Գայոս Մեկենաս
Մեկենաս Գայոս Կիլնիոս (լատ.՝ Gaius Cilnius Maecenas, մ.թ.ա. 74-64 - մ.թ. 8), հռոմեական պետական գործիչ, Օգոստոս կայսեր մերձավորը, միապետության համոզված կողմնակից, գիտության և արվեստի հովանավոր։
Գայոս Մեկենաս լատ.՝ C.Maecenas | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 74 и ոչ ուշ քան մ. թ. ա. 64 |
Ծննդավայր | Արեցո, Տոսկանա, Իտալիա |
Մահացել է | մ. թ. ա. 8 |
Մահվան վայր | անհայտ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | Ancient Roman politician, մեկենաս և բանաստեղծ |
Ամուսին | Terentia?[1] |
Ծնողներ | հայր՝ անհայտ, մայր՝ անհայտ |
Gaius Maecenas Վիքիպահեստում |
Հայտնի է իր ժամանակի գրական կյանքի վրա ունեցած ազդեցությամբ։ Մտերիմ է եղել ժամանակի լավագույն բանաստեղծներ Հորացիոսի, Վերգիլիոսի, Պրոպերցիոսի և ուրիշների հետ, հովանավորել ու պաշտպանել է նրանց։ Մեկենասի սեփական գործերից (արձակ և չափածո) մեզ են հասել փոքրիկ հատվածներ[2]։
Մեկենասի անունը, որպես գիտության և արվեստի գործիչների հովանավորի, դարձել է հասարակ անուն[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Любкер Ф. Terentii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1354—1357.
- ↑ «Maecenas • Encyclopaedia Britannica, 1911»։ penelope.uchicago.edu։ Վերցված է 2020-07-24
- ↑ Dewey John (1934)։ Art as Experience։ New York: Capricorn Books]։ էջ 9