վերացրել Աբբասյանների խալիֆայությունը և ստեղծել ֆեոդալական պետություն՝ իրենց տոհմի անունով։

X դ․ 2-րդ կեսին Բուվայհիները ընդունել են շահնշահի տիտղոս[1]։ Բուվայհիների պետությունը ուժեղացել է X դ․ 2-րդ կեսին, երբ երկիրը ժամանակավորապես միավորվել է։ Ընդլայնվել է ոռոգման ցանցը, մայրաքաղաք Շիրազում, Բաղդադում և այլ քաղաքներում կատարվել են շինարարական աշխատանքներ։ Ֆեոդալական մասնատվածության հետևանքով X դ․ վերջին և XI դ․ սկզբին Բուվայհիները թուլացել են։ 1029 թվականին պետության արևլելյան մասը ենթարկվել է․ Մահմուդ Ղազնևիին։ 1055 թվականին Բուվայհիների պետությունը կործանվել է սելջուկների կողմից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Patrick Clawson. Eternal Iran. Palgrave Macmillan. 2005. ISBN 1-4039-6276-6 p. 19
    • The most thorough treatment of the Buyids is: The Buwayhid Dynasty of Baghdad by Mafizullah Kabir. Calcutta. Iran Society. 1964
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 616