Հյու Ջոն Լոֆթինգ (անգլ.՝ Hugh John Lofting, հունվարի 14, 1886(1886-01-14)[1][2][3][…], Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 26, 1947(1947-09-26)[1][2][3][…], Topanga, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), անգլիացի մանկական գրող, շինարար ինժեներ, ստեղծել է դասական մանկական գրականության բժիշկ Դուլիթի կերպարը, որը բժիշկ Այբոլիտի նախատիպն է։ Նրա ստեղծած բժիշկ Դուլիթի կերպարը հայտնվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանական բանակի խրամատից իր երեխաներին գրված նկարազարդ նամակներում[5]։

Հյու Ջոն Լոֆթինգ
անգլ.՝ Hugh Lofting
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1886(1886-01-14)[1][2][3][…]
ԾննդավայրՄեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 26, 1947(1947-09-26)[1][2][3][…] (61 տարեկան)
Մահվան վայրTopanga, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանTopanga
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Վեստմինստերի համալսարան (1907) և Mount St Mary's College?
Մասնագիտությունգրող, վիպասան, մանկագիր, սցենարիստ, նկարազարդող և քաղինժեներ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքpuddleby.tripod.com
 Hugh Lofting Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լոֆթինգը ծնվել է 1886 թվականի հունվարին Մեյդնհեդում (անգլ.՝ Maidenhead), Բերքշիրում (անգլ.՝ Berkshire), Ելիզավետ Ագնեսի (Գաննոն) (անգլ.՝ Elizabeth Agnes (Gannon)) և Ջոն Բրիեն Լոֆթինգի (անգլ.՝ John Brien Lofting) ընտանիքում[6]։ Նա ունի անգլիական և իռլանդական արմատներ։ Նրա ծնողներն ունեցել են վեց երեխա։ 1915 թվականին Ավստրալիա արտագաղթած նրա մեծ եղբայր Հիլարի Լոֆթինգը (անգլ.՝ Hilary Lofting) հետագայում դարձել է վիպասան։ Լոֆթինգը կրթությունը ստացել է Mount St Mary's College-ում, Սփինքհիլ (անգլ.՝ Spinkhill), Դերբիշիր (անգլ.՝ Derbyshire)։ 1905-1906 թվականներին նա սովորել է քաղաքաշինություն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (անգլ.՝ Massachusetts Institute of Technology), Քեմբրիջ, Մասաչուսեթս[7][8]։

1907 թվականին ավարտել և ստացել է ինժեների որակավորում։ 1908-1912 թվականներին որպես ինժեներ աշխատել է Կանադայում, Հարավային Աֆրիկայում և Կուբայում գտնվող Հավանայի երկաթուղում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Լոֆթինգը, որպես բրիտանական հպատակ, աշխատել է Միացյալ Նահանգներում Բրիտանիայի տեղեկատվության նախարարության համար։ 1916 թվականին լեյտենանտի կոչումով զորակոչվել է Իռլանդիայի գվարդիա։ 1917-1918 թվականներին մասնակցել է մարտերին, ծանր վիրավորվել և հաշմանդամության պատճառով բանակից ազատվել։ 1919 թվականին Լոֆթինգը ընտանիքի հետ տեղափոխվել է Քլինգվորթ (անգլ.՝ Killingworth), Կոնեկտիկուտ (անգլ.՝ Connecticut)[9] և վերսկսել գրական գործունեությունը։

Նախքան Բրիտանական բանակում ընդգրկվելը Լոֆթինգը շատ է ճանապարհորդել որպես շինարար ինժեներ։ Նա ամուսնացել է երեք անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1912 թվականին ԱՄՆ-ում Ֆլորա Սմոլի հետ, որը նրան պարգևել է երկու երեխա։ 1927 թվականին կինը մահացել է և Լոֆթինգը ամուսնանացել է երկրորդ անգամ։ Նույն թվականին հիվանդացել և մահացել է երկրորդ կինը։ 1935 թվականին ամուսնացել է երրորդ անգամ, և մեկ տարի հետո ծնվել է նրանց որդին` Քրիստոֆերը, ով հետագայում դարձել է նրա գրական ժաոանգորդը։

Բժիշկ Դուլիթլ խմբագրել

Հյու Լոֆթինգի ստեղծած կերպարը՝ անգլիացի բժիշկ Ջոն Դուլիթլն էր (անգլ.՝ Doctor John Dolittle), ով կարողանում էր խոսել կենդանինրի հետ։ Առաջին անգամ պատմվածքը գրվել է հեղինակի երեխաներին ուղարկված նկարազարդ նամակներում, որոնք նա գրել է 1914-1918 թվականների պատերազմի ժամանակ։ Չցանկանալով գրել իր երախաներին պատերազմի դաժանության մասին՝ նա իր նամակներում գրել է երևակայական պատմություններ։ Նրա պատմությունները նկարագրել են 1820–1840-ականների Վիկտորյական Անգլիայի վաղ շրջանը (բժիշկ Դուլիթլի (անգլ.՝ Doctor Dolittle) ճանապարհորդությունները սկսվել են 1830-ականներին)։ Լոֆթինգը պատմվածքների մեծ մասը գրել է Կոնեկտիկուտ (անգլ.՝ Connecticut) նահանգում ապրելու տարիների ընթացքում։

Բժիշկ Դուլիթլի յուրօրինակ կյանքի և զարմանալի արկածների պատմվածքը 1958 թվականին շահել է Լուիս Քերոլի մրցանակը։ Պատմվածքի շարունակությունը՝ «Բժիշկ Դուլիթլի ճանապարհորդությունները», նվաճլ է հեղինակավոր Նյուբերի (անգլ.՝ Newbery) մեդալը։ Այնուհետև տպագրվել է ութից ավելի գիրք, և Լոֆթինգի մահից հետո նախկինում չհրապարակված ևս երկու կարճ գործ։

Տպագրված գրքերն են՝

  • Բժիշկ Դուլիթլի ճանապարհորդությունը (1922)[10]
  • Բժիշկ Դուլիթլի փոստային բաժանմունքը (1923) (անգլ.՝ Doctor Dolittle's Post Office)
  • Բժիշկ Դուլիթլի կրկեսը (1924) (անգլ.՝ Doctor Dolittle's Circus)
  • Բժիշկ Դուլիթլի օպերան (1926) (անգլ.՝ Doctor Dolittle's Caravan)
  • Բժիշկ Դուլիթլի գազանանոցը (1925) (անգլ.՝ Doctor Dolittle's Zoo)
  • Բժիշկ Դուլիթլի այգին (1927) (անգլ.՝ Doctor Dolittle's Garden)
  • Բժիշկ Դուլիթլը լուսնի վրա (1928) (անգլ.՝ Doctor Dolittle in the Moon )
  • Բժիշկ Դուլիթլի վերադարձը (1933) (անգլ.՝ Doctor Dolittle's Return)
  • Բժիշկ Դուլիթլը և գաղտնի լիճը (1948) (անգլ.՝ Doctor Dolittle and the Secret Lake )

Այլ գործեր երեխաների համար խմբագրել

Տիկին Թաբսի (1923) և Թոմիի, Թիլիի և Տիկին Թաբսի (1936) պատմությունը նկարազարդ գրքեր են ավելի փոքր տարիքի ընթերցողների համար, քան բժիշկ Դուլիթլի գրքերը։ Դրանք ծեր կնոջ և նրա ընտանի կենդանիների մասին են, ով կարողանում է խոսել իր կենդանիների հետ, և որոնք օգնում են նրան խուսափել անախորժություններից։

Porridge Poetry-ին (1924) Լոֆթինգի միակ գործերից է, որը մինչև հիմա տպագրվում է։ Այն ուրախ և նկարազարդ մանկական բանաստեղծությունների գիրք է։ Noisy Nora-ն (1929) հեքիաթ է մի աղջկա մասին, ով ուտելիս չփչփացնում էր։ Գիրքը տպագրված է ձեռագիր և բազմաթիվ նկարազարդումներ հաճախ միաձուլվում են տեքստի հետ։

Մոգության մթնշաղը (1930) նախատեսված է տարիքով ընթերցողների համար։ Այն տարիքի, երբ կախարդանքը վերանում է, և սկսում է գիտությունը։ Այս աշխատանքը Լոֆթինգի գրքերից միակն է, որը նկարազարդել է մեկ այլ անձ՝ Լոիս Լենսկին։

Հաղթանակ սպանվածների համար խմբագրել

Լոֆթինգի «Հաղթանակ սպանվածների համար» (1942) գործը միակն է մեծահասակների համար։ Այն յոթ մասից բաղկացած մեկ երկար բանաստեղծություն է, որը պատմում է պատերազմի վնասակարոթյան մասին։ Բանաստեղծության մեջ կրկնվում է, որ «պատերազմում միակ հաղթողները սպանվածներն են»։ Այն հրատարակվել է միայն Միացյալ Թագավորությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. https://www.ala.org/awardsgrants/awards/15/all_years
  5. "Hugh Lofting". Encyclopædia Britannica Online. Retrieved 19 December 2009.
  6. https://lofting.thefreelibrary.com/
  7. «Register of Students» (PDF). Bulletin of the Massachusetts Institute of Technology. 41 (1): 386. 1905 թ․ դեկտեմբեր. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  8. «150 Years in the Stacks – Year 60 – 1920: The Story of Doctor Dolittle by Hugh Lofting». Massachusetts Institute of Technology Libraries. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  9. Pietrzyk, Cindi. Connecticut Off the Beaten Path, p. 157 (Globe Pequot, 2013).
  10. The Voyages of Doctor Dolittle
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյու Ջոն Լոֆթինգ» հոդվածին։