Էլբուրս
Չշփոթել Էլբրուս հոդվածի հետ։
Էլբուրս (պարսկերեն՝ البرز — Alborz), լեռնահամակարգ Իրանի հյուսիսում։ Աղեղնաձև ձգվում են Կասպից ծովի հարավային ափի երկայնքով։ Երկարությունը շուրջ 900 կմ է։ Բաղկացած են մի քանի զուգահեռ շղթաներից։ Բարձրությունը մինչև 5610 մ է (Դեմավենդ հրաբուխը՝ Իրանի ամենաբարձր կետը)։
Էլբուրս | |
---|---|
պարսկերեն՝ البرز | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Մասն է | Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 5610 մետր |
Երկարություն | 600 կմ |
Լայնություն | 130 կմ |
Բարձրագույն գագաթ | Դեմավենդ |
![]() ![]() | |
ԱնվանումԽմբագրել
Անվանումը պարսկերեն բառացի նշանակում է «փայլուն», այսինքն՝ փայլուն լեռ[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլբուրս կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 10)։ |