Հռոմեացի կանանց ցուցակ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ստորև բերված ցուցակում ընդգրկված են այն հռոմեացի կանայք, ովքեր հանրահայտ են դարձել իրենց ընտանեկան կապերի, որդիների կամ ամուսինների, կամ էլ իրենց անհատական գործունեության շնորհիվ։ Վաղ ժամանակաշրջանում կանայք գրավել են պատմաբանների ուշադրությունը որպես իրենց ամուսիններին թունավորողներ (հազվադեպ դեպքեր), կամ որպես հանրահայտ տղամարդկանց մայրեր, կանայք ու դուստրեր։ Ավելի ուշ ժամանակաշրջանում կանայք գործադրել կամ փորձել են գործադրել քաղաքական իշխանություն իրենց ամուսինների միջոցով (ինչպես օրինակ՝ Ֆուլվիան ու Լիվիա Դրուզիլան), քաղաքական խարդավանքներ իրականացնել (ինչպես օրինակ՝ Կլոդիան ու Սերվիլիան), կամ ուղղակի գործել (ինչպես օրինակ՝ Ագրիպինա Կրտսերը և հետագայի հռոմեացի կայսրուհիները)։ Նույնիսկ Սևերոսների տոհմը սկզբից մինչև վերջ ամբողջովին ղեկավարել են չորս հզոր և հաշվարկող կանայք։

Սա դինամիկ ցուցակ է և երբեք չի կարող բավարարել ամբողջականության որոշակի չափանիշների։ Դուք կարող եք օգնել՝ ավելացնելով բացակայող անունները վստահելի աղբյուրներով։

Հռոմեական թագավորության ժամանակաշրջան խմբագրել

Անուն Պատկեր Տարեթիվ Մանրամասներ
Ռեա Սիլվիա   Մ․թ․ա․ մոտ․ 700-ական թվականներ Վեստալուհի, որը հղիացել է Մարսից ու ծնունդ տվել երկվորյակներ Հռոմուլոս և Հռեմոսին, որոնք էլ հետագայում հիմնադրել են Հռոմ քաղաքը։
Հերսիլիա   Մ․թ․ա․ մոտ․ 700-ական թվականներ Հռոմուլոսի կինը, որը սաբինուհիների առևանգումից հետո օգնել է հարթել հակամարտությունը հռոմեացիների և սաբինացիների միջև։
Տարպեյա   Մ․թ․ա․ մոտ․ 700-ական թվականներ Հռոմեացի հրամանատար Սպուրիոս Տարպեյոսի դուստրը։ Վեստալուհի էր, որը դավաճանել է Հռոմը՝ անցնելով սաբինացիների կողմը վերջիններիս կանանց առևանգման ժամանակ։
Լուկրեցիա (Հռոմի թագուհի) Մ․թ․ա․ մոտ․ 700 - 600-ական թվականներ Հռոմեացի թագավոր Տիտոս Տատիոսի երկրորդ կինը։
Թանաքվիլ   Մահացել է մ․թ․ա․ մոտ․ 575 թվականին Սերել է հզոր Էտրուսկներից ու Հռոմի հինգերորդ արքա Լուկիոս Տարքվինիոս Հինի հետ ամուսնության միջոցով դարձել Հռոմի թագուհի։
Թարքվինիա Մ․թ․ա․ մոտ․ 600 -500-ական թվականներ Թարքվինիան եղել է Հռոմի հինգերորդ արքա Լուկիոս Տարքվինիոս Հինի և վերջինիս կնոջ՝ Թանաքվիլի դուստրը։
Տուլիա ավագ Մահացել է մ․թ․ա․ մոտ․ 535 թվականին Թագավոր Սերվիոս Տուլլիոսի առաջին դուստրը։ Սպանվել է ամուսնու ու կրտսեր քրոջ կողմից։
Տուլիա կրտսեր   Մահացել է մ․թ․ա․ 509 թվականից հետո Թագավոր Սերվիոս Տուլլիոսի երկրորդ դուստրը։ Սպանել է իր ամուսնուն, քրոջը և հորն ու դարձել Հռոմի վերջին թագուհին։ Նա և իր ընտանիքը աքսորվել են Լուկրեցիայի ինքնասպանությունից և միապետության տապալումից հետո։
Լուկրեցիա   Մահացել է մ․թ․ա․ մոտ․ 510 թվականին Լուկրեցիան ազնվականուհի էր, որի բռնաբարությունը և ի վերջո ինքնասպանությունը հանգեցրել են հռոմեական միապետության տապալմանը։

Հռոմեական Հանրապետության ժամանակաշրջան խմբագրել

  • Վալերիա, անուն, որը տրվել է Վալերյանների տոհմի կանանց։
  • Էմիլիա Տերցիա (մ․թ․ա․ մոտ․ 230 – 163 կամ 162 թվականներ), Սկիպիոն Աֆրիկացի Ավագի կինը և Կոռնելիայի մայրը։ Հայտնի էր ամուսնու տված անսովոր ազատությամբ, շքեղության վայելքով և Երկրորդ Պունիկյան պատերազմից հետո ազնվազարմ հռոմեացի կանանց համար որպես առաջատար իր ազդեցությամբ։ Ծննդյան, ամուսնության ու մահվան տարեթվերն անհայտ են։ Նրա ամուսնու ծննդյան ու մահվան տարեթվերը նույնպես անհայտ են, սակայն մոտարկվում են։
  • Կոռնելիա (մ․թ․ա․ մոտ․ 190-ականներից – 115 թվական), հռոմեացի կանանց կողմից փաստացի աստվածացվել է որպես կանացի առաքինությունների և ստոիցիզմի մոդել, բայց երբեք պաշտոնապես չի աստվածացվել։ Առաջին հռոմեացի կինը, որի ծննդյան մոտավոր տարին և մահվան տարեթիվը հայտնի է իր ընդունած օրենքի շնորհիվ, որով թույլ էր տրվում իր թոռնուհուն ժառանգություն ստանալ։
  • Պուբլիլիա (մ․թ․ա․ 1 դար), Պուբլիլիացիների տոհմին պատկանած կին, որը սպանվել է մ․թ․ա․ 154 թվականին՝ իր հյուպատոս ամուսնուն թունավորելու համար։
Անուն Պատկեր Տարեթիվ Մանրամասներ
Կոռնելիա   մ․թ․ա․ մոտ 190-ականներից – 115 թվական Երկրորդ Պունիկյան պատերազմի հերոս Սկիպիոն Աֆրիկացի Ավագի դուստրը։ Եղել է Գրակքոս եղբայրների մայրը և Կոռնելիոս Սկիպիոն Էմիլիանոս Աֆրիկացի Կրտսերի զոքանչը։
Սերվիլիա   մ․թ․ա․ 100 – մ․թ․ա․ 42 թվականից հետո Հռոմեացի քաղաքական գործիչ Մարկոս Բրուտոսի մայրը և Հուլիոս Կեսարի սիրուհին։

Դասական Հռոմեական կայսրության ժամանակաշրջան խմբագրել

Անուն Պատկեր Տարեթիվ Մանրամասներ
Պրոկուլա մ․թ․ մոտ․ 1-ին դար Հռոմեական Հրեաստան նահանգի հինգերորդ կառավարիչ Պիղատոս Պոնտացու կինը․ Պիղատոսը նախագահում էր Հիսուսի դատավարությունը և հետագայում հրամայել է խաչել Հիսուսին։
Պոմպոնիա Գրեցինա մահացել է մ․թ․ մոտ․ 83 թվականին Հռոմեացիների կողմից Բրիտանիայի նվաճումը գլխավորած գեներալ Ավլոս Պլավտիոսի կինը․ համարվել է առաջին քրիստոնյաներից ու կաթոլիկ եկեղեցու սուրբ է։
Հուլիա Դոմնա    մ․թ․ 160 – 217 թվականներ Սեպտիմիոս Սևերոսի կինը և Կարակալլայի ու Գետայի մայրը։
Հուլիա Մեսա   նախքան մ․թ․ 160 – մ․թ․ մոտ․ 224 թվականներ Էլագաբալոսի և Ալեքսանդրոս Սևերոսի տատիկը։ Առավել հայտնի է նրանով, որ նա ծրագրել է վերականգնել Սևերոսների դինաստիան հռոմեական գահին Կարակալլայի սպանությունից և Մակրինոսի կողմից գահի յուրացումից հետո։
Հուլիա Սոեմիա   մ․թ․ 180 – 222 թվականներ Էլագաբալոս կայսեր մայրը, որը եղել է իր որդու ռեգենտը։ Պրետորական գվարդիայի գլխավորած ապստամբությունից հետո մտել է ճամբար՝ պաշտպանելու իր որդուն, բայց Էլագաբալոսի հետ սպանվել է պրետորական գվարդիայի կողմից 222 թվականին։
Հուլիա Ավիտա Մամեյա   180 –235 թվականներից հետո Հռոմի կայսր Ալեքսանդրոս Սևերոսի մայրը, որը վերջինիս գահակալության ընթացքում եղել է նրա գլխավոր խորհրդատուներից մեկը։ Որդու հետ սպանվել է 235 թվականին՝ ապստամբ զինվորների կողմից։
Ուլպիա Սևերինա   մ․թ․ մոտ․ 3-րդ դար Հռոմի կայսր Ավրելիանոսի կինը։ Ամուսնու մահից հետո կարճ ժամանակով ղեկավարել է հռոմեական կայսրությունը, մինչև նոր կայսր Մարկոս Կլավդիոս Տակիտոսի՝ Սենատի կողմից ընտրվելը։
Գալա Պլացիդիյա   388–389 կամ 392–393 – 450 թվականներ Հռոմի կայսր Թեոդոսիոս Ա Մեծի դուստրը, Վալենտինիանոս III-ի մայրը։ Դարձել է վեստգոթերի թագավոր Աթաուլֆի թագուհին 414 թվականից մինչև 415 թվականին վերջինիս մահը, և կարճ ժամանակով 421 թվականին դարձել է Կոստանդիոս III-ի կայսրուհին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dion.Hal. 8.55.4; cf. 8.39-55 Broughton, vol I, 1951 p.19