Նագպուր
Նագպուր (नागपूर), քաղաք Հնդկաստանի կենտրոնում՝ Մահարաշտրա նահանգում: Տեղակայված է Նագ գետի ափին: Նագպուրը արագ աճող մեգապոլիս է: Այն բնակչության թվով 3-րդ է Մահարաշտրա նահանգում՝ (Մումբայ և Պունի քաղաքներից հետո) առաջացնելով Հնդկաստանի մեծությամբ 13-րդ ագլոմերացիան: Այն կարևոր արդյունաբերական և քաղաքական կենտրոն է: Նագպուր՝ Մահարաշտրա նահանգի ձմեռային Օենսդիր ժողովի անցկացման վայր: ABP News-Ipsos-ի հետազոտությունների համաձայան Նագպուրը համարվում է Հնդկաստանի լավագույն քաղաքներից մեկը կյանքի որակի, էկոլոգիայի, հասարակական տրանսպորտի և առողջապահության մակարդակով:
Քաղաք | ||
---|---|---|
Նագպուր | ||
नागपूर | ||
Երկիր | ![]() | |
Ղեկավար | Մայատաի Իվանատե | |
Հիմնադրված է | 1702 թ. | |
Մակերես | 218, 5 կմ² | |
ԲԾՄ | 310±1 մետր | |
Կլիմայի տեսակ | արևադարձային | |
Պաշտոնական լեզու | Մարատխի, Հինդի, Անգլերեն | |
Բնակչություն | 2 420 000 մարդ (2006) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | +91-712 | |
Փոստային ինդեքսներ | 4400xx | |
Ավտոմոբիլային կոդ | MH-31, MH-40 | |
Պաշտոնական կայք | nagpur.nic.in | |
| ||
ԾագումնաբանությունԽմբագրել
Բ. Ռ. Ամեդկարը ասում է, որ քաղաքի և Նագ գետի անունը՝ հոսող քաղաքի միջով, ծագել են «նագ» կոչվող ժողովրդից: Նագերը խիստ հետևում էին արիական ցեղերին: Նագերի հետապնդումների ապացույցը գտնվել է Պուրանահում: Նագերի շնորհիվ բուդդայական ուսմունքները արագ տարածվեցին ամբողջ Հնդկաստանում: «Պուր» վերջավորությունը շատ հնդկական լեզուներով նշանակում է «քաղաք»:
ՊատմությունԽմբագրել
Քաղաքը հիմնադրվել է XVIII դարի սկզբին և շուտով մտել է Մարհատյան մելիքությունների կոալիցիայի մեջ, պետության ապագա մայրաքաղաքը ղեկավարում էին Բհոնսլե դինաստիայի ներկայացուցիչները: 1853 թվականին քաղաքը դարձավ գաղութային Հնդկաստանի ամենակարևոր քաղաքներից մեկը՝ Կենտրոնական մարզերի մայրաքաղաքը: XIX դարի երկրորդ կեսին Նագպուրում սկսվեց բամբակի արդյունաբերությունը: 1877 թվականին այստեղ եղել է Հնդկաստանում առաջին բանվորական գործադուլը: 1950-1956 թվականներին Նագպուրը եղել է Մահդա Պրադեշ նահանգի մայրաքաղաքը:
Ֆիզիկա-աշխարհագրական առանձնահատկություններըԽմբագրել
Նագպուրը գտնվում է Հինդուստան թերակղզու կենտրոնական, բարձրադիր դեկանի վրա: Քաղաքում գտնվում է մի քար, նշելով զրոյական կիլոմետրը, որը օգտագործել է Բրիտանիայի գաղութային վարչակազմը Հնդկաստան գաղութում տարածությունները հաշվելու համար: Քաղաքի միջին բարձրությունը Համաշխարհային Օվկիանոսից 310, 5 մ է: Երկրաբանական առումով քաղաքի մակերեսը «կնճռոտ» է Կան Հա գետի ալյուվիալ հանքավայրերի պատճառով: Քաղաքի հարավային մասը ելք ունի դեպի բյուրեղային մետամորֆային գղձաքարերի և գրանիտի հարթություն, իսկ հյուսիսային մասում կա դեղնավուն գույնի ավազաքար և կավ: Նագպուրում կան շատ բնական և արհեստական լճեր: Ամենամեծ լճերից է Աբազարի լիճը: Գրանդհիսագար և Սենեգաո լճերը արհեստական են: Կան նաև գետեր՝ Նագի, Պիլլի, Նադի: Նագպուրը համարվում է Հնդկաստանի էկոլոգիապես ամենամաքուր քաղաքներից մեկը:
ԿլիմաԽմբագրել
Նագպուրի կլիման արևադարձային կլիմա է: Հունիսից օգոստոս ձգվում է մուսսոնային շրջանը: Մարտից մինչև հունիս շատ շոգ է: Ավելի շոգ ամիս համարվում է մայիսը: Ձմեռը ձգվում է նոյեմբերից հունվար: Ձմռան ընթացքում ջերմաստիճանը իջնում է մինչև 10 °C:
ՏնտեսությունԽմբագրել
Նագպուրը Հնդկաստանի ամենամեծ բամբակի պատրաստման քաղաքներից է: Ֆիզիկա-աշխարհագրական բարենպաստ պայմանները օգնում են առևտրի զարգացմանը:
Տեսարժա վայրերԽմբագրել
Քաղաքն ունի համալսարան (հիմնադրվել է 1923 թ.), Հնագիտական թանգարանով, կենդանաբանական այգով: Հիմնական ճարտարապետական և պատմական ուղենիշը Ֆորտ Սիտա Բալդին է: Քաղաքից ոչ հեռու Ամբազարի լիճն է՝ նագպուրցիների հանգստի վայրը: