Լարովի թռչնի ժամանակագրությունը

Լարովի թռչնի ժամանակագրությունը (ճապ.՝ ねじまき鳥クロニクル), ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի գիրքը, որը գրվել է 1992-1995 թվականներին։ Ստեղծագործության կենտրոնում մարդն է, որն իր հետ մենակ է մնացեл և փնտրում է կյանքի իմաստը։ Ճապոնական բնօրինակ ստեղծագործությունը թողարկվել է երեք մասով.

  • «Գող ագռավը» (泥棒かささぎ編), 1992
  • «Մարգարե թռչունը» (予言する鳥編), 1994
  • «Թռչնորսը» (鳥刺し男編), 1995
Լարովի թռչնի ժամանակագրությունը
ճապ.՝ ねじまき鳥クロニクル
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա, magic realist fiction? և միստիկական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակՀարուկի Մուրակամի
Երկիր Ճապոնիա
Բնագիր լեզուճապոներեն
Գրվել է1992
ՏեսարանՃապոնիա
ՀրատարակչությունShinchosha? և Vintage Books
Հրատարակվել է1994
ՆախորդSouth of the Border, West of the Sun?
ՀաջորդSputnik Sweetheart?

Այս վեպի համար Մուրակամին արժանացել է «Յոմիուրի» գրական մրցանակի, որն ի թիվս այլոց նրան է հանձնվել իր դաժան քննադատներից մեկի` Կենձաբուրո Օէի կողմից։

2010 թվականին հրատարակիչ Հարվիլ Սեքերը տպագրել է գրքի սահամանփակ քանակությամբ օրինակներ` նշելու դրա տպագրության 100-ամյակը։ Այն սահմանափակվել է 2.500 օրինակով[1]։

Սյուժե խմբագրել

Վեպի սկզբում Տորու Օկադան հեռանում է իրավաբանական ընկերությունում շարքային աշխատակցի պաշտոնից։ Հեռանալուց հետո նա ապրում է խնայողություններվ, ծնողների թողած ժառանգությունով և լրագրող կնոջ` Կումիկոյի, վաստակածով։

Տորուի հետ սկսում են տարօրինակ իրադարձություններ տեղի ունենալ։ Կնոջ բացակայության ժամանակ նրան անծանոթ կին է զանգում և փորձում նրա հետ հեռախոսով սեռական հարաբերություններ ունենալ։ Անսպասելիորեն կորչում է նրա սիրելի կատուն։ Տորուն ծանոթանում է հարևան 16-ամյա աղջկա հետ։ Հայտնվում են ևս երկու էքստրասենսներ` Մալթան և Կանոն, ինչպես նաև նրա քույրը` Կրիտա Կանոն (որը մի ժամանակ զբաղվել էր մարմնավաճառությամբ)։ Նրանք Տորուի կնոջ խնդրանքով մասնակցում են կատվի որոնողական աշխատանքներին։ Հանկարծ անհետանում է կինը։ Նա հերոսին նամակ է թողնում, որով հաղորդում է, որ ինքն արդեն երեք ամիս է` հանդիպում է սիրեկանի հետ, քանի որ բավարարվածություն չի ստանում ամուսնուց։ Միևնույն ժամանակ կինը գրում է, որ սիրում է ամուսնուն։

Հայտնվում է Կումիկոյի եղբայրը` քաղաքականության ծագող աստղը։ «Ժամանակագրության» մեջ նա չափազանց կարևոր իմաստային ծանրաբեռնվածություն ունի` լինելով Չարի մարմնավորումը։ Կնոջ եղբայրը պահանջում է Կումիկոյին ապահարզան տալ։ Սակայն Տորուն զգում է, որ վերջինս ընկել է այլասերված եղբոր սև ցանցն ու փորձում է վերադարձնել նրան։ Վեպի տեքստում հպանցիկ երևում են Չինաստանի ճապոնական շրջափակմանն ու 1939 թվականին Խալխին Գոլում ԽՍՀՄի հետ հետ պատերազմին նվիրված ակնառու նշաններ։

Ավելի ուշ Տորուն ծանոթանում է ևս մեկ կնոջ հետ, որը նրան կապում է էքստրասենսների բիզնեսի հետ. հերոսն էքստրասենսի կարողություններ էր ձեռք բերել լքված հարևան բակում չորացած ջրհորի մոտ նստած ժամանակ։ Որոշակի փուլում հերոսի ներքին ոգին բախվում է Նոբորու Վատայայի (կնոջ եղբոր) ոգու հետ և բեյսբոլի ձողով խեղում է նրան։ Զուգահեռաբար իրական չարագործը ևս հայտնվում է հիվանդանոցում։ Այնտեղ էլ նրան սպանում է Կումիկոն` վրեժ լուծելով իր կորցրած կայուն կյանքի ու սիրո համար։ Նրան նվազագույն պատիժ է հասնում։ Տորուն որոշում է սպասել նրան։ Այսինքն, «տիտանական ջանքեր» թափելով, նա վերադառնում է սովորական դրության։

Գլխավոր հերոսներ խմբագրել

Չնայած այս գիրքն ունի բազմաթիվ հիմնական ու երկրորդական կերպարներ, ամենակարևորներից են.

  • Տորու Օկադա` պատմողը և գլխավոր հերոսը։ Տորուն պասիվ և հաճախ` ապատիկ երիտասարդ է, որն ապրում է ճապոնական փոքրիկ քաղաքում։ Կումիկոյի ամուսինն է, մշտապես հետևում է ուրիշների ցանկությանն ու հրամաններին։ Ներկայումս գործազուրկ է, պասիվության մարմնավորում է։
  • Կումիկո Օկադա` Տորուի կինը. լինելով ընտանիքի կերակրողն ու միակ աշխատողը, առավել անկախ է։ Նա աշխատում է խմբագրական բիզնեսում։
  • Նոբորու Վատայա` Նոբորուն Կումիկոյի եղբայրն է, սկսնակ քաղաքական գործիչ։ Հասարակությունը սիրում է նրան, սակայն Տորուն տանել չի կարողանում։ Նոբորուն գլխապտույտ գործունեություն է ծավալում, հայտնի գիտնական-տնտեսագետ է դառնում, իսկ այնուհետև թեկնածություն է առաջադրում պատգամավոր դառնալու համար։ Սակայն անձնական կյանքում մեծ խնդիրներ ունի։ Շատ փակ մարդ է, նրա դեմքը դիմակ է, որը երբեք չի ցուցադրում իրական զգացմունքները։
  • Մեյ Կասախարա` դեռահաս աղջիկ, որը պետք է դպրոցում լինի, սակայն իր ցանկությամբ բաց է թողնում դասերը։ Տորուն և Մեյը վեպի ընթացքում փոխանակվում են մտքերով, իսկ երբ Մեյը հեռանում է, գրում է նրան (չնայած ընթերցողը կարող է ծանոթանալ նամակներին, սակայն դրանք չեն հասնում Տորուին)։ Նրանց խոսակցությունները հաճախ տարօրինակ են և պտտվում են մահվան և մարդու կյանքի վատթարացման շուրջ։ Ավելի տարօրինակ է այն ուրախ ու միանգամայն անլուրջ ոճը, որով խոսակցությունները տարվում են։
  • Լեյտենանտ Մամիա` Մամիան Մանչժոու-Գո ճապոնական ներխուժմման ժամանակ սպա էր։ Նա ուժեղ էմոցիոնալ տրավմա է տարել` դառնալով մարդուն մաշկազերծ անելու վկա և մի քանի գիշեր չորացած ջրհորում անցկացնելով։ Արդյունքում զրկվել է ձեռքից։ Նա իր պատմությունը պատմում է Տորուին անձամբ և նամակներում։
  • Մալթա Կանո` Մալթա Կանոն մեդիում է, որն իր անունը փոխել է «Մալթայի»` Մալթա կղզում «ճգնավորությունից» հետ։ Կումիկոն վարձել է նրան, որպեսզի նա օգնի Տարուին գտնել իրենց կորած կատվին։
  • Կրիտա Կանո` Մալթայի կրտսեր քույրն ու նրա աշակերտուհին, իրեն նկարագրում է որպես «մտքերում մարմնավաճառուհի»։ Ունի գրեթե նույն դեմքն ու կառուցվածքը, ինչ որ ունի Կումիկոն։
  • Մշկընկույզ Ակասակա` «Մշկընկույզ» անունով կինը Տորուին առաջին անգամ հանդիպում է, երբ վերջինս նստած էր նստարանին ու Սինդյուկու կայարանում դիտում էր մարդկանց դեմքերը։ Երբ նրանք հանդիպում են երկրորդ անգամ, նրան գրավում է Տորուի դեմքի սև նշանը։ Նրա իսկական անունը վեպում երբեք չի հիշատակվում։ Նախկինում եղել է հաջողված մոդելյեր, իսկ ամուսնու անմարդկային սպանությունից հետո թողել է այս բիզնեսը։
  • Դարչին Ակասակա` Դարչինը «Մշկընկույզի» հասուն որդին է, որը վեց տարեկանից չի խոսում։ Շփվում է ժեստերի ու դիմախաղի միջոցով։ «Դարչինը» ևս կեղծանուն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Wind-Up Bird Chronicle: Limited Centenary edition». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել