Բերքշիր (անգլ.՝ Berkshire, /ˈbɑrkʃə/ կամ /ˈbɑrkʃɪər/, կրճատ Բերկս, Բերկ / անգլ.՝ Berks), պատմական և հանդիսությունների կոմսություն Անգլիայի հարավում, Թեմզա գետի հովտում, այսպես կոչված կանաչ տարածքում (տնային կոմսություն)։ Մտնում է Հարավարևելյան Անգլիայի կազմի մեջ։ Մայրաքաղաքն Ռեդինգին է, որը նաև խոշոր կենտրոնն է։ Ունի 812 200 բնակչություն (կոմսությունների ցանկում 26 տեղն է, ըստ 2005 թվականների տվյալներով)։

Բերքշիր
flag of Berkshire?




ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կարգավիճակարարողական կոմսություն
Մտնում էՀարավարևելյան Անգլիա
ՎարչկենտրոնՌեդինգ
Բնակչություն917 762 մարդ (2020)[1]
Տարածք1261,9606 կմ² (2016)[2]
Սահմանակցում էԲաքինհեմշիր, Սյուրեյ, Օքսֆորդշիր, Հեմփշիր, Ուիլտշիր[3] և Մեծ Լոնդոն
Անվանված էBerkshire?

Աշխարհագրություն Խմբագրել

Տարածքի ընդհանուր մակերեսը 1262 կմ² (40-րդ տեղը) է։ Համաձայն ԲԵՀԲ տարածքը կազմում է 1826 կմ² (1881 թվական)[4]։ Արևելքից սահմանակցում է Մեծ Լոնդոնին[5], հարավ-արևելքում Սուրիեմին, հարավում՝ Համփշիրին, իսկ արևմուտքում՝ Ուիլթշիրին, հյուսիսում՝ Օքսֆորդշիրին, հյուսիս արևելքում՝ Բակինգեշիրին։

Պատմություն Խմբագրել

870-ական թվականների սկզբին Բերքշիրի տարածքում տեղի է ունեցել ճակատամարտ Ալֆրեդ Մեծի և դանիացիների միջև։ Բերքշիրի ավանդական կոմսության մայրաքաղաքը եղել է Աբինգդոնը, որը տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումներից հետո 1972 թվականին հրաժարվեց Օքսֆորշիր կոմսությունից։

Ժողովրդագրություն Խմբագրել

Համաձայն Սովետական մեծ հանրագիտարանի, 1968 թվական բնակչությունը կազմել է 612,2 հազար մարդ[6], համաձայն ԲԵՀԲ 1881 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 218,382 հազար մարդ[4]։

Խոշոր քաղաքները

Քաղաք Բնակչություն, մարդ
Ռեդինգ 155 300
Սլաու 119 067
Մեյդենհեդ 78 000
Բրակնելլ 50 131
ՈՒոկինգեմ 30 403
Նյուբերի 28 339
Վինձոր 26 885
Տետչեմ 22 824
Սանդհերստ 20 803

Տնտեսություն Խմբագրել

Լոնդոնի ամենամեծ օդանավակայան Հիթրոուն գտնվում է Բերքշիրի տարածքում։ Բերքշիրում են գտնվում խոշորագույն ընկերությունների՝ «Հյուլետ Պաքարդ»[7], «Վոդաֆոն»[8], «Բայեր»[9] գլխամասային գրասենյակները, առանձին «ICI Paints Division» քիմիական ընկերության «Իմպերիալ քիմիական արդյունաբերություն»[10]։

Քաղաքականություն և իշխանություն Խմբագրել

Բերքշիրը ոչ մետրոպոլ պետություն է, ընդգրկելով մի քանի վարչական շրջաններ իրենց խորհուրդներով, բայց չունենեն ընդհանուր կոմսության խորհուրդ։ Համայնքների պալատի ընտրություններում վարչական շրջանի բնակչությունը բաժանված է ութ ընտրատարածքների։ 1997 թվականից շրջաններից մեկը ներկայացնում էր Թերեզա Մեյը՝ ներքին գործերի նախարար և կականց հարցերով նախարար և իրավահավասարը Դեվիդ Կեմերոնի իշխանությունում։

Կոմսության կարգ ու կանոնով պահպանմամբ զբաղվում է ոստիկանության տարածքային «Թեմզայի հովտի ոստիկանություն» ստորաբաժանումը։

Կրթություն Խմբագրել

Իթըն քոլեջը հիմնադրվել է 1440 թվականին Հենրիխ VI թագավորի կողմից արքայական Վինդզորյան պալատի հարևանությամբ։ Ներկայումս այն մասնավոր գիշերօթիկ դպրոց է 13-18 տարեկան տղաների համար, որտեղ սովորում են մոտավոր 1300 ուսանող։

Մշակույթ Խմբագրել

Ռեդինգ ֆուտբոլային կաումբը 2012/2013 թվականներին հանդես է եկել Պրեմիեր լիգայում։ Իր հակառակորդներին հյուրընկունել է «Մադեյսկի» խաղադաշտում, որն ունի 24 հազար հանդիասատես ընդունելու հնարավորություն։

  • Պենբորսկի քոլեջ, նախկին Ծովային քոլեջ
  • en:The Fat Duck, անգլիական Հեստան Բուլմենտալիյա շեֆ խոհարարի ժամանակակից խոշորագույն ռեստորան (en:Heston Blumenthal), Բրայ քաղաքում (en:Bray, Berkshire):

Տեսարժան վայրեր Խմբագրել

 
Կում Ջիբեթ հովիտ
  • Վինձոր ամրոց, բրիտանական միապետների նստավայրը, մոտավոր 1070 թվականի կառույց է։

Հետաքրքի փաստեր Խմբագրել

18-րդ դարի վերջին այս կոմսությունում ստեղծվել է Բերքշիրյան խոզի տեսակը[6]։

1974 թվականի վերջին Բերքշիրում մի քանի օրվա ընթացքում անձրև է եկել եփած ձվերից[11]։

Բերքշիրի հետ կապված մարդիկ Խմբագրել

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել