Հին Հռոմի գրադարաններ, հայտնվել է համեմատաբար ուշ, մոտավորապես Ք ա II դարում։ Հին Հռոմը ի տարբերություն հունական և հելլենիստական կառավարությունների չէր հետաքրքրվում կրթական համակարգով և գրքերի հավաքագրմամբ։ Հռոմի առաջին գրադարանները եղել են մասնավոր, նրանց պաշարները կազմված էին հունական գրքերից՝ հափշտակված նվաճումների ժամանակ։ Միայն նոր դարաշրջանի սահմանին կայսրերը սկսեցին մտահոգվել գրադարանների համար, ֆինանսավորել նրանց ստեղծումը և գրքերի պաճենահանումը։ Հռոմի գրքային մշակույթը շատ լավ հայտնի է լատինական գրականության ոսկե դարից գրական աղբյուրներից։ Հերկուլանում պահպանվել է այդ ժամանակաշրջանի ամբողջական գրադարան Պապիրուսների վիլլայում։ III դարում, համաձայն որոշակի աղբյուրների, Հռոմում կար 28 պետական հասարակական գրադարաններ, որոնք ավանդաբար պարունակում էին լատինական և հունական գրականության 2 բաժանմունք, և անգամ կարող էին ունենալ մասնագիտացում։ IV դարում հասարակական գրադարանների մասին վերջին հիշատակումները հանդիպում են կայսերական հրամաններում։ Բայց որոշ կիսատ տեղեկությունների համաձայն նրանց մի մասը ինչ որ կերպ գոյատևել են մինչև 470-ական թվականները, մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության գոյատևման վերջին տարիները։ Մասնավոր գրադարանները երբեմն ունենում էին ահռելի ծավալ՝ զուգորդելով պետական գրադարանների ֆոնդերի հետ։

Ուլպիյա գրադարանի ինտերիերի վերկաանգնումը

Հանրապետության շրջան խմբագրել

 
Բնօրինակը պահպանված «Պապիրուսների վիլլա»-ում:

Հռոմեական գրականությունը ձևավորվել է մ.թ.ա. II—III դարերում և այդ իսկ ժամանակ հասարակության մեջ հետաքրքրություն առաջացավ դեպի գիրքը և գրքի մշակույթը։ Պետությունն այդ գործընթացների վրա չէր դրսևորում ոչ մի ազդեցություն։ Պլինիոս Ավագը «Բնական պատմություններ»-ում (XVIII, 22) հայտնում էր, որ II Փյունիկյան պատերազմի վերջում հռոմեացիների ձեռքում է հայտնվել մեծ քանակությամբ կարթագենյան գրքեր, սենատը որոշեց դրանք հանձնել դաշնակից Հյուսիսային Աֆրիկայի ղեկավարներին։ Պլուտարքոսը Պավլոս Էմիլիոսի կենսագրությունում հայտնում էր, որ զորահրմանտարը թույլ է տվել իր որդիներին վերցնել մ.թ.ա. 167 թ.-ին իրենց կողմից ամբողջությամբ դուրս բերված մակեդոնյան արքայի գրադարանը։ Մ.թ.ա. 86 թ.-ին աֆինական ավարի մեջ եղել էր նաև գրադարան, որը պարունակում էր Արիստոտելի աշխատանքների ամբողջական հավաքածուն[1]։

Գրքերի մեծ մասը հափշտակված են եղել Լյուցիոս Լուկուլլոսի կողմից Միհրդատ VI Եվպատորի հետ վերջին պատերազմի ժամանակ։ Մ.թ.ա. 71 թ.-ին Լյուցիոս Լուկուլլոսին ամենամեծ ավարը հասավ Սամսունում։

Հենց հանրապետական ժամանակաշրջանին է վերաբերում միակ պահպանված հին-հռոմեական գրադարանը Պապիրուսների վիլլան, որը մնացել էր պեմզայի և մոխրի ավերակների տակ Հերկուլանումում և պեղվել է 1752—1754 թթ.-ին։ Այստեղ կարող է գտնվել 800-1800 թղթագլաններ՝ հիմնականում փիլիսոփայական բովանդակությամբ։ Ի դեպ, ենթադրվում է, որ հիմնական գրադարանային ֆոնդը ձևավորված է եղել կա՛մ Սիրիայում, կա՛մ Աթենքում՝ փիլիսոփա Ֆիլոդեմի կողմից, և միայն դրանից հետո է գրադարանը տեղափոխվել Իտալիա։ Գրադարանի սեփականատիրոջը սովորաբար անվանում էին Հուլիոս Կեսարի աներոջը[2]։ Լատինական ստեղծագործությունները պահպանվել են քիչ, ամնենայն հավանականությամբ այն բանի համար, որ լատինական գրքերը պահվում էին առանձին և այդ կառույցը դեռ պեղված չէ։ Գրքերի մեծ մասը այդպես էլ մնացել են պերիստիլում, որտեղ գցված են եղել ընթերցողների կողմից։ Հայտնաբերված բնագրերի շրջանակում անհայտ հեղինակի պոեմն է, որում նա փառաբանում է Օկտավիանոս Օգոստոս հաղթանակը Ակտիումի ծովամարտում։ Գրքային ֆոնդի հետաքրքիր առանձնահատկությունը դա միևնույն ստեղծագործության մեծաքանակ օրինակներն էին, որոնք ներկայացնում էին նրա բովանդակության տարբեր տարբերակները՝ ի հայտ եկած արտագրելիս կամ հանդիսանում էին բաց թողնված տեղերը թերի կրկնօրինակներում[2]։

Կիկերոնի բանաստեղծությունների հրատարակիչը եղել է հռոմեական առաջին գործարարը, ով զբաղվել է պրոֆեսիոնալ գրքի վաճառքով[3], որը ակնհայտորեն հիշատակվում է կիկերոնական նամակներում։ Ինչպես հասկանում ենք Կիկերոնի հետ նամակագրությունից, նա զբաղվում էր ամբողջական գրադարանների վաճառքով։ Կիկերոնը նույնպես իր տրամադրության տակ ուներ ընդարձակ գրադարան, որը վերալցվում էր ոչ միայն գնելու միջոցով։ Նա ուներ ընտանի ստրուկ-դպիրներ, որոնք կրկնօրինակում էին այն ստեղծագործությունները, որոնք հնարավոր չէր գնել։ Նամակում այդ մասին նա գրել է իր եղբորը՝ Կվինտ Կիկիրոնին, (III, 4, 5)։Մ.թ.ա. 56 թ.-ին ՝ Կիկերոնը գրել է նամակ իր ստեղծագործությունների հրատարակչին, այն մասին, որ նա հարստացնի իր գրքիը պիտակներով և ցուցանիշներով(IV, 8)։

Բնութագրական է, որ այն այդ ժամանակների հրատարակչական կենտրոն էր Աթենքը, որոնց արխիվներում պահպանվում էին հին-հունական գրականության պետական էտալոնի դասական ստեղծագործությունները, և ապրում էին շատ զարգացած մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ ձևով զբաղվում էին բանասիրությամբ և տեքստերի ստուգմամբ։ Հանրապետական շրջանի ավարտից հետո Հռոմում սկսեցին հայտնվել մատենագետների խրատներ, որոնք պարունակում էին հանձնարարականներ այն մասին, թե ինչպես կարելի է ձեռք բերել գրքեր։

Կայսրության շրջանը խմբագրել

 
Հունական գրադարանի ավերակները

Հռոմեական կայսրության ժամանակ գրքերի հավաքագրումը դարձավ նորաձև։ Լուցիուս Աննեուս Սենեկանը խոստանում էր սեփականատերերին բազմաթիվ գրքեր, որոնք իրենց ամբողջ կյանքի ընթացքում չէին մտածել կարդալ իրենց գրքերի անգամ առաջին գլուխը։ Ըստ իր խոսքերի գրադարան դարձավ անհրաժեշտ զարդ տան համար և սկսեց կահավորվել ամենայն ճոխությամբ, ինչպես սանհագույցները և բաղնիքները։ Հռոմում կայսերական դարաշրջանում մասնավոր գրադարանները հանդիպում էին ավելի շատ, քան հանրապետական շրջանում։ Անգամ ազատ արձակված ստրուկները հարստանալով ձեռք էին բերում գրադարաններ[4]։

Ավանդույթը պահպանել է միայն պատահական անունները խոշոր գրադարանների սեփականատերերի։ Դրանց թվում Վերգիլիոսի գրադարանը, որը բացվել էր նրա ընկերների համար։ Մասնավոր գրադարանների մասին հիշատակվում է նաև Պլինիոս Կրտսերի նամակներում, ով իր գրադարանը նվիրեց Կոմո քաղաքին։ Խոշոր գավառային գրադարանը պատկանել է Պլուտարքոսին։ Այդ հավաքածուների քանակը բացառապես շատ էր լինում։ Ոմն քերականագետ Էպաֆրոդիտ (հիշատակված Սուդայում) իր համար ստեղծել էր գրադարան 30,000 ձեռագրերից։ Մ.թ. III դարի բժիշկ Սերեն Սամոնիկը հավաքել է 62,000 ձեռագրեր, իսկ նրա որդին նվիրել է դրանք Գորդիանոս II-ին[5]։

Կայսերական դարաշրջանի նորամուծությունը դարձավ Հռոմում հասարակական գրադարանների հայտնվելը։ Ենթադրաբար այդպիսի առաջին գրադարան հիմնադրեց զորահրամանատար, քաղաքական գործիչ և գրականագետ Գայոս Ազինի Պոլլիոն։ Նրա գործունեության այդ հատվածի մասին հակիրճ գրել է Պլինիոս Ավագը «Բնական պատմություններ»-ում (XXXV, 9)։

Այս գրադարանի ստեղծումը ուներ քաղաքական և մշակութային մեծ նշանակություն։ Այսուհետև հունական և հռոմեական դասական գրականությանը մուտք ունեցան նաև այնպիսի ընթերցողներ, որոնք չունեին միջոցներ անձնական գրադարաններ ունենալու համար։ Այս նախաձեռնությունը բարձրացվել էր Հուլիոս Կեսարի կողմից։ Ըստ Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսի Կեսարի չիրականացված մտահղացումներից էր նաև երկու խոշոր հասարակական գրադարանների կառուցումը՝ մեկը հունական գրքերի համար, իսկ մյուսը՝ լատինական։ Գրադարանների ստեղծման, ղեկավարման և պահպանման ամբողջ գործընթացը իր վրա պետք է վերցներ հայտնի գիտնական Մարկոս Տերենտիոս Վառոը[6]։ Օկտիավանիոս Օգոստոսը Հռոմում կառուցեց Ապոլլոն Պալատինսկիի տաճար, որտեղ ներդրեց երկսեկցիանի (հունական և լատինական) հասարակական գրադարան։ Դրա մասին, բացի Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսի, այս մասին հիշատակել է նաև Հորացիոսը իր «Ուղերձներում» (I, 3, 17)։ Դեցիմուս Յունիուս Յուվենալիսի (I, 128) ծանոթագրություններից հայտնի է, որ Ապոլլոնի տաճարի գրադարանում հավաքված են եղել գրքեր քաղաքացիական իրավունքի և ազատ արվեստների մասին։ Գրեթե մեկուկես դար անց այս գրադարանի ֆոնդերից օգտվել է Մարկոս Ավրելիոսը, բայց այն վերացել է հրդեհի հետևանքով, իր որդու Կոմմոդոսի կառավարման տարիներին[7]։

Ինչպես հայտնում է Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը նրա կենսագրությունում (29) Օկտիավանիոս Օգոստոսը, ի պատիվ իր քրոջը, կառուցեց մեկ այլ գրադարան։ Այն ղեկավարում էր Մելիսսը՝ Գայոս Մեկենասի ազատ արձակված ստրուկը, որին հովանավորում էր հենց կայսրը։ Այնտեղ պահվում էին նաև հունական և լատինական գրքեր։ Չնայած նրան, որ այս գրադարանը կառուցելիս նախատեսվել էին հակահրդեհման միջոցներ, բայց այն հրդեհվեց մ.թ. 80 թ.-ին։ Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը Դոմիցիանոսի կենսագրությունում հատուկ հայտնում էր, թե ինչպես է կայսրը ցանկացել վերականգնել Հռոմի այն գրադարանները, որոնք վնասվել էին հրդեհներից՝ օգտագործելով Ալեքսանդրիայի գրադարանի գրքային հարստությունները, որտեղ ուղարկվում էին հատուկ մարդիկ՝ կրկնօրինակման և խմբագրման համար[8]։

Դինաստիայի հաջորդ կայսրերը, որոնք փոխարինեցին Հուլիոս Կլավդիոսներին, նույնպես հիմնեցին նոր գրադարաններ։ Այդ նպատակի համար Վեսպասիանոսը օգտագործեց Միրա տաճարը, որը ստեղծվել է 75 թ.-ին իհիշատակ Հրեական պատերազմի (66-73)։ Հռոմում գրադարնը սկսեցին անվանել «Միրայի գրադարան», և այն ուներ մեծ համբավ։ Գրադարանում պահվում էին հիմնականում գիտական քերականագետների ստեղծագործությունները։ Դրանք հիմնականում գիտական գրադարաններ էին՝ մասնագիտացված պրոֆիլով, որի մասին բազմիցս հիշատակել է Ավլոս Գելլիուսը։ Տրեբելլիոս Պոլլիոնի մի ծանոթյությունից տեսանելի է, որ այն կար դեռ III դարից, և այնտեղ էին հավաքվում գրականագետներն ու քերականագետները գիտական զրույցների համար[9]։

Տրայանոս կայսրը հիմնեց գրադարան Տրայանոսի հրապարակում։ Այն գործում էր դեռ 470-ական թվականներին, ըստ Սիդոնուս Ապոլլինարիսի հիշատակումների։ Անգամ այն ժամանակ նրա մեջ պահպանվել էին հունական և լատինական բաժանմունքները։ Կան փաստեր, որ III դարում նար ֆոնդերը տեղափոխվել են Տերմի Կարակալլա։ Հակիճ նկարագրությունից հայտնի է, որ այդ գրադարանի պահարանները համարակալված էին։ Քանի որ «Օգոստոսների պատմություններ» -ում բազմիցս հիշատակվել է պաշտոնական փաստաթղթերի մասին, որոնք պահվել են այդ գրադարանում, կարելի է եզրակացնել, որ այն հանդիսանում էր նաև պետական արխիվների պահպանման վայր, քաղաքային ոստիկանությունում փաստաթղթերի հատուկ պահոցների առկայության դեպքում[10]։ Հռոմեական գրադարնների ընդհանուր թիվը վերցված է Հնագույն Հռոմի նկարագրությունից և հավասար է 28-ի[11]։

Ըստ տարբեր աղբյուրների դատավորը կայսերական գարադարանների ծառայողական անձնակազմում ուներ հատուկ հաստիք։ Նրանցից յուրաքանչյուրի գլխիին կանգնած էր պրոկուրատորը, ինչպես հիշատակվում է հռոմեական արձանագրություններից։ Այդ պաշտոնյաններին ծառայում էին ստրուկները, որոնք պատկանում էին պետությանը կամ կայսերական տնին։ Նրանցից ավագը կրում էր մագիստրոսի աստիճան։ Կլաուդիուսի դարաշրջանից կան ակնարկներ այն մասին, որ կար Հռոմի կայսերական գրադարանների կենտրոնացված ղեկավարում՝ գրադարանի պրոկուրատորի գլխավորությամբ։ Հադրիանոսի օրոք այդ պաշտոնը զբաղեցրեց հայտնի բանասեր Լուցիոս Յուլի Վեստին՝ նախկինում Ալեքսանդրիայի Մուսեյոնի ղեկավարը։ Գոյություն ունեին նաև հատուկ անձինք, ովքեր հետևում էին գրադարանի շենքերի ներքին կարգապահությանը[12]։

Վերջին հիշատակումները կայսերական գրադարանների անձնակազմի մասին հիշատակվել է Վաղես կայսեր 372 թ.-ի հրովարտակում։ Այնտեղ նաև սահմանված է նշանակել չորս հունացի և չորս լատինացի հնախույզների, որոնք մասնագիտացած էին հին գրքերի ռեստավրացիայի և արտագրման, ինչպես նաև նորերի պատրաստման և վերականգման մեջ[13]։

IV դարում Հռոմում գրադարանների նկատմամբ հետաքրքրության անկման մասին հիշատակել է Ամմիանուս Մարցելինուսը (XIV, 6, 18)՝ պնդելով, որ գրադարանները նման էին գերեզմանատների։ Հռոմեական գրադարաններին լուրջ կորուստ պատճառեցին քաղաքացիական պատերազմները և բարբարոսների հարձակումները 410-455 թվականներին։ Ինչի արդյունքում, VI դարում Իտալիայում գրքերը արդեն դարձել էին հազվագյուտ[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jerry Fielden (2001). «Private Libraries in Ancient Rome» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 Немировский А. И. Вилла Папирусов в Геркулануме и ее библиотека // Вестник древней истории. — 1991. — № 4. — С. 170—182.
  3. Борухович, 1976, էջ 183
  4. Борухович, 1976, էջ 195
  5. Борухович, 1976, էջ 196
  6. Борухович, 1976, էջ 197
  7. Борухович, 1976, էջ 198
  8. Борухович, 1976, էջ 199
  9. Борухович, 1976, էջ 200
  10. Борухович, 1976, էջ 201
  11. Birt Th. Das antike Buchwesen. — Berlin, 1882. — S. 360.
  12. Вехов С. Библиотеки в древнем мире // Варшавские университетские известия. — Т. VII, 1899. — С. 18.
  13. Борухович, 1976, էջ 202
  14. Поластрон, 2007, էջ 53

Մատենագիտություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել