Եգիպտացորենի ալյուր
Եգիպտացորենի ալյուր, եգիպտացորենի չորացված հատիկից աղացած մթերք։ Այս մթերքը լայնորեն կիրառվում է բազմաթիվ ազգերի խոհանոցներում[1]։ Այդպիսի ալյուրն օգտագործվում է թե՛ որպես հացի, հացաբուլկեղենի թխման, բլիթների, շիլաների պատրաստման հիմնական բաղադրիչ, թե՛ որպես ուտեստների հավելում (օրինակ՝ չուրչխելա պատրաստելիս խաղողի հյութի խմորման համար)։
Թալո, nshima?, Պոլենտա և Եգիպտացորենի ձավար | |
---|---|
Տեսակ | սննդային բաղադրամաս |
Ենթատեսակ | ալյուր և gluten-free flour? |
Maize flour Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԵգիպտացորենը հանդիսանում է Ամերիկայի բնիկ ժողովուրդների գյուղատնտեսության ավանդական մշակաբույսը։ Լատինական Ամերիկայում եգիպտացորենն օգտագործում են ավելի մեծ քանակությամբ, քան մոլորակի որևէ այլ վայրում։ Այն հիմնական մշակաբույս է հանդիսանում Մեքսիկայի, Կոլումբիայի, Պերուի, Էկվադորի, Վենեսուելայի և Պարագվայի ազգային խոհանոցների համար։
Եվրոպացիների կողմից Ամերիկայի հայտնագործումից հետո՝ բազմաթիվ տեղական մշակաբույսեր ներմուծվեցին Եվրոպա և սկսեցին մշակվել, այդ թվում՝ եգիպտացորենը։ Եվրոպայից եգիպտացորենը ներմուծվեց Աֆրիկա և Ասիա։
Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում եգիպտացորենը ամենաառաջինը հայտնվել է 17-րդ դարի վերջում Մոլդովայում և Վրաստանում։
Ուտեստներ՝ եգիպտացորենի ալյուրից
խմբագրելԱմերիկա
խմբագրել- Արեպա՝ եգիպտացորենի բլիթներ, որոնք տարածված են վենեսուելական և կոլումբիական խոհանոցներում
- Տորտիյա՝ եգիպտացորենից պատրաստված բլիթներ, որոնք մեծ տարածում ունեն Մեքսիկայում։
Աֆրիկա
խմբագրելԵվրոպա
խմբագրել- Բանուշ՝ գուցուլական ուտեստ, որն իրենից ներկայացնում է եգիպտացորենի ալյուրից պատրաստված շիլա՝ սերուցքով կամ թթվասերով եփված։
- Գոմի՝ Վրաստանի արևմուտքում տարածված եգիպտացորենի շիլայի տեսակ, որը փոխարինում է հացին։
- Կաչամակ՝ եգիպտացորենի շիլայի սերբիական և բուլղարական տարբերակ, որը թուրքական անվանում է ստացել Օսմանյան կայսրության օրոք։
- Մալայ՝ Ռումինիայում տարածված եգիպտացորենի շիլա։
- Մամալիգա՝ եգիպտացորենի ալյուրից պատրաստված շիլա, որը լայն տարածում ունի Մոլդովայում։
- Մճադի՝ եգիպտացորենի վրացական բլիթ։
- Պոլենտա՝ Հարավային Եվրոպայում, առավելապես՝ Իտալիայում տարածված եգիպտացորենի շիլա։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Herbst, Sharon, Food Lover’s Companion, Third Edition, Pg. 165, Barrons Educational Series Inc, 2001