Բրնձի ալյուր (կամ բրնձի փոշի), ալյուրի տեսակ՝ պատրաստված իդեալական մանրացված բնձից։ Բրնձի ալյուրը ցորենի ալյուրի հիմնական փոխարինիչն է։ Այն նաև օգտագործվում է որպես խտացնող ագենտ որոշ ուտեստներում, որոնք սառեցվում են, քանի որ խանգարում է հեղուկի անջատման պրոցեսին։

Բրնձի ալյուր
Տեսակսննդային բաղադրամաս
Ենթատեսակալյուր
Հիմնականբրինձ
 Rice flour Վիքիպահեստում

Ստացում խմբագրել

 
Շոգեխաշված բրնձի ճզմում փայտե մուրճով՝ քրե շաղախում․ ճապոնական մոչի պատրաստելու ավանդական եղանակ

Բրնձի ալյուրը կարելի է պատրաստել և սպիտակ, և սև բրնձից։ Ալյուր ստանալու համար կեղևով բրիձը մաքրում են, ստանում են մաքուր հում բրինձ, որն այնուհետև մանրացվում է մինչև ալյուր։

Տեսակներ խմբագրել

Արևելյան Ասիա խմբագրել

Չինաստանում բրնձի ալյուրը կոչում են ժանմիֆեն, իսկ դրա կպչուն տեսակը՝ նումիֆեն։

Ճապոնիայում բրնձի ալյուրը կոչում են կոմեկո, և օգտաործվում է 2 ձևով՝ կպչուն և չոր։ Կպչուն բրինձը անվանում են նաև քաղցր բրինձ, բայց, չնայած դրա անվանման, այն ոչ քաղցր է, ոչ էլ գլյուտեն է պարունակում։ Այն անվանում են կպչուն, քանի որ եփվելուց հետո բրինձը կպչուն է դառնում։ Կպչուն տեսակի ալյուրը պատրաստվում է մի քանի ճանապարհով։ Մի տեսակը, որը ճապոնիայում անվանում են մոչիկո, պատրաստվում է եփված կպչուն բրնձից մոչիգոմե, և օգտագործվում է հիմնականում մոչիի պատրաստման համար կամ որպես սոուսները պնդացնող միջոց։ Մյուս տեսակը, որը կոչվում է շիրատամակո, ստացվում է աղացած չեփված կպչուն բրնձից և օգտագործվում է հրուշակագործության մեջ։ Ոչ կպչուն տեսակը անվանվում է ջոշինկո․ այն ստացվում է կարճահատիկ բրնձից և օգտագործվում է մեծապես հրուշակագործության մեջ։

Կորեայում բրձի ալյուրը, որը պատրաստում են հիմնականում ոչ կպչուն սպիտակ յապոնիկա (կարճահատիկ) բրնձից, անվանում են սսալ-գարու։ Կպչուն բրինձը անվանում են չափսսալ-գարու, իսկ ոչ կպչուն բրինձը՝ մեփսսալ-գարու։ Կորեայում լայնորեն օգտագործվում են նաև բրնձի ալյուրի այլ տեսակներ․ դարչնագույն բրնձի ալյուր՝ հյոնմի-գարու, և սև բրինձի ալյուր՝ հյունմի-գարու։ Մանրացման տարբեր մեխանիզմներից նույնպես կախված է, թե ինչ տեսակի ալյուր կստացվի։ Թաց-մանրացված բրնձի ալյուրը՝ սյուփսիկ սսալ-գարու, պատրաստվում է ջրով թրջված, չորացված, քարաղացով աղացած և մաղված բրնձից։ Այն նման է խոնավ ավազի, և ձեռքի մեջ սեղմելիս դառնում է փխրուն գունդ։ Այն հիմնականում պահպանում են սառցարանում։ Չոր-մանրացված բրինձը՝ գյոնսիկ սսալ-գարու, պատրաստվում է բրնձի չոր հատիկներից և պահվում է դարակներւմ։ Բրինձի տարբեր տեսակներից և աղալու տարբեր մեթոդներով ստացված ալյուրը օգտագործվում է տարբեր բրնձային տորթերի (տտոկ) և հրուշակեղենի (հանգվա) պատրաստման մեջ։

Հարավարևելյան Ասիա խմբագրել

 
Ֆիլիպինյան գալապոնգից (մածուցիկ բրնձի ալյուր) պատրաստված բիբինգկա

Ֆիլիպիններում բրնձի ալյուրը ավանդականորեն պատրատվում է չոր եղանակով։ Այն պատրաստվում է չպատրաստված բրինձը թևջելով և թողնելով ամբողջ գիշերը (այսպես այն խմորվում է), այնուհետև ստացվածը մանրացնում են մինչև հարուստ կոնսիստենցիայով և կպչուն բրնձային խմոր, որն անվանում են գալապոնգ։ Այն համարվում է Ֆիլիպինյան ազգային խոհանոցի բազմաթիվ տորթերի և քաղցրեղենի հիմքը։ Կախված ուտեստի տեսակից, դրան կարող են ավելացվել կոկոսի կաթ, ծառի մոխրի մզվածք և այլն։ Գալապոնգը կարելի է պատրաստել թխելով, շոգեխաշելով, եռացնելով կամ տապակելով, որի արդյունքում կարելի ստանալ պուտո կամ բիբինգկա[1]։

Հարավային Ասիա խմբագրել

Բրինձը լայնորեն օգտագործվում է նաև հնդկական խոհանոցում։ Բրձի ալյուրից պատրաստվելիք ուտեստներից են դոսան, պուտուն, գոլիբաջեն, կորի ռոթին և այլն։ Այն կարելի է խառնել նաև ցորենի, կորեկի չորացրած մրգերի և բանջարեղենի հետ՝ Մաննի պատրաստելու համար։

Բրնձի ալյուրի օգտագործումը մեծ է նաև Բանգլադեշի, Բենգալյան, Ասսամի խոհանոցներում։ Այն օգտագործվում է ռոթի պատրաստելու, նաև որոշ աղանդերների՝ սանդեշ, փիթա (բրնձի տորթեր են, որոնք կարելի է շոգեխաշել կամ տապակել, մատուցել կոկոսի կաթի, քնջութի սերմերի և այլնի հետ) պատրաստելու համար։ Բրձի ալյուրը օգտագործվում է նաև Քիր (տարածված հարավասիական աղանդեր) պատրաստելու համար։

Շրի Լանկայում այն օգտագործվում է որոշ կենսաղային սննդամթերք պատրաստելու համար։ Օգտագործվում է նաև թխվածք և հաց պատրաստելու մեջ։

Արևմտյան Ասիա խմբագրել

Այստեղ բրնձի կիրառվում է թուրքական խոհանոցում։

Լատինական Ամերիկա խմբագրել

Բրնձի ալյուրը կենտրոնական ամերիկայում օգտագործվում է պուպուսաս ուտեստը պատրաստելու համար։

Օգտագործում խմբագրել

 
Բրնձի ալյուրի օգտագործումը սկսել է Սարա Բերնհարտը՝ La Diaphane, Poudre de Riz,

Խոհարարություն խմբագրել

Բրնձի ալյուրը կարող է օգտագործվել կոնֆետներ, բրնձի տորթեր, մակարուններ և բուլկիներ պատրաստելու մեջ։ Այն օգտագործվում է նաև շաքարի փոշու փոխարեն՝ կոնֆետները պատելու համար[2]։

Կոսմետիկա խմբագրել

Բրնձի ալյուրն օգտագործվում է նաև կոսմետիկայի արտարդրության մեջ։

Սնկի մշակություն խմբագրել

Շագանակագույն բրնձի ալյուրը կարող է կոմբինացվել վերմիկուլիտի հետ՝ սնկերի աճեցման գործում։ Ստացված սուբստրատը այնուհետև տեղափոխվում է խոնավ տարայի մեջ. այս մեթոդը համարվում է սունկ աճեցնելու շատ հեշտ և քիչ ծախսատար տարբերակ։ .

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Amy Besa & Romy Dorotan (2014). Memories of Philippine Kitchens. Abrams. ISBN 9781613128084.
  2. E.B. Bennion (1997). The Technology of Cake Making. Springer. էջ 15.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրնձի ալյուր» հոդվածին։