Բացել գլխավոր ցանկը
Վեստալուհի. Հատված Ֆրեդերիկ Լեյթոնի փորագրությունից, 1880

Վեստալուհիներ (լատ.՝ virgo vestalis), Հին Հռոմում Վեստա աստվածուհու քրմերը, ովքեր մեծ հարգանք ու ընդունելություն էին վայելում: Նրանց առանձնահատկությունը անձեռնմխելիությունն էր (այդ պատճառով շատերը նրանց էին վստահում իրենց կտակներն ու այլ փաստաթղթեր): Վեստալուհիներն ազատվում էին հայրական իշխանությունից, սեփականության իրավունք ունեին և կարող էին տնօրինել իրենց սեփականությունն ըստ իրենց հայեցողության: Վեստալուհիներին վիրավորելու ցանկացած փորձ պատժվում էր մահվամբ: Վեստալուհու դիմացից գնում էր լիկտորը, առանձնահատուկ պայմաններում վեստալուհիներն իրավունք ունեին դուրս գալ մարտակառքով: Եթե նրանց ճանապարհին հանդիպում էր մահապատժի դատապարտված հանցագործ, նրանք իրավունք ունեին ներում շնորհել նրան:

Վեստալուհիների պարտականությունների մեջ էր մտնում Վեստայի տաճարի սրբազան կրակի պահպանումը, տաճարի մաքրությանը հետևելը, Վետսային զոհաբերություններ մատուցելը, պալլադիումի և այլ սրբավայրերի պահպանումը: Պլուտարքոսը, ով բավականին մանրամասն նկարագրություն է թողել Վեստային ծառայելու կանոնների մասին, ենթադրում է, որ նրանք պահպանել են նաև այլ աչքից գաղտնի որոշ սրբավայրեր ու իրականացրել են գաղտնի ծեսեր:

Վեստալուհիների ինստիտուտի ստեղծումԽմբագրել

 
Վեստալուհիների տան ավերակներ Հռոմում

Վեստալուհիների ինստիտուտի ստեղծումը վերագրվում է Նումա Պոմպիլոս կայսրին:

«Նա նաև ընտրեց աղջիկների` Վեստային ծառայության համար: Այս ծառայությունը գալիս է Ալբայից և խորթ չէ Հռոմի հիմնադրի համար: Տաճարի գործերին ամբողջությամբ նվիրվելու համար Նուման նրանց ազատում է պատժից, և առանձնացնելով կուսությամբ ու սրբազան այլ նշաններով` նրանց համընդհանուր հարգանք ու անձեռնմխելիություն է շնորհում: (Տիտոս Լիվիոս, I, 20)

Պլուտարքոսը, որ ներկայացրել է այս փաստը իր «Զուգահեռ վարքագրություններ» աշխատության մեջ[1], չի կարողացել որոշակի պատասխանել այն հարցին, թե ինչու են վեստալուհիների համար ընտրել հենց երիտասարդ աղջիկների և թե ինչու նրանք պետք է պահեին իրենց «մաքրությունը» 30 տարի: Պլուտարքոսն արդարացիորեն մատնանշում է անմար կրակը պահպանելու հռոմեական և հունական սովորության նմանությունը, այն դեպքում, երբ Հունաստանում կրակը պիտի պահպանեին ծերացած օրիորդները, իսկ այն հանգչելու դեպքում վերականգնել կարելի էր միայն հին մեթոդով` արևից նորից վառելով: Ինքը` Պլուտարքոսը, փորձում էր կուսության անհրաժեշտությունը կապել կրակի «անպտղության» հետ: Սակայն, այս սովորության բացատրությունը թերևս թաքնված է «ամբողջովին աստծուն նվիրվելու» առաջնային գաղափարի մեջ, ինչը հատուկ էր նաև աստվածուհի Կիբելայի քրմերին կամ ինկերի «արևային կույսերին»: Ըստ Սերվիոս Տուլլիոսի` վեստալուհիների թիվը հասնում էր վեցի. այս թիվն անփոփոխ է մնացել: Վեստալուհիներից պահանջվում էր պատրիկյան ծագում, ֆիզիկական թերությունների բացակայություն, նրանք պետք է լինեին 6-10 տարեկան և նրանց երկու ծնողն էլ պետք է ապրեին Իտալիայում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.lib.ru/POEEAST/PLUTARH/likurg.txt Плутарх «Сравнительные жизнеописания. Нума Помпилий.»