Հրուշակեղենի արդյունաբերություն

Հրուշակեղենի արդյունաբերություն, սննդի արդյունաբերության ճյուղ, թողարկում է հրուշակեղեն։ Ռուսաստանում դեռևս XV— XVI դարերում զբաղվել են բլիթագործությամբ, իսկ XVIII դարի 2-րդ կեսին Պետերբուրգում և Մոսկվայում գործում էին հատուկ «հրուշակարաններ»։ XIX դարի 2-րդ կեսին քաղաքային բնակչության և արդյունաբերական կենտրոնների աճի հետևանքով ձևավորվեց հրուշակեղենի ֆաբրիկային արտադրությունը։ Մինչհեղափոխական ժամանակաշրջանի ձեռնարկություններից առավել հայտնի էին «էյնեմա» (այժմ՝ «Կրասնի օկտյաբր»), Սիու (այժմ՝ «Բոլշևիկ»), Աբրիկոսովի (Մոսկվայում), ժորժ Բորմանի (Պետերբուրգում և Խարկովում) ֆաբրիկաները։ ԽՍՀՄ-ում հրուշակեղենի արդյունաբերությունը մեծ զարգացում է ստացել մինչպատերազմյան հնգամյակների տարիներին (1929—1940 թվականներ), երբ տարբեր քաղաքներում կառուցվեցին 50 նոր ֆաբ¬ րիկաներ, միաժամանակ վերակառուց¬ վեցին հները։ 19641970 թվականներին շարք մտավ մոտ 60 (հիմնականում ունիվերսալ տիպի) ֆաբրիկա, իսկ 1969 թվականին գործարկվեց Կույբիշևի շոկոլադի ֆաբրիկան, որը խոշորագույններից էր Եվրոպայում (տարեկան արտադրական հզորությունը 16 հազար տոննա)։ Հրուշակեղենի արդյունաբերությունը բնորոշվում է արտադրության պրոցեսների մեքենայացման բարձր աստիճանով, ներդրված են համալիր մեքենայացված անընդհատ հոսքային գծեր, ավտոմատ սարքեր։ 1978 թվականին ԽՍՀՄ-ում արտադրվել է 3, 7 միլիոն տոննա հրուշակեղեն։ ՀԽՍՀ հրուշակեղենի արդյունաբերությունը ներառել է Երևանի հրուշակեղենի-մակարոնի կոմբինատը, Լենինականի հրուշակեղենի ֆաբրիկան, «Հայկոոպի» ու ՀԽՍՀ սննդարդյունաբերության մինիստրության հացի գործարանների մասնագիտացված արտադրություն հրուշակեղենի արտադրության ծավալն աճել է 9, 1 անգամ, կազմել 27, 3 հազար տոննա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 633 CC-BY-SA-icon-80x15.png