Բացել գլխավոր ցանկը

Տուղրիլ Բեկ (բառացի՝ բազեիշխան) (մոտ 993-1063), սելջուկյան թուրքերի պետության հիմնադիր։ Մելշուկի թոռը։ Եղբոր՝ Չակիր Բեկի հետ գլխավորել է օղուզների սելջուկյան միավորումը։ 1038 թվականին նվաճել է Խորասանի մի մասը և Նյուշապուհում հռչակվել սուլթան։ 1040 թվականին ջախջախել է Ղազնևիների պետության (10-12-րդ դարերում, Միջին Արևելքում) զորքը։ 1040-1055 թվականների ընթացքում նվաճել է Խորեզմը, Իրանի մեծ մասը, Ատրպատականը, Իրաքը, 1055 թվականին մտել է Բաղդադ։ Աբբասյան Կաիմ խալիֆան հարկադրված էր Տուղրիլ Բեկին սուլթանի, այնուհետև՝ «Արևելքի և Արևմուտքի թագավորի» տիտղոս։ Տուղրիլ Բեկի օրոք սելջուկները բազմիցս արշավել են (1047, 1048, 1054 թվականներին՝ Տուղրիլ Բեկի գլխավորությամբ) Հայաստան, կողոպտել ու ավերել բազմաթիվ գավառներ ու քաղաքներ, սակայն անհաջողություն կրել Մանազկերտում և Վանանդում։

Տուղրիլ բեկ
TughrilCoin.jpg
 
Մասնագիտություն՝ ռազմական առաջնորդ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր 990
Վախճանի օր սեպտեմբերի 4, 1063
Վախճանի վայր Tajrish, Թեհրանի նահանգ, Իրան
Դինաստիա Սելջուկներ
Քաղաքացիություն Սելջուկյան սուլթանություն
Հայր Mikail of Kınık tribe և Mikha'il
Ամուսին Fulana Khatun, Altun Jan Khatun և Seyyidah Khatun
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png