Վալերիա Մեսալինա
Վալերիա Մեսալինա (լատին․՝ Valeria Messalina) (մոտ 25 — 48 թթ.)` եղել է Կլավդիոս կայսեր երրորդ կինը, Բրիտանիկոսի և Ներոնի կինը դարձած Կլավդիա Օկտավիայի մայրը։ Հին Հռոմում հայտնի է եղել որպես իշխանատենչ և ազդեցիկ կին։
Վալերիա Մեսալինա լատին․՝ Valeria Messalina | |
---|---|
Ծնվել է | 20 |
Ծննդավայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Մահացել է | 48[1] |
Մահվան վայր | Gardens of Lucullus, Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Կլավդիոս[1] և Gaius Silius? |
Ծնողներ | հայր՝ Marcus Valerius Messalla Barbatus?, մայր՝ Domitia Lepida Minor?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | իշխող կայսրի կին |
Երեխաներ | Claudia Octavia? և Britannicus? |
Messalina Վիքիպահեստում |
Ծագում
խմբագրելՎալերիան եղել է 20 թ. Հռոմի կոնսուլ Մարկոս Վալերիոս Մեսալա Բարբատոսի և Դոմիցիա Լեպիդա Կրտսերի դուստրը[3][4]։ Հայրն ու մայրը եղել են մորական գծով երկհարազատ քույր ու եղբայր։ Մորական պապը եղել է մ.թ.ա.16 թ. Հռոմի կոնսուլ Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոսը, տատը՝ Անտոնիա Ավագը։ Մարկոս Վալերիոսի մայրը եղել է մ.թ.ա. 50 թ. կոնսուլ Գայոս Կլավդիոս Մարկելոսի հետ Օկտավիա Ավագի առաջին ամուսնությունից ծնված Օկտավիա Կրտսերը։
Կան նաև Վալերիա Մեսալինայի ծնողների ծագման վերաբերյալ այլ վարկածներ։
Կենսագրություն
խմբագրելՄանկությունն անց է կացրել Կալիգուլայի արքունիքում։ Նրա հորեղբայր Գնեոս Դոմիցիոս Ահենոբարբոսը եղել է կայսեր քրոջ՝ Ագրիպինա Կրտսերի ամուսինը։ Ենթադրվում է, որ Կալիգուլայի անառակ խնջույքներում տիրող վիճակն է ձևավորել այդ կնոջ բնավորությունը, չնայած, անտիկ որոշ պատմիչներ պնդում են, որ իր անբարոյական կյանքը Մեսալինան սկսել է դեռևս տասներեք տարեկանից։ 38 թ. Կալիգուլան նրան կնության է տալիս իր քեռի Կլավդիոսին, ով այդ ժամանակ 48 տարեկան էր և, միաժամանակ, Վալերիայի մոր երկհարազատ եղբայրն էր։
Անառակ վարքը
խմբագրելՎալերիան նկարագրվում է որպես սեռական մտահոգված վարքով կին, անտիկ պատմագետներն ընդհանուր առմամբ նրա վարքը նկարագրում են ամոթալի և վիրավորական, իսկ իրեն անձամբ՝ որպես դաժան, գծուծ և անխելք։
Առավել հաճախ իրենց գործերում նրա մասին հիշատակում են այդ ժամանակների պատմագիրներ Սվետոնիոսը և Տակիտոսը։ Թե' մեկը, և թե' մյուսը գրում են, որ իր ցանկություները բավարարելու համար Մեսալինան որպես պոռնկուհի հաճախում էր Հռոմի լուպանարիումներից մեկը։
Ժամանակակիցներին ամենից շատ վրդովվեցնում էր այն, որ Մեսալինան իր անմեղությունը տասներեք տարեկանում կորցրած լինելով, իր անառակությունը բացահայտ ցուցադրում էր` դրանով անսահման հպարտանալով։
Այդ ամենը տեղի էին ունենում ոչ միայն Կալիգուլայի ժամանակ, այլև ավելի ուշ, երբ նրա ամուսին Կլավդիոսն արդեն կայսր էր դարձել։ Մոտ 40 թ. Մեսալինան նրանից ունեցավ դուստր՝ Կլավդիա Օկտավիա անունով, իսկ 41 թ.` որդի և ժառանգորդ, ում Կլավդիոսը տվեց Բրիտանիկոս կոգնոմենը, ի պատիվ այն բանի, որ ծրագրում էր արշավանք դեպի Բրիտանիա։
Իշխանությունը
խմբագրելԿլավդիոսն իր կնոջից շատ էր տարիքով և Մասալինան, ունենալով կայսեր վրա անչափ մեծ ազդեցություն, կենտրոնանում էր այն բանի վրա, որ Կլավդիոսի մահից հետո ապահովի իշխանությանն իր որդի Բրիտանիկոսի անցնելը։ Դրա համար նա ամեն կերպ ուզում էր իրեն ցույց տար որպես պետության երկրորդ մարդ։
Հռոմի վերնախավում հակառակորդներից բացի Մեսալինան ուներ նաև դաշնակիցներ։ Նրանցից մեկն էր 34 թ. թվականի կոնսուլ, որպես պրոկոնսուլ Ասորիքի կառավարիչ, 48 թ. ցենզոր, ապագա Վիտելիոս կայսեր հայր Լուկիոս Վիտելիոսը։ Իր հավատարմությունը ցույց տալու համար նա Մեսալինայի կոշիկներից մեկը կրում էր իր կրծքի վրա, տոգայի տակ և ժամանակ առ ժամանակ մարդկանց ներկայությամբ այնտեղից հանելով ծածկում էր համբույրներով։
Դավադրությունը
խմբագրելՑանկանալով իր ձեռքի մեջ իշխանությունը հավաքել 48 թ. Մեսալինան մտադրվում է կայսր դարձնել իր սիրեկան Գայոս Սիլիոսին։ Նա ստիպում է Գայոս Սիլիոսին բաժանվել իր կնոջից և Կլավդիոսի բացակայության ժամանակ ամուսնանում է նրա հետ։ Լուրը հասնում է Կլավդիոսին, երբ նա գտնվում էր Օստիայում։ Մեսալինային ձերբակալում են, երբ նա հասնում է Օստիա, Կլավդիոսին տեսնելու համար։ Այդ ժամանակ Կլավդիոսն արդեն հեռացել էր Օստիայից և գնացել էր Հռոմ։ Մեսալինային նույնպես տանում են Հռոմ և պահ են տալիս իր մորը, ով միշտ դեմ էր եղել Մեսալինայի ապրելակերպին։
Ի վերջո, Մեսալինան ենթարկվում է մահապատժի, որի վկաները երեքն էին` կայսեր բանագնացը, նրա ազատված ստրուկներից մեկը և Մեսալինայի մայրը։
Կլավդիոսն իր կանոջ մահվան լուրն ընդունեց այն ժամանակ, երբ ընթրում էր։ Այն լսելով, նա խնդրեց միայն մի բան՝ ավելի շատ գինի լցնել։ Մեսալինայի մահից մի քանի օր անց Սենատը նրա անունը դատապարտեց մոռացության (լատին․՝ Damnatio memoriae)։
Երեխաները
խմբագրելՄեսալինայի երեխաները նույնպես ունեցան դառը ճակատագիր։ 49 թ. հունվարի 1-ին Կլավդիոսն ամուսնացավ Յուլիա Ագրիպինայի հետ և գահի ժառանգորդ դարձավ Ագրիպինայի որդի Ներոնը։ 55 թ. գահի իրական ժառանգորդ Բրիտանիկոսին վերացնելու համար Ներոնը թունավորելով սպանեց նրան։ Մեսալինայի դուստր Կլավդիա Օկտավիային, ով դարձել էր Ներոնի առաջին կինը, սպանեցին 62 թ.` Ներոնի հրամանով։
Անուն
խմբագրելԻր անառակ վարքի համար «Մեսալինա» անունն ստացել է փոխաբերական իմաստ։
- Մեսալինայի անունն է ստացել 1904 թ. հայտնաբերված Աստերոիդների գոտու (545) Մեսալինա աստերոիդը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Любкер Ф. Valerii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1436—1439.
- ↑ 2,0 2,1 2,2 Любкер Ф. Domitii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 427—429.
- ↑ Prosopographia Imperii Romani V 88
- ↑ Suetonius, Vita Claudii, 26.29