Հենրիխ Լամաշ
Հենրիխ Լամաշ (գերմ.՝ Heinrich Lammasch, մայիսի 21, 1853թ., Զեյթենսթեթն, Ավստրիական կայսրություն - հունվարի 6, 1920թ., Զալցբուրգ, Ավստրիայի Առաջին Հանրապետություն), ավստրո-հունգարական և ավստրիական պետական, հասարակական գործիչ, Ցիսլեյտանիայի վերջին նախարար-նախագահ, ականավոր իրավաբան, քրեական, պետական և միջազգային իրավունքի մասնագետ: Հայտնի է եղել որպես մոլի պացիֆիստ և Ավստրիայի չեզոքության կողմնակից[5][6][7][8]:
Հենրիխ Լամաշ գերմ.՝ Heinrich Lammasch | |
![]() | |
Կրթություն՝ | Վիեննայի համալսարան |
---|---|
Գիտական աստիճան՝ | Իրավաբանական գիտությունների թեկնածու (1876թ.) |
Մասնագիտություն՝ | պրոֆեսոր, քաղաքական գործիչ, դոցենտ և մանկավարժ |
Ծննդյան օր | մայիսի 21, 1853[1][2][3] |
Ծննդավայր | Seitenstetten, Amstetten District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[4] |
Վախճանի օր | հունվարի 6, 1920[1][2][3] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Զալցբուրգ, Ավստրիա[4] |
Գերեզման | Բադ Իսչլ և Bad Ischl Friedhof |
Թաղված | Բադ Իսչլ և Bad Ischl Friedhof |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Հայր | Հենրիխ Լամաշ (1823-1865 թթ.) |
Մայր | Աննա Շաուենշտեյին (1829-1891 թթ.) |
ԿենսագրությունԽմբագրել
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմԽմբագրել
Հենրիխ Լամաշը ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրության Զեյթենսթեթն բնակավայրում նոտար Հենրիխի (1823-1865 թթ.) և Աննա Լամաշի (ի ծնե Շաուենշտեյին, 1829-1891 թթ.) ընտանիքում: Զավակի ծնվելուց հետո ընտանիքը. բնակության նպատակով տեղափոխվում է Վիներ Նոյշտադտ, որտեղից էլ՝ Վիեննա: Հենրիխ Լամաշը Վիեննայի համալսարանում ուսումնասիրել է իրավագիտություն: 1876 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան: Մի քանի ամիս ապրել է Գերմանական կայսրությունում, Ֆրանսիայում և Միացյալ թագավորությունում: 1879 թվականից հանդիսացել է Վիեննայի համալսարանի իրավաբանական գիտությունների դոցենտ, քրեական իրավունքի մասնագետ: 1882 թվականից հանդիսաեցլ է պրոֆեսոր: 1885 թվականին հրավիրվել է Ինսբրուքի Լեոպոլդի և Ֆրանցի համալսարանի քրեական իրավունքի, փիլիսոփայական իրավունքի և միջազգային իրավունքի ամբիոն: 1889 թվականին վերադարձել է Վիեննա՝ շարունակելով աշխատանքը Վիեննայի համալսարանում: Լամաշի գիտական հետաքրքրությունների ոլորտն է քրեական իրավունքի դոգմատիզմը, հանձնման և ապաստանի իրավունքը[8]:
1899 և 1907 թվականներին եղել է ավստրո-հունգարական պատվիրակության խորհրդատուն Հաագայի խաղաղության կոնֆերանսում: 1899 թվականից հանդիսանում է Հաագայի Միջնորդ դատարանի մշտական պալատի անդամ, մասնակցել է միջազգային տարբեր հակամարտությունների: Երեք անգամ ընտրվել է Պալատի ղեկավար: Եղել է էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի իրավագիտության հարցերով խորհրդատուն: 1899 թվականին կայսր Ֆրանց Յոզեֆի կողմից հրավիրվել է Ցիսլեյտանիայի խորհրդարանի լորդերի պալատ (Heerenhaus): 1906-1912 թվականներին աշխատել է ավստրիական նոր իրավունքի մշակման ուղղությամբ, որն այնուամենայնիվ, չի հաստատվել: Լամաշն իրեն դրսևորել է որպես չափավոր պահպանողական, հանդես է եկել համընդհանուր ընտրակարգի դեմ, որը ներդրվել էր Ցիսլեյտանիայում 1907 թվականին:
Պատերազմական ժամանակաշրջանԽմբագրել
Պատերազմի նախօրեին հանդես է եկել Գերմանիայի հետ դաշինքի խզման և Անտանտի հետ մերձեցման օգտին: Սկսված պատերազմը սկզբնական շրջանում դիտարկում էր որպես պաշտպանողական և հերքում էր ավստրո-հունգարական միապետության նվաճողական ձգտումները: Այնուհետև եղել է խաղաղության պահպանման շարժման անդամ, ինչի համար գլխավոր շտաբը պահանջում էր նրա ձերբակալումը: Լամաշն այն կարծիքին էր, որ պատերազմից հետո խաղաղ բնակչության նկատմամբ Ավստրո-Հունգարական բանակի գործողությունները պետք է դառնան միջազգային հետաքննության առարկա:
1917 թվականի հուլիսին դիտարկվում էր որպես նախարար-նախագահի պաշտոնի թեկնածու: Պաշտոնը ստանձնելու համար պահանջում էր, որ Գերմանիան Ֆրանսիային զիջի Էլզաս Լոտարինգիան, ինչպես նաև հակառակորդի հետ առանձին խաղաղության պայմանագիր կնքումը: Արտաքին գործերի նախարար Օտտոկար ֆոն Չերնինի և Գերմանիայի ճնշման հետևանքով Լամաշի թեկնածությունը մերժվում է:
1917 թվականի հոկտեմբերից 1918 թվականի փետրվարը ավստրո-հունգարական բարձրագույն ղեկավարության շրջանակներում լրջորեն քննարկվում էր Անտանտի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի կնքումը: Հենրիխ Լամաշը հանդես էր գալիս որպես այսպես կոչված «խաղաղության կուսակցության» առաջնորդներից մեկը: Համագործակցել է պացիֆիստական խմբավորման հետ, որը համախմբվել էր գործարար Յուլիուս Մայնլի շուրջ: 1917 թվականին հրապարակված հուշագրում, որը նվիրված էր հետպատերազմյան միջազգային իրավունքին, պահանջում էր միջազգային կազմակերպության ստեղծում՝ հիմնականում արձագանքելով ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գաղափարներին, որոնք առնչվում էին Ազգերի լիգա ստեղծելուն: Լամաշը շվեյցարացի պացիֆիստ-քահանա Գեորգ Հերոնի միջոցով փորձեր է կատարել կապվել Վուդրո Վիլսոնի հետ, սակայն փորձերն անհաջող են եղել[9][10]:
«Լիկվիդացիայի նախարարություն»Խմբագրել
1918 թվականի հոկտեմբերի 27-ին Հենրիխ Լամաշը կայսր Կառլ I-ի կողմից նշանակվել է Ցիսլեյտանիայի նախարար-նախագահ՝ փոխարինելով այդ պաշտոնը զբաղեցնող բարոն Մաքս Հուսերեկ ֆոն Հեյնլեյնի: Հայտնի պացիֆիստնի Ավստրիայի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակելը արտաքին աշխարհին ուղղված պատերազմն ավարտելու պատրաստակամության մասին ազդանշան էր: Վիեննական Neue Freie Presse թերթը նոր նախարար-նախագահին անմիջապես անվանեց «Հին Ավստրիայի լիկվիդատոր» («Liquidator des alten Österreich»): Հոկտեմբերի 30-ին ավստրիական պետականությունը գործնականում սկսեց ղեկավարել այլ կառավարություն Կառլ Ռենների գլխավորությամբ, որը ձևավորվել էր Գերմանական Ավստրիայի ազգային ժողովի կողմից: Կայսրության այլ հատվածներում սկսեցին ձևավորվել իշխանության սեփական ազգային մարմինները:
Նոյեմբերի 9-ին գահից հրաժարվում էէ գերմանական կայսր Վիլհելմ II-ը: Նույն օրը Լամաշի կառավարությունը անցկացնում է երկու նիզտ, որն առնչվում էր Ավստրիայի ապագա պետական կարգին: Նիստերին որպես Գերմանական Ավստրիայի ներկայացուցիչ ներկա էին Կառլ Ռենները և Կառլ Զեյցը: Ենթադրվում էէր նոր պետության կայսեր հռչակում: Սակայն, հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին, Ռաները Ժամանակավոր ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց հանրապետության հռչակման օրինագիծը: Լամաշը բանակցություններ սկսեց կայսեր և կայսրուհի Ցիտա Բուրբոնի հետ:
Նոյեմբերի 11-ին հրապարակվեց կայսեր հայտարարությունն այն մասին, որ ինքը «հրաժարվում է պետության կառավարումից» (ավելի ուշ կայսր Կառլը հայտնել էր, որ ինքն այդ հայտարարությունն արել է գործադրված ճնշման հետևանքով, և ոչ մի դեպքում չէէր հրաժարվի իր պաշտոնից): Նոյեմբերի 12-ին Ավստրիան հռչակում է իր անկախությունը:
Ավստրիայի ՀանրապետությունԽմբագրել
Պատերազմի ավարտից հետո Հենրիխ Լամաշը մասնակցեց Ազգերի լիգայի կանոնադրության ընտրությանը: Որպես փորձագետ ավստրիական պատվիրակության կազմում մասնակցել է Սեն Ժերմենի հաշտության պայմանագրի մշակման աշխատանքներին: Հանդես է եկել Հարավային Տիրոլում անկախ «Արևելա-ալպյան հանրապետության» ստեղծման օգտին: Այդ տարածքի նկատմամբ պահանջներ էր ներկայացրել Իտալիան: Ի հակադրություն Գերմանիայի հետ միավորման շարժման՝ հանդես է եկել Ավստրիայի պահպանման օգտին՝ որպես չեզոք պետություն:
Հենրիխ Լամաշը մահացել է կաթվածից 1920 թվականին հունվարի 6-ին Զալցբուրգում 66 տարեկան հասակում: Լամաշի թաղման քիչ թվով մասնակիցներից էր ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգը, ով սգո արարողությունը նկարագրել էր հետևյալ բառերով՝ «խղճուկ և տխուր» («ärmlich und traurig»): 1957 թվականին Հենրիխ Լամաշի աճյունը տեղափոխվել և ամփոփվել է Բադ Իսչլ քաղաքում գտնվող ընտանեկան գերեզմանատուն[7]:
ՍտեղծագործություններԽմբագրել
- Grundriss des österreichischen Strafrechts. Duncker & Humblot, Leipzig 1899[11].(գերմ.)
- Die Fortbildung des Völkerrechts durch die Haager Konferenz. Eigenverlag, Wien 1900[11].(գերմ.)
- Die Rechtskraft internationaler Schiedssprüche. Aschehoug, Kristiania 1913[11].(գերմ.)
- Das Völkerrecht nach dem Kriege. Aschehoug, Kristiania 1917[11].(գերմ.)
- Der Friedensverband der Staaten. Der Neue Geist, Leipzig 1919[11].(գերմ.)
- Der Völkerverbund zur Bewahrung des Friedens. 1919[11].(գերմ.)
- Europas elfte Stunde. 1919[11].(գերմ.)
- Woodrow Wilsons Friedensplan. 1919[11].(գերմ.)
- Völkerbund oder Völkermord. 1920[11].(գերմ.)
Օգտագործված գրականությունԽմբագրել
- Dieter Köberl: Zum Wohle Österreichs. Feuilleton zum 90. Todestag Heinrich Lammaschs. In: Die Furche, Nr. 7/2010, 18. Februar 2010, S. 13.(գերմ.)
- Dieter Köberl: Festschrift zur Enthüllung einer Gedenktafel am Geburtshaus von Heinrich Lammasch in Seitenstetten am 20. April 2008. Hrsg. von: Verein der Altseitenstettner, Stift Seitenstetten, Marktgemeinde Seitenstetten, 2008.(գերմ.)
- Gerhard Oberkofler: Neutralität «zum Wohle Österreichs selbst und der Erhaltung des europäischen Friedens». Ein Grundgedanke von Heinrich Lammasch. In: Mitteilungen der Alfred Klahr Gesellschaft, Nr. 3/2005 * * Gerhard Oberkofler, Eduard Rabofsky: Heinrich Lammasch (1853—1920). Notizen zur akademischen Laufbahn des großen österreichischen Völker- und Strafrechtsgelehrten. Archiv der Leopold-Franzens-Universität, Innsbruck 1993.(գերմ.)
- Stephan Verosta: Theorie und Realität von Bündnissen. Heinrich Lammasch, Karl Renner und der Zweibund (1897—1914). Europa-Verlag, Wien 1971.(գերմ.)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118726110 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Who's Who - Heinrich Lammasch.(անգլ.)
- ↑ Heinrich Lammasch.(անգլ.)
- ↑ 7,0 7,1 Chisholm, Hugh, ed. (1922). "Lammasch, Heinrich". Encyclopædia Britannica (12th ed.). London & New York.(անգլ.)
- ↑ 8,0 8,1 Lammasch, Heinrich / Rittler, Theodor. Grundriss des Österreichischen Strafrechts / Heinrich Lammasch. Neu bearb. von Theodor Rittler. Wien, 1926.(գերմ.)
- ↑ Betty Miller Unterberger: The United States, revolutionary Russia, and the rise of Czechoslovakia. In: Texas A&M University Press, College Station 2000, ISBN 0890969310, S. 100 ff.(անգլ.)
- ↑ Lammasch, Heinrich / Sperl, Hans. Völkermord oder Völkerbund? / von Heinrich Lammasch. [Vorw. von Hans Sperl], Haag, 1920.(գերմ.)
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 KATALOG DER DEUTSCHEN NATIONALBIBLIOTHEK - Lammasch, Heinrich.(գերմ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հենրիխ Լամաշ կատեգորիայում։ |