Ալեքսանդրիայի Մուսեյոն, հին աշխարհի գիտական, գրական և կրթական հաստատություն։ Հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում, Ալեքսանդրիայում, առաջին Պտղոմեոսների ժամանակ։

Ալեքսանդրիայի Մուսեյոնում բնակվել և աշխատել են հելլենիստական ժամանակաշրջանի հռչակավոր գիտնականներ, փիլիսոփաներ, գրողներ, ընդ որում՝ Արքիմեդը, Էվկլիդեսը, Էրատոսթենեսը, Կալլիմաքոսը։ Ալեքսանդրիայի Մուսեյոնում զարգացել են մաթեմատիկան, աստղաբաշխությունը, բնագիտությունը, աշխարհագրությունը, բժշկությունը, բանագիտությունը, փիլիսոփայությունը։

Ալեքսանդրիայի Մուսեյոնի ծաղկման շրջանը եղել են մեր թվարկությունից առաջ 111–11 դարերում։ Ալեքսանդրիայի Մուսեյոնին կից էր Ալեքսանդրիայի գրադարանը։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Лурье С. Я. Архимед. — М. — Л.: Изд-во АН СССР, 1945. — 272 с.
  • Панов В. Ф. Математика древняя и юная. — Изд. 2-е, исправленное. — М.: МГТУ им. Баумана, 2006. — 648 с. — ISBN 5-7038-2890-2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 157