Բացել գլխավոր ցանկը

Ռեզե-Շահ Փահլավի (մարտի 15, 1878(1878-03-15)[1], Մազանդարան, Իրան - հուլիսի 26, 1944(1944-07-26)[2][1] կամ հուլիսի 25, 1944(1944-07-25)[3], Յոհաննեսբուրգ), Իրանի շահ 1925-1941 թվականներին։ Փահլավիների դինաստիայի հիմնադիրը։

Ռեզա շահ Փահլավի
Reza Shah Pahlavi Official Portrait - Colorized 2.jpg
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զինծառայող
Դավանանք շիա իսլամ և իսլամ
Ծննդյան օր մարտի 15, 1878(1878-03-15)[1]
Ծննդավայր Մազանդարան, Իրան
Վախճանի օր հուլիսի 26, 1944(1944-07-26)[2][1] (66 տարեկանում) կամ հուլիսի 25, 1944(1944-07-25)[3] (66 տարեկանում)
Վախճանի վայր Յոհաննեսբուրգ
Գերեզման Reza Shah's mausoleum
Թաղված Reza Shah's mausoleum
Դինաստիա Փահլավիների հարստություն
Քաղաքացիություն State flag of Iran (1964–1980).svg Փահլավիների հարստություն և Flag of Sweden.svg Շվեդիա[4]
Հայր Abbas Ali Khan?
Ամուսին Tadj ol-Molouk of Iran?, Mariam Swadekukhi?, Q6415357? և Esmat Dowlatshahi?
Զավակներ Hamdamsaltaneh Pahlavi?, Ahmad Reza Pahlavi?, Մոհամմադ Ռեզա Փահլավի, Ashraf Pahlavi?, Fatimeh Pahlavi?, Shams Pahlavi?, Abdul Reza Pahlavi?, Ali Reza Pahlavi I?, Gholam Reza Pahlavi? և Hamid Reza Pahlavi?
 
Ինքնագիր Reza Khan signature.svg
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Կաթոլիկ Իզաբելայի շքանշան և Սպիտակ Արծվի շքանշան

Զինվորական ծառայությունն սկսել է Իրանում գտնվող կազակական բրիգադում։ Դառնալով կազակական բրիգադի հրամանատարը՝ դրա օգնությամբ 1921 թվականի փետրվարի 21-ին կատարել է պետական հեղաշրջում։ 1921-1923 թվականներին ռազմական մինիստր էր, 1923-1925 թվականներին՝ Իրանի վարչապետը։ Ղաշարական դինաստիայի տապալումից (1925 թվականի հոկտեմբերի 31) հետո սահմանադիր ժողովը 1925 թվականի դեկտեմբերի 12-ին Ռեզե-Շահ Փահլավիին հռչակել է Իրանի շահ։ Պայքարել է կենտրոնախույս ֆեոդալների դեմ, իրականացրել ռեֆորմներ դատական, ռազմական լուսավորության ասպարեզում։ Դաժանորեն հալածել է դեմոկրատական կազմակերպություններն ու մամուլը, նպաստել ֆաշիստական Գերմանիայի ներթափանցմանը Իրան։ Սովետական և անգլիական զորքերի Իրան մտնելուց (1941 թվականի օգոստոս) հետո հրաժարվել է գահից՝ հօգուտ որդու՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և հեռացել Իրանից։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։