Մարմելադ (ֆր.՝ marmelade), խոհարարական արտադրանք, պատրաստվում է մրգերից և շաքարից։ Որպես խտացուցիչ օգտագործում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են պեկաինները, ագար-ագարը, ժելատինը։ Անգլալեզու երկրներում marmalade բառը թարգմանաբար նշանակում է ցիտրուսային մուրաբա (հատկապես նարինջներից

Մարմելադ
Կարծր մարմելադ
ՏեսակԱղանդեր
ԵնթատեսակՀրուշակեղեն և gummy candy?
Բաղադրամասեր
ՀիմնականՄրգեր, շաքար, ագար-ագար
ՀնարավորՊեկաիններ, ժելատին
Բաղադրատոմս
Մարմելադ
Հացով մարմելադ

Պատմություն խմբագրել

Մարմելադ բառը եկել է ֆրանսերեն marmelade բառից, որը նշանակում է սերկևիլի մուրաբա։ Մեծ Բրիտանիայում այն հայտնի է դարձել նարնջի մուրաբա անվանումով, որտեղից էլ արտադրանքը ներխուժել է մայրցամաք գերմաներեն Marmelade անվանումով, որը նշանակում է պավիդլո կամ մուրաբա։

Ըստ Վիլյամ Պոխլյոբկինի տեղեկությունների, ֆրանսերեն «մարմելադ» բառը թարգմանաբար նշանակում է «խնձորի գույնի խնամքով պատրաստված ուտեստ»[1]։

Եվրոպացիները մարմելադին ծանոթացել են Փոքր Ասիայում խաչակրաց արշավանքների ժամանակ։ Մարմելադի պատմական հայրենիքը համարվում են Մերձավոր Արևելքը և Արևելյան Միջերկրածովը։ Բերքը, պտուղները, մրգերի և հատապտուղների հյութը պահպանելու համար դրանք եփել են առավելագույն խտացմամբ։

Ռուսական կայսրությունում մարմելադը հայտնի և սիրված է որպես «մրգային դոնդող»։

Արտադրություն խմբագրել

2010 թվականին Ռուսաստանում մարմելադի թողարկումը կազմել է 65,4 հազար տոննա, 2011 թվականին՝ 69,5 հազար տոննա, 2012 թվականին՝ 70,0 հազար տոննա, 2013 թվականին՝ 76,0 հազար տոննա, 2014 թվականին՝ 77,4 հազար տոննա, 2015 թվականին՝ 68,6 հազար տոննա, 2016 թվականին՝ 73,4 հազար տոննա[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել