Դասական
Դասական (լատին․՝ classicus — օրինակելի), սկզբում նշանակել է առաջին դասի պատկանելություն, բարձրագույնը հինգ ցենզային դասերից, որոնց բաժանվում էին Հին Հռոմի քաղաքացիները։ Առաջին անգամ Ցիցերոնը դասական է անվանել հասարակության ընտրախավը, գրականության մեջ՝ Ավլոս Տելիուսին (2-րդ դար)։ Վերածննդի շրջանից սկսած դասական դիտվեցին մինչ այդ հայտնի արվեստագետները։ Հետագայում նույնպիսի համարում ստացան վերածննդի և բոլոր ժամանակների այն արվեստագետները, որոնց ստեղծագործությունները համարվում են գեղարվեստի բարձր օրինակ և չափանիշ (Վիլյամ Շեքսպիր, Միքելանջելո, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Ալեքսանդր Պուշկին, Լև Տոլստոյ, Հովհաննես Թումանյան, Կոմիտաս և ուրիշներ)։ 17—18-րդ դարերում «դասական բանասիրություն» անվանվեց այն գիտությունը, որն ուսուցանում էր անտիկ մշակույթ։ Դասական բառից սկզբնավորվում են այնպիսի հասկացություններ, ինչպես՝ դասական ավանդույթ, դասական արվեստ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Cicero-mg.png/220px-Cicero-mg.png)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 292)։ ![]() |