«Հյուսիս-հարավ» (NS), միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծ։ Տրանսպորտային միջանցքը նախատեսված է ապահովել Իրանի միջոցով Բալթյան երկրների և Հնդկաստանի միջև առկա տրանսպորտային կապը[1]։

«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցք
—— միջանցքով նախատեսվող երթուղին
—— ստանդարտ երթուղի

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի հիմնական առավելությունները մյուս երթուղիների նկատմամբ (մասնավորապես, Սուեզի ջրանցքով ծովային երթուղու նկատմամբ) կայանում են բեռնափոխադրումների ճանապարհի երկուսուկես անգամ կրճատումը, ինչպես նաև ISO-կոնտեյներների փոխադրման սակագնի նվազեցումը, ի տարբերություն ծովային եղանակով փոխադրման[2]։

Միջազգային տրանսպորտային միջանցքի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 7 200 կիլոմետր[3]։

Մասնակից երկրներ խմբագրել

1999 թվականին հնդկական, պարսկական և ռուսական տրանսպորտային մի խումբ ընկերություններ ստորագրել են «Շրի Լանկա- Հնդկաստան- Իրան- Կասպից ծով- Ռուսաստան» միջազգային տրանսպորտային միջանցքով կոնտեյներների արտահանման և ներկրման, ինչպես նաև բեռնափոխադրումների գլխավոր համաձայնագիրը[4]։ Համաձայնագիրը կարգավորում էր ահդ փոխադրման գործընթացը, մասնակիցների պատասխանատվությունը, 20 և 40 փութանոց կոնտեյներների մոտավոր դրույքները և փոխադրման ժամկետները[4]։

2000 թվականի սեպտեմբերի 12-ին, տրանսպորտի հարցերով Եվրասիական երկրորդ կոնֆերանսի ժամանակ, Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է «Հյուսիս-հարավ» միջանցքի ստեղծման միջկառավարական համաձայնագիրը[2]։ Մասնակիցներ երկրներ դարձան Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը[2]։ 2002 թվականի փետրվարին ՌԴ Պետական դուման և Դաշնային խորհուրդն ընդունել են դաշնային օրենք՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագիրը վավերացնելու մասին[4]։ 2002 թվականի մայիսին Սանկտ Պետերբուրգում մասնակից երկրների տրանսպորտի նախարարների կողմից ստորագրվել է միջանցքի պաշտոնական բացման մասին հուշագիր[2]։

2000-2002 թվականներին միջանցքով տեղափոխվել են մի քանի հազար հնդկական կոնտեյներներ[4]։ Բեռնափոխադրումներն իրականացվել են մի խումբ ընկերությունների կողմից, որոնք գործում էին հնդ-իրանական «Իրան-Հենդ» և ռուս-պարսկական «Իրսոտր» ընկերությունների կազմում՝ «Ռեջի» համակարգող ընկերության մասնակցությամ[5]։ Փորձը ցույց է տվել, որ Պարսից ծոցի ափին գտնվող Բենդեր Աբաս նավահանգստից մինչև Կասպից ծովի ափին գտնվող Էնզելի նավահանգիստ բեռնափոխադրման ժամանակը կազմել է 4 օր՝ ներառյալ նաև մաքսային գործընթացները[5]։ Բենդեր Աբասից բեռնափոխադրման ժամկետը կազմել է 13 օր[5]։

Սակայն հետագայում, կապված բազմաթիվ տեխնիկական դժվարությունների հետ, «Հյուսիս-հարավ» միջանցքով կոնտեյներների տեղափոխությունը սահմանափակվել է Ռուսաստան-Իրան-Ռուսաստան երթուղով[4]։ Աստրախանի միջոցով Հնդկաստանից կոնտեյներների տեղափոխությունը սառեցվել է[4]։ Այդուհանդերձ նախագիծը նախկինի պես մնացել է գրավիչ և, ավելի ուշ, համաձայնագրին միացել են նաև Ադրբեջանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Օմանը, Սիրիան[2]։ Համաձայնագրին միանալու հայտ են ներկայացրել նաև Թուրքիան և Ուկրաինան[2]։

Ներկայումս համաձայնագրի ակտիվ մասնակիցներից մեկը Ղազախստանն է, որը «Հյուսիս-հարավ» միջանցքի միջոցով, Ռուսաստանի տարածքով և Սև ծովով, կարողանում է արտահանել բեռնափոխադրումները դեպի Պարսից ծոցի երկրներ։ Սակայն Ղազախստանի համար նպատակային բեռը կոնտեյներները չեն, այլ՝ հացահատիկը։

Նկարագրություն խմբագրել

2015 թվականին ապրանքային շուկան գնահատվում է 25-26 միլիոն տոննա[2]։ Նախատեսվում է, որ Իրանի և Ադրբեջանի միջև կառուցվող երկաթգիծը 13-20 %-ով կկրճատի Թուրքիայի միջոցով ռուսական ապրանքափոխադրման արժողությունը (ներառյալ Բոսֆոր - Մարմարա ծով - Դարդանելի ծովային երթուղին)[6]։ Ռուսաստանի տարածքում «Հյուսիս-հարավ» միջանցքի շրջանակներում բեռնափոխադրման համար կարևոր նշանակություն ունի Բուսլովսկայա - Սանկտ Պետերբուրգ - Մոսկվա - Ռյազան - Կոչետովկա - Ռտիշևո - Սարատով - Վոլգոգրադ - Աստրախան ընդհանուր 2513 կիլոմետր երկարություն ունեցող երկաթգիծը[2]։

Բեռնափոխադրման երթուղի խմբագրել

Կասպից ծովով նախատեսված է բեռնափոխադրման երեք հիմնական երթուղիներ[2]

  • Կասպյան երթուղին անցնում է Աստրախանի, Օլյայի և Մախաչկալայի նավահանգիստներով։ 2004 թվականին կառուցվել է երկաթգիծ մինչև Օլյայի նավահանգիստ։
  • Արևելյան՝ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենիայի միջոցով դեպի Իրանի երկաթուղային համակարգ, որն իրականացվում է Թեջեն-Սերահս սահմանային անցակետերով։ Ուզբեկստանը շրջանցող ճանապարհի կառուցման մասին պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականին, իսկ շահագործման հանձնվել 2013 թվականին։
  • Արևմտյան երթուղին անցնում է Աստրախան - Մախաչկալա - Սամուր ուղղությամբ, այնուհետև Ադրբեջանի տարածքով հասնում Աստարա սահմանային կայարան։ Իրանի տարածքով բեռնափոխադրումներն իրականացվում են Աստարա - Ռեշտ - Կազվին երկաթգծով։ Երկաթգծի բացումը տեղի է ունեցել 2018 թվականին։

Կասպյան խմբագրել

Կասպյան երթուղին անցնում է Աստրախանի, Օլյայի և Մախաչկալայի նավահանգիստներով։

Մինչև Օլյա նավահանգիստ երկաթգծի կառուցումն սկսվել է 2003 թվականի հոկտեմբերի 1-ին[7]։ Այն պաշտոնապես շահագործման է հանձնվել 2004 թվականի հուլիսի 28-ին[7]։ 2010 թվականի առաջին կիսամյակում Օլյայի նավահանգիստ է ժամանել 5700 վագոն բեռ, որը պետք է ուղարկվեր Իրան[7]։

Իրանական կողմում երթուղին անցնում է Բենդերե Էնզելի, Ամիրաբադ և Նոուշեհր նավահանգիստներով։

Արևելյան խմբագրել

Արևելյան երթուղին հանդիսանում է երկաթուղային ուղիղ հաղորդակցության միջոց։ Երկաթուղու հին ճյուղն անցնում է Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի տարածքներով ու Թեջեն-Սերահս սահմանային անցակետով դուրս գալիս Իրանի երկաթուղային համակարգ։ Բեռնաթափումը տեղի է ունենում Սերահս կայարանում[8]։

Նոր ճյուղը, որը կառուցվել է 2014 թվականին, անցնում է Բոլաշակ (Ղազախստանից միանգամից մտնելով Թուրքմենստան) կայարանով և Էտրեկ- Գորգան սահմանային անցակետերով դուրս գալիս Իրանի երկաթուղային համակարգ։

Արևմտյան խմբագրել

Արևմտյան երթուղին անցնում է Աստրախան - Մախաչկալա - Սամուր ուղղությամբ, այնուհետև Ադրբեջանի տարածքով հասնում Աստարա սահմանային կայարան։ Իրանի տարածքով բեռնափոխադրումներն իրականացվում են Աստարա - Ռեշտ - Կազվին երկաթգծով[9]։ 2012 թվականի հոկտեմբերի դրությամբ, Իրանի իշխանությունները խոստացել են բացել երկաթգիծը 2013 թվականի հունիսին[10]։ Երկաթգծի բացումը տեղի է ունեցել 2018 թվականին։

Քննադատություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Международный транспортный коридор «Север — Юг»

«Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի հիմնական թերություններից են․

  • Ռուսաստանի և Իրանի միջև ուղիղ երկաթուղային կապի բացակայությունը, ինչպես նաև ռուսական նավահանգիստներում մաքսային ծառայության դանդաղ աշխատանքը[11]։
  • Ռուսաստանի և Ադրբեջանի (1520 մմ) և Իրանի (1435 մմ) ռելսերի լայնությունների միջև առկա տարբերություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Как сделать транспортный коридор Север-Юг привлекательным». Виртуальная таможня. 07.11.06. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Международный транспортный коридор «Север-Юг»». Транспортные коридоры. ОАО РЖД. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Россия, Индия и Иран создадут альтернативу Суэцкому каналу‍
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Индийские эксперты проведут оценку готовности Астрахани к транзиту по коридору «Север-Юг»». PortNews. 2014 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Новое дыхание проекта «Север – Юг»: от Балтики до Персидского залива». ТПП-Информ. 2014 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. Чичкин, Алексей (№676 от 21.10.2008). «Закавказский рельс». Российская Бизнес-газета. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
  7. 7,0 7,1 7,2 Шесть лет назад в Астраханском регионе было открыто движение поездов по новой железнодорожной ветке «Порт Оля — Яндыки» Արխիվացված 2012-04-28 Wayback Machine, privzd.rzd.ru
  8. Развитие железнодорожного транспорта Արխիվացված 2014-12-09 Wayback Machine, railway.gov.tm
  9. Рустамов, Эльшан (24.03.2011). «Продолжается строительство железной дороги между Ираном и Азербайджаном». First news. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
  10. «Гудок тепловоза раздастся на железнодорожном вокзале Решта уже в июне будущего года | Российско-иранский деловой совет». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  11. Белановский, Сергей (2006). «Перспективы развития торговых отношений России и Индии. Железнодорожное сообщение». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել