Հյուսիսային արևադարձ կամ Խեցգետնի արևադարձ, ամենահյուսիսային լայնություն, որի վրա Արեգակը կեսօրին կարող է բարձրանալ մինչև զենիթ։ Հինգից մեկ հիմնական զուգահեռագծերից է, նշված Երկրագնդի քարտեզի վրա։ Այժմ գտնվում է հասարակածից հյուսիս, 23° 26′16″ հեռավորության վրա։ Դա տեղի է ունենում ամառվա ընթացքում, երբ արևի ճառագայթների անկման անկյունը հյուսիսային կիսագնդի վրա, համարվում է ամենամեծը։

Խեցգետնի արևադարձի դիրքը աշխարհի քարտեզի վրա:

Խեցգետնի արևադարձի հարավային համարժեքը Այծեղջյուրի արևադարձն է։ Խեցգետնի արևադարձից դեպի հյուսիս ընկած տեղամասն ունի մերձարևադարձային և մեղմ կլիմա։ Տարածքը, որը պարփակված է Խեցգետնի և Այծեղջյուրի արևադարձերով, կոչվում է արևադարձ։ Այժմ երկրագնդի առանցքի թեքվածությունը քայլ առ քայլ փոքրանում է, և Խեցգետնի արևադարձը դանդաղ մոտենում է հասարակածին։ Խեցգետնի արևադարձի անունն առաջացել է Խեցգետին համաստեղությունից։ Երկու հազար տարի առաջ Արեգակը գտնվում էր Խեցգետին համաստեղությունում ամառային արևադարձի ժամանակ։ Սակայն արևադարձի շեղման պատճառով այժմ այդ ժամանակաշրջանում Արեգակը գտնվում է Երկվորյակ համաստեղության մեջ[1]։ «Արևադարձ» բառը առաջացել է հուն․՝ τροπή բառից, նկարագրում է շրջադարձի պրոցեսը, Արեգակի շարժը արևադարձի ընթացքում։

Խեցգետնի արևադարձի տեղակայումը չի համարվում հաստատուն, քանի որ կախված է Երկրի Արեգակի շուրջը պտտման արագությունից։ Տարբեր պարբերություն ունեցող ցիկլային երևույթների պատճառով արևադարձի տեղը աստիճանաբար փոխվում է։

Արձան, որը նշում է Խեցգետնի արևադարձը հյուսիս-արևելքի հատվածում Սակատեկաս նահանգում:

Շարժման ժամանակ Գրինվիչի միջօրեականից դեպի արևելք Խեցգետնի արևադարձը անցնում է.

Երկիր, տարածք կամ ծով Ծանոթագրություն
 Ալժիր
{{{2}}} Նիգեր
{{{2}}} Լիբիա Արևադարձը հպվում է պետության հյուսիսային վերջավորույանը {{{2}}} Չադ
{{{2}}} Եգիպտոս Բերենիկա
Կարմիր ծով
{{{2}}} Սաուդյան Արաբիա Մեդինա
{{{2}}} Արաբական Միացյալ Էմիրություններ Միայն Էմիրատ Աբու-Դաբի
{{{2}}} Օման Մասկատ
Հնդկական օվկիանոս Արաբական ծով
{{{2}}} Հնդկաստան Բհոպալ, Նագպուր, Ասանսոլ, Ահմադաբադ
{{{2}}} Բանգլադեշ Դակկա
{{{2}}} Հնդկաստան
{{{2}}} Բանգլադեշ
{{{2}}} Հնդկաստան
{{{2}}} Մյանմա
{{{2}}} Չինաստան Լյուչժոու, Շանտոու, Սվատոու, Գուաչժոու
Թայվանյան ծովածոց
{{{2}}} Թայվան Թայվան, տարածքային ոտնձգություն {{{2}}} Չինաստան
Խաղաղ օվկիանոս Անցնում է Նիխոար և Նեկեր կղզիների միջև։
{{{2}}} Մեքսիկա Ներքին Կալիֆոռնիա
Կալիֆոռնիական ծոց
{{{2}}} Մեքսիկա
Մեքսիկական ծոց
Ֆլորիդյան ծովածոց
{{{2}}} Բահամներ Կղզիներ Էկզումա և Լոնգ Այլենդ
Ատլանտյան օվկիանոս
Արևմտյան Սահարա տարածքային ոտնձգություն {{{2}}} Մարոկկո
{{{2}}} Մավրիտանիա
{{{2}}} Մալի
 Ալժիր

Քաղաքներ, գտնվող հյուսիսային արևադարձի լայնության վրա.

  1. Ասուան, Եգիպտոս
  2. Ասանսոլ, Հնդկաստան
  3. Դաքքա, Բանգլադեշ
  4. Կարաչի, Պակիստան
  5. Գուանչժոու, Չիանաստան
  6. Մասկատ, Օման
  7. Բհոպալ, Հնդկաստան
  8. Լյուչժոու, Չինաստան
  9. Ահմադաբադ, Հնդկաստան
  10. Մեդինա, Սաուդյան Արաբիա
  11. Շանտոու (Սվա), Չինաստան.

Քաղաքներ Մեքքան, Նագպուրը, Սյանգանը գտնվում են Խեցգետնի արևադարձից մի փոքր հարավ, Աբու Դաբին, Վարանասին, Դուբայը ավելի հյուսիսում են գտնվում։

Շուրջերկրյա ճանապարհորդություն

խմբագրել

Համաձայն Միջազգային Ավիացիոն Ֆեդերացիայի, շուրջերկրյա թռիչքի արագության ռեկորդը խփելու համար ինքնաթիռը պետք է հնարավորին չափ արագ թչիքի ոչ պակաս քան Խեցգետնի արևադարձի երկարությունը, կտրի-անցնի միջօրեկանը և վայրէջք կատարի միևնույն օթանավակայանում, որտեղից որ դուրս է եկել։ Այդ երկարությունը որոշված է ճշտությամբ և կազմում է 36787,559 կմ։

 

Սովորական շուրջերկրյա ճանապարհորդության հեռավորությունը, նշված կանոններում, կլորացված է մինչև 37 հազար կմ։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. «Tropic of Cancer» (անգլերեն).

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել