Իրիս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իրիս (այլ կիրառումներ)
Իրիս (հին հունարեն՝ Ἶρις) , հին հունական դիցաբանության մեջ՝ ծիածանի աստվածուհի, Զևսի և Հերայի հանձնակատարը։ Իրիսը Զեֆիրի կինն էր և ըստ որոշ տվյալների նրանից Էրոսին է ունեցել:
Իրիս | |
---|---|
![]() | |
Տեսակ | հունական դիացաբանության աստված և աստվածուհի |
Դիցաբանություն | հին յունական դիցաբանութիւն |
Սեռ | իգական |
Հայր | Թավմաս[1][2][3] |
Մայր | Էլեկտրա[1][2][3] |
Ամուսին | Զեփիրոս |
Զավակներ | Էրոս և Pothos? |
Iris (mythology) Վիքիպահեստում |
Իրիսի հիմնական առաքելությունը աստվածների հանձնարարությունների տարածումն էր, ինչը նա անում էր քամու արագությամբ երկրի վրա, ջրում և անգամ ընդերքում: Զևսը նրան ուղարկում էր Սթիքսից ջուր բերելու:
Որպես ծիածանի աստվածուհի, որը դուրս էր գալիս անձրևից հետո, Իրիսը մոտ էր ծովային աստվածություններին: Որոշ պոետների համար նա Հերա աստվածուհու աղախինն էր, կատարում էր նրա բոլոր առաջադրանքները:
Իրիսը հաճախակի ներկայացվում է ձեռքին գավաթ և լայն բացված թևերով թռչելիս:
Նրա անունով է կոչվել իրիս ծաղիկը, իր բազմերանգության համար և Իրիդիում քիմիական տարրը, որի քիմիական միացությունները ևս բազմերանգ են:
Իրիսի անունով է կոչվել նաև համանուն աստերոիդը, որը հայտնաբերվել է 1847 թվականին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Любкер Ф. Iris (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 668.
- ↑ 2,0 2,1 Любкер Ф. Electra (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 460.
- ↑ 3,0 3,1 Ирида (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIII. — С. 315.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իրիս կատեգորիայում։ |