Ագրիպինա Կրտսեր
Յուլիա Ագրիպինա (լատին․՝ Iulia Agrippina), հաճախ՝ Ագրիպինա Կրտսեր, նաև՝ Յուլիա Ավգուստա Ագրիպինա, նոյեմբերի 6, 15, Քյոլն, Գերմանիա[1] - մարտի 17, 59, Միսենո, Բակոլի, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), Գերմանիկոսի և Ագրիպինա Ավագի դուստրը, Կալիգուլայի քույրը, Կլավդիոս կայսեր վերջին կինը, Ներոնի մայրը։
Ագրիպինա Կրտսեր լատին․՝ Iulia Agrippina | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 15 |
Ծննդավայր | Քյոլն, Գերմանիա[1] |
Մահացել է | մարտի 17, 59 (43 տարեկան) |
Մահվան վայր | Միսենո, Բակոլի, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Կլավդիոս, Գայ Սալլյուստիյ Կրիսպ Պասսիեն[2][3] և Gnaeus Domitius Ahenobarbus?[2] |
Ծնողներ | հայր՝ Գերմանիկոս[1], մայր՝ Ագրիպինա ավագ[1][4] |
Երեխաներ | Ներոն[4] |
Agrippina Minor Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել54 թվականին իր ամուսնու՝ Կլավդիոսի մահից հետո, որին հավանաբար թունավորել է հենց ինքը՝ Ագրիպինան, գահին է նստեցնում առաջին ամուսնությունից ծնված որդուն՝ Ներոնին։ Սակայն նրա ջանքերն անմիջականորեն մասնակցելու պետության կառավարման գործերին, բախվում են նոր կայսրի դիմադրությանը։ Մոր և որդու միջև ծագած հակամարտության հետևանքով նա ի վերջո սպանվում է։
Արտաքին քաղաքականությունը
խմբագրելՆրա կառավարման ժամանակ Հռոմի քաղաքականությունը Մեծ Հայքի հանդեպ մնում էր նույնը, ինչպիսին Կլավդիոսի օրոք էր։ Մեծ Հայքը կառավարվում էր Հռոմից ուղարկվող երկու պաշտոնյաների՝ պրեֆեկտի և ցենտուրիոնի ձեռքով, որոնց թելադրանքով էլ իր քաղաքականությունն էր վարում Մեծ Հայքի թագավորը։ Ըստ Դիոն Կասիոսի հաղորդման, Ագրիպինայի կառվարաման ժամանակ Մեծ Հայքում որպես պրեֆեկտ պաշտոնավարում էր Ռուֆրիուս Պոլիոնը[5]։
Գրականության մեջ
խմբագրելԳրել է ինքնակենսագրություն (որը մեզ չի հասել), որից օգտվել է Տակիտոսը։ Ագրիպինա Կրտսերը Հենդելի «Ագրիպինա» օպերայի գլխավոր գործող անձն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Агриппина (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 153.
- ↑ 2,0 2,1 Любкер Ф. Agrippina (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 54—55.
- ↑ Любкер Ф. Domitii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 427—429.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Агриппина (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 168.
- ↑ «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 734․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագրիպինա Կրտսեր» հոդվածին։ |